Posted in գրականություն 7

Տրիոլետներ

Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում,
Սիրտս երգում է հրում,
Խոր են քո հուր աչքերը։
Հուր են քո սուր տեգերը,
Հուրդ վառված իմ հրում,
Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում։
Posted in ձմեռային ճամբար 2023

ձմեռային ճամբարի ամպոպում

Մենք այս ամսվա ընտացքում գնացինք լիքը տարբեր տեղեր սկսելով սահադաշտից վերջացնելով երևանի պետական համալսարան։ Մեր ջոկատը շատ լավներ։ Մենք այսոր երկրրորդ անգամ գնալուենք սահադաշտ։ Մենք նաև գնացինք կոշկավոր կատվի մուլտֆիլմը նայելու։ Հետո նախավերջին օրը մենք խաղացինք մաֆիա և ես 2 անգամ ընկա սև խաղացող։

Posted in Uncategorized

Երևանի պետական համալսարան

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։

1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։

Posted in ձմեռային ճամբար 2023

«Մոնոպոլիա», սեղանի տնտեսական և ռազմավարական խաղ երկու և ավելի խաղացողների համար։ Մեծ տարածում է ստացել 20-րդ դարում տարբեր երկրներում, նաև` ԽՍՀՄ֊ում։ Վերջինիս երկրներում հայտնի է եղել նաև «Մենեջեր», «Կայսրություն», «Բիզնեսմեն» անուններով։ Խաղի նպատակն է ռացիոնալ օգտագործելով մեկնարկային կապիտալը` հասնել մյուս խաղացողների սնանկացմանը։ Փաստացի «Մոնոպոլիան» խաղադաշտ է` կազմված քառակուսիներից, որով խաղացողները հերթով շրջանաձև անցնում են։ Վանդակները բաժանվում են երկու տիպի` ակտիվներ (ձեռնարկություն, արժեքավոր բան) և իրադարձություններ։ Երբ խաղացողի շարժվելու հերթն է գալիս, նա նետում է խաղոսկրը և իմանում, թե քանի վանդակ պետք է անցնի (ամեն քայլ հանապատասխանում է մեկ վանդակի)։ Ներկայումս կան «Մոնոպոլիայի» բազմաթիվ համակարգչային տարբերակներ։

Posted in ձմեռային ճամբար 2023

Հայ գյուտարարներ

Անդրանիկ Իոսիֆյանը ծնվել է 1905 թ. Լեռնային Ղարաբաղում։ Նրա հայրական տունը Ծմակահող գյուղում գրեթե նույնությամբ պահպանվել է։ Պապը հոգևորական էր, հայրը՝ նույնպես։ Դպրոցում դասավանդում էր կրոնի պատմություն, հայոց լեզու։ Անդրանիկը 5 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Թեմիրխանշուր, այժմ Բույնաքս քաղաք՝ Մախաչկալայից ոչ հեռու, ուր հայրը քահանա էր նշանակվել հայկական եկեղեցում։ 1918 թվականին հեղափոխական խառնաշփոթում սկսվեցին հայերի ջարդերը։ Ընտանիքը ստիպված տեղափոխվեց Թուրքմենստան։ Հետո վերադարձավ Ղարաբաղ՝ հայրենի Ծմակահող գյուղը։ Մեկ տարին չանցած Ղարաբաղում հաստատվեցին խորհրդային կարգեր, և քանի որ 15-ամյա Անդրանիկը միակն էր գյուղում, որ տիրապետում էր ռուսերենին, նրան տվեցին կոմերիտական տոմս, երեք հրացան, հանձնարարեցին հավաքել ջոկատ և պաշտպանել գյուղը հրոսակներից։ 1922 թ-ին Անդրանիկ Իոսիֆյանը կամավոր զինվորագրվում է կարմիր բանակին։ Ծառայում է կապի բատալիոնում որպես հեռախոսավար, աշխատում է խորհրդային առաջին էլեկտրական երկաթուղու վրա որպես էլեկտրամոնտաժող։ 20 տարեկանում Իոսիֆյանն ավարտում է լուսժողկոմի հանրակրթական կուրսերը և ընդունվում Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Այստեղ ի հայտ են գալիս հայ երիտասարդի հնարամտությունն ու բնատուր տաղանդը։

Posted in ձմեռային ճամբար 2023

Այցելություն սահադաշտ

Երեքշաբթի օրը մենք գնացինք սահադաշտ մենք գնացինք ոտքով և հասանք տեղ 30 րոպեում։ Ես և Միքայելը Եսայան Դավիթը և Գալստյան Դավիթը մրցում էինք անում թե ով է ավելի արագ սահում։
այնտեղ ես ընկա և շատ ուժեղ ցավացրեցի իմ ձեռքը։ Հետո մենք խաղացինք բռնոցի և լիքը անգամ ընգանք մանավանդ Միքայելը։ Գալստյան Դավիթը սահում էր առաջին անգամ, իսկ Միքայելը չորորրդ անգամ սակայն Գալստյան Դավիթը ավելի լավեր սահում։

Posted in ձմեռային ճամբար 2023

Հունվարի 9. օրվա աշխատանքը

1. Ճամբարային գործունեության նկարագիրը, ուղղությունները, ծանոթացում, դիջիթեքի հետ կապված հարցերի քննարկում։
2. Ոչ ստանդարտ խնդիրների քննարկում, լուծում։

1. Քանի՞ տատիկ է ունեցել ձեր տատիկի պապիկը: 

2

2. Քանի՞ ուղղանկյուն է պատկերված նկարում:

8
 

3. 4765 թիվը կազմված է չորս հաջորդական թվանշաններից: Գտնել այդ հատկությամբ օժտված 4765-ից մեծ հաջորդ թվի թվանշանների գումարը:
5234

4. Խաչիկն ու Վաչիկը միասին ունեն 137 խնձոր, ընդ որում Խաչիկի խնձորների քանակը Վաչիկի խնձորների քանակի կեսից 5-ով ավելի է: Գտնել Խաչիկի և Վաչիկի ունեցած խնձորների քանակների արտադրյալը:
4686
 

5. Գումարման գործողության մեջ զույգ թվանշանները փոխարինել են *-երով:  Գտնել *-երի գումարը: 


127+325+341=893

6. Դպրոցի 5-րդ դասարաններում սովորում են 270, իսկ 6-րդ դասարաններում̀ 180  աշակերտներ: Հայտնի է, որ 5-րդ դասարանցիների տղաները երկու անգամ շատ են աղջիկներից, իսկ 6-րդ դասարանցիների աղջիկները չորս անգամ շատ են տղաներից: Յուրաքանչյուր դասարանում քանի? աղջիկ, քանի տղա? էր սովորում։


7. Վազգենն իրար հետևից գրում է բնական թվերը՝ 12345678910111213… և դադարեցնում է գրելը, երբ առաջին անգամ նկատում է իրար հետևից երեք անգամ գրված 4 թվանշանը:  Քանի՞ թվանշան գրեց Վազգենը: 

8. Զամբյուղում եղած 500 գնդակների 80%-ը կարմիր է, իսկ մնացածը̀ կապույտ: Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ է պետք հանել զամբյուղից, որպեսզի դուրս գա կարմիր գնդիկ։
 

9. Ամիսներից մեկն ունի 4 հատ հինգշաբթի և 5 հատ ուրբաթ: Շաբաթվա ի՞նչ օր է այդ ամսվա 10-ը: 

10. Տաքսի ծառայության գնացուցակն այսպիսին է՝ մինչև 4 կիլոմետրն արժե 300 դրամ,  այնուհետև յուրաքանչյուր կիլոմետր երթևեկելն արժե 60 դրամ: Առավելագույն քանի՞ կիլոմետր կարող է երթևեկել Լևոնը, եթե նա ունի 3600 դրամ:


3.Սեղանի մաթեմատիկական խաղեր1. (խաղը ձևափոխել, դարձնել հեղինակային)
Սեղանի մաթեմատիկական խաղեր 2.

4. Բնագիտատեխնիկակն ստուգաեսին ընդառաջ, մեր անելիքները։
Ընդմիջում։
5. Օրվա ամփոփում սովորողների բլոգներում։