Posted in Ռուսերեն

Поставьте вместо точек глагол идти или ходить в прошедшем времени:

1. Вчера мы пошли в парк. 2. Когда мы пошли в парк, было тепло. 3. Когда ученики ходили встоловую, они разговаривали. 4. Сегодня утром я пошёл не в столовую, а в буфет. 5. В понедельник Павел пошел в поликлинику. 6. Вчера, когда мы пошли домой, было уже темно.

7. Где вы были вчера? – Мы ходили в театр.

Поставьте вместо точек глагол ехать или ездить в прошедшем времени:

1. Вчера она ехала в библиотеку. 2. Когда она ехала в библиотеку, она читала книгу.3. Когда мы ездили на практику, мы пели в поезде песни. 4. В прошлом месяце студенты ездили на практику 5. Летом моя сестра ездила в Батуми. 6. Когда моя сестра поехала в Батуми, она встретила интересного человека

Posted in Անգլերեն


Hovhannes Tumanyan was born on February 19, 1869 in Dsegh, one of the villages of Lori. His father was the local parish priest. Later Tumanyan would write: “The most precious and the best thing that I had in life was my father. He was honest and the most noble man.

Tumanyan began his education in Lori, and then attended one of the best Armenian schools of the time, the Nersisyan School. At age 19 Tumanyan married and eventually fathered ten children.
Tumanyan started writing when he was 10-11 years old, but only became known as a poet in 1890, when his first poetry collection was published. Even in this early book one can clearly see all the freshness that Tumanyan brought to Armenian literature with his poetry.
Tumanyan’s inspiration came from everyday ordinary activities of the people. The heroes of his works are simple villagers.

Hovhannes Tumanyan died on the 23rd March 1923 at the age of 54.

Akhtamar

Beside the laughing lake of Van
A little hamlet lies;
Each night into the waves a man
Leaps under darkened skies.

He cleaves the waves with mightly arm,
Needing no raft or boat,
And swims, disdaining risk and harm,
Towards the isle remote.

On the dark island burns so bright
A piercing, luring ray:
There’s lit a beacon every night
To guide him on his way.

Upon the island is that fire
Lit by Tamar the fair;
Who waits, all burning with desire,
Beneath the shelter there.

The lover’s heart-how doth it beat!
How beat the roaring waves!
But, bold and scorning to retreat,
The elements he braves.

And now Tamar the fair doth hear,
With trembling heart aflame,
The water splashing-oh, so near,
And fire consumes her frame.

All quiet is on the shore around,
And, black,there looms a shade:
The darkness utters not a sound,
The swimmer finds the maid.

The tide-waves ripple, lisp and splash
And murmur, soft and low;
They urge each other, mingle, clash,
As, ebbing out, they go.

Flutter and rustle the dark waves.
And with them every star
Whispers how sinfully behaves
The shameless maid Tamar;

Their whisper shakes her throbbing her
This time, as was before!
The youth into the waves doth dart,
The maiden prays on shore.

But certain villains, full of spite,
Against them did conspire,
And on a hellish, mirky night
Put out the guiding fire.

The luckless lover lost his way,
And only from afar
The wind is carrying in his sway
The moans of:”Ah, Tamar!”

And through the night his voice is heard
Upon the craggy shores,
And, though it’s muffled and blurred
By the waves’ rapid roars,

The words fly forward-faint they are-
“Ah, Tamar!”
And in the morn the splashing tide
The hapless yough cast out,

Who,battling with the waters, died
In an unequal bout;
Cold lips are clenched, two words they bar:
“Ah, Tamar!”
And ever since, both near and far,
They call the island Akhtamar

Posted in Uncategorized

ներողություն որ սա ուղարկումեմ ւղակի իմ համակարգիչը ֆոռմատեն արել եւ ես փորձումեմ ուրիշ համակարգչով

Posted in Բնագիտություն

Բնագիտություն․ Փետրվարի 21-25

  • Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։

  • Առարկայի ի՞նչպիսի պատկեր է առաջանում հարթ հայելում

Հարթ հայելիում առաջանում է կեղծ առարկաի պատկեր:

  • Տնային առաջադրանք Պատասխանել հարցերին
  • 1.Ո՞ր անկյուն է կոչվում անկման անկյուն։

Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։ Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն։

  • 2.Նշի՛ր հայելիների տեսաները։

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր տեսակների:

  • 3.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադրաձման անկյուն։

Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն։

  • 4.Ի՞նչի շնորհիվ են ծառերը,շենքերը և այլ առարկաները երևում բոլոր կողմերից։

Այս բոլոր թվարկած առարկաները իրենց վրա լույս են անրադարձնում, որի շնորհիվ մենք տեսնում ենք այս առարկաները:

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք


Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:
փութաջան-ծույլ
ամպոտ-ջինջ
դալար
ուսյալ-տգետ
երկչոտ-համարձակ
հինավուրց
գագաթ-ստորոտ
օրինական-ապօրինի
անջրդի-ջրարբի
ինքնահավան
նոսր-թանձր
ողորկ-խորդուբորդ
հեռավոր
արատավոր
տգետ
հմուտ

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
Երկինքը երեվում է մոտիկ, բայց նա շատ հեռու է:
Տգետ մարդիկ չեն սովորում, իսկ գիտունները ամեն օր:
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
Ամառը շոգ է ձմռանը ցուրտ:
Հին իրերը պետք է շպրտել,իսկ նորերը պետք չէ:
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
Կա սառը թեյ և կա տաք թեյ:
Երկար դասեր կարճ դասամիջոց:
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
վաղկոտ մարդիկ հանձնվում էն, իսկ արիները չէն հանձնվում:
կան այնպիսի տեղեր որտեղ որ շատ կեղտոտ է, կան տեղեր որտեղ շատ մաքուր է:
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
Ամռանը մենք ավելի շատ լինումենք դրսում քան ձմռանը
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
կան շենքերի տանիքներ որոնք թեքեն և կան այնպիսի տանիթներ որոնք ուղիղեն:

Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

Օրինակ՝ ջրաման- ջուր (արմատ)-աման (արմատ)

  1. գնդակ-գունդ արմատ-ակ ածանց
  2. միտք-միտք
  3. ընդհանուր-ընդ ածանց-հանուր
  4. աղջնակ-աղջիկ արմատ-ակ ածանց
  5. թթենի-թութ արմատ-ենի ածանց
  6. ընդամենը-ընդամենը
  7. հանրություն-հանր արմատ-ություն ածանց
  8. գիրք-գիրք
  9. մտազբաղ-միտք արմատ-զբաղվել արմատ
  10. տանձենի-տանձ արմատ-ենի ածանց
  11. հանրապետություն-հանուր արմատ-պետ արմատ-ություն ածանց

2․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

օրեցօր, երեսուներեք, աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, Էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռնէրամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրէ, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցէ, չէի, պատնէշ, ջեկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ, քառասուներկու:

3․ Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Դու արդեն հետ ես վերադարձել:

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին անգամ ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

Posted in Մաթեմատիկա

70

1. 2, 3, 5, 7 թվանշաններով, առանց դրանք կրկնելու, գրեք բոլոր քառանիշ թվերը, որոնք բաժանվում են 2-ի:
7532,7352,5372,5732,3572,3752:

2. Կրճատեք կոտորակը.
ա) 75/100=3/4
բ) -42/63=-3/2
գ) 56/60=14/15
դ)- 8/420=-2/105
ե) 72 /24=3
զ) 75/25=3
է) -35/42=5/6

3.Ծախսել են 750 դրամ, որը սկզբնական գումարի 1/6 -ն է: Գտեք սկզբնական գումարը:
750 x 6=4500
4. Օգտվելով գումարման օրենքներից՝ հաշվեք հարմար եղանակով:
ա) 13/21 + (15/21 + 12/21)=40/21
բ) (21/35 + 7/35 )+ 23/35=44/35
գ) 190/601 + (370/601 + 10/601)=570/601
դ) -37/41 + (17/41 + 20/41)=0

5. Գտեք երկու կոտորակ, որոնց տարբերությունը լինի.
ա) 1/8 , բ) 3 /10, գ) 5/ 9 , դ) 5/ 7
1/8-1/8=1/8
3/10-/3/10=3/10
5/9-5/9=5/9
5/7-5/7=5/7
6.Ճի՞շտ է արդյոք հավասարությունը:
ա) 1/2 · 1/3  = 1/3 · 1/2 ճիշտ
բ) 1/4 · 2 /3 · 3 /7  = 3 /7 · 1 /4 · 2/ 3 ճիշտ
գ) 2/3 · ( 1 /5  +  3 /4 ) = 2/ 3 · 1 /5  +  2 /3 · 3 /4 ճիշտ
դ) ( 1/ 2  +  1 /4 ) · 8 = 1 /2 · 8 +  1/ 4 · 8 ճիշտ

7. Հաշվիր հարմար եղանակով, տե՛ս օրինակը

ա) 48 · 5 /17 + 48 · 12 /17=48 · (5/17+12/17)=48·17/17=48
բ) 55 · 7 /11 − 55 · 6 /11=55/11=5
գ) 11 /13 · 11 /15 +  11 /13 · 2/ 15=11/15
դ) 12/ 19 · 23 /15 − 12/ 19 · 4 /15=12/15
ե) 22 /21 · 5/ 14 +  20 /21 · 5 /14=15/21
զ) 47 /11 · 1 /2  − 25/ 11 · 1 /2=1

Հիշեցում: Այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի հերթական օրն է:

Posted in Անգլերեն

My pet

I have one dog in my father summer house but he is taken care of by my grandfather.
His name is Djeko his breed is husky. I like Djeko and I have one cat shes arly live in my father summer house. My dog and my cat doesn’t friend but I like Djeko. My cats name is Djessy.

Posted in Մայրենի

Ես 10 տարի անց

Երեխաները ունեն նպատակ օրինակ ես ունեմ նպատակ դառնալ ծրագրավորող: Ես սիրում եմ համակարքչի հետ կապված շատ բաներ: Ես որ մեծանամ ուզումեմ ապրել Գերմանիաում որովհետև ես լսելեմ որ Գերմանիաում շատ զարգացած տեխնիկա է: Ես 21 տարեկանում ուզում եմ ունենալ ընկերուհի որ հետը ճամփորտեմ տարբեր երկրներ ու որ անպայման նա լինի հայ: Ես հուսովեմ որ իմ կյանքը նենց կդասավրվի վոնց վոր ես պատկերացնում եմ: Իմ մայրիկը և հայրիկը շատ են աշխատում ու 1 ամսում նրանք աշխատումեն շատ մեծ գումար: Նրանքելեն աշխատում համակարքչով բայց հիմա իմ մայրիկը հիվանդ է հայրիկս ուրիշ երկրում է ես եմ իմ մայրիկին խնամում: Ես չեմ ուզում որ իմ կյանքը սենց լինի ու որ նենց լինի ոնց որ ես նշելեմ սկզբում:

Posted in Մաթեմատիկա

Պարապմունք 69

1.Իրար հաջորդող ո՞ր բնական թվերի միջև է գտնվում կոտորակը.

ա)2.1/4 , բ)5/6 , գ)17.1/3 , դ)99.12/13

ա) 2-ի և 3-ի

բ) 0-ի և 1-ի

գ) 17-ի և 18-ի

դ) 99-ի և 100-ի

2.Քառակուսու կողմը 22.¼ սմ է, գտեք քառակուսու պարագիծը:

22.1/4×4=89/1×1/1=89

Պ=89 սն

3. Որոշե՛ք ուղղանկյան մակերեսը, որի չափումներն են՝

ա) 14.1/5սմ,  10սմ

14.1/5×2/1=71/5 x 2/1=142/5

10×2=20/1

142/1 x 4/1=568

Մակերես=568 սմ

բ)25.1/2 սմ, 2.1/4սմ

25.1/2×2/1=51/2 x 2/1=102/2=51/1

2.1/4×2/1=9/4×2/1=9/2×1/1=9/2

51/1×9/2=111/2=459/2

Մակերես=459/2

4. Ո՞ր թիվը պետք է գումարել՝

ա) 5.4/9-ին, որպեսզի ստացվի 15.4/9

15.4/9 — 5.4/9=10 ամբողջ

բ) –3-ին, որպեսզի ստացվի –17

-17-(-3)=(-14)

5.Կատարեք հանումը՝

28. 11/20

42. 15/9

10. 31/100

6. Կատարեք գործողությունը՝
(9/100+7/10).100/79

1

7. Օրվա գլուխկոտրուկը՝
Գտնելով օրինաչափությունը, նշի՛ր հաջորդ կոտորակը. 2/3, 5/7, 11/13, 17/19, 
23/27

Posted in Մայրենի

Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։

— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։

— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․

— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․

— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։  Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․

— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությո՞ւնը․․․

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը։

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։  — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

― Նրա․․․

— Ո՞վ է նա։

— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ 8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ — Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։

— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։