Posted in ճամփորդություն

3 օր Արատեսում

Ես երկրորդ ագամ գնում էի Արատես, ինձ հետ եկել էին Դավիթը, Գալստյան Դավիթը, Վահագը, Միքայելը, Արեգը և Արգիշտին։

Առաջին օր

Առաջին օրը մենք բոլորով հանդիպեցինք Սուրբ երրորդության եկեղեցու բակում և գնացինք Արատես։ Մենք գնացինք 4 ժամ և ճանապարհին բոլորով Երասխում կանգնեցինք և մեզ համար ուտելիքներ առանք, հետո արդեն գնացինք Արատես։ Երբ հասանք Արատես, այնտեղ շատ ուժեղ ձյուն էր գալիս։ Հետո մենք տեղավորվեցինք մեր սենյակներում և գնացինք հաց ուտելու։ Երբ կերանք վերջացրեցինք ուտելը, մեզ մոտ ազատ ժամ էր, և մենք գնացինք Արատեսի դաշտ և խաղացինք ֆուտբոլ, բայց մեզ խանգարում էր այնտեղի շունը, որի անունը Ռեքս էր։ Մենք բարձրացանք վերև և խաղացինք Ունո, Դուրակ և Դե խաղա։ Հետո մենք էլի հաց կերանք և գնացինք քնելու։ Գիշերը մենք չքնեցինք, այլ գնացինք աղջիկների սենյակ խաղ խաղալու։ Հետո մենք հետ գնացինք մեր սենյակ և քնեցինք,բայց գիշերը ժամը երեքին մեր սենյակ մտավ Ռեքսը, որը գողացավ մեր ուտելիքը և մենք մինչև ժամը հինգը չքնեցինք, բայց հետո քնեցինք։

Երկրորդ օր

Հաջորդ օրը մենք արթնացանք, դուրս եկանք և տեսանք, որ ձյունը հալել էր, իսկ հետո ընկեր Լիանային ասեցինք մեր գիշերվա արկածները և Ռեքսին կապեցին։ Հետո մենք ընկեր Դանիելի հետ նախավարժանք արեցինք։ Հետո գնացինք հաց ուտելու, որից հետո մեր մոտ մեկ ժամ հանգիստ էր։ Հետո մենք բարձրացանք վերևի գետ, որտեղ իմ ընկեր Դավիթը ընկավ գետը
և այնտեղ կար շատ վտանգավոր կամուրջ և խողովակ, որի վրայով բոլորը անցանք և հետո գնացինք հանգստանալու։
Երբ հանգստացանք, մեր ջոկատով մաթեմատիկական մրցույթ արեցինք, որտեղ մենք հաղթեցինք 44–32 հաշվով։ Հետո մեր գնդակը ընկավ ձորը և մենք գնացինք այն գտնելու, մենք իհարկե չգտանք, բայց գտանք երկու ուրիշ գնդակ, մեկը ընկեր Տարոնինն էր։ Հետո այդ գնդակով գնացինք և նորմալ ֆուտբոլ խաղացինք։ Հետո մենք որոշեցինք իջնել գետի մոտ և այնտեղ ինչպես միշտ շատ հավես էր, հետո գնացինք մեր սենյակ մի քիչ խաղացինք և քնեցինք։

Երրորդ օր

Երբ մենք արթնացանք, մենք հավաքեցինք մեր իրերը, քնապարկները և գնացինք հաց ուտելու որից հետո գնացինք մեր սենյակը մաքրելու։ Մենք մաքրեցինք մեր սենյակը և գնացինք հետ Երևան։ Մենք հասանք շատ շուտ, բայց երբ գնում եինք Արատես, հասանք 4 ժամում։ Մենք ոչ մի կանգառ չարեցինք, որ շուտ հասնենք։