Posted in Պատմություն

1․Առաջին Աշխարհամարտի պատճառները, ընթացքը, ավարտը, հետևանքները։
1914 թ. օգոստոսի 1 – Առաջին աշխարհամարտի սկիզբը
1914 թ. – Ճակատամարտ Մառն գետի շրջանում
1914–1916 թթ. – Հայոց Մեծ եղեռնը
1915 թ. հունվար – Օսմանյան զորքի պարտությունը ռուսներից Սարիղամիշում
1915 թ. – Եռյակ դաշինքի վերածումը Քառյակ դաշինքի ( Ճապոնիան)
1916 թ. – Վերդենի ճակատամարտը
1917 թ. փետրվարի 27 – Փետրվարյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում
1917 թ. ապրիլ – ԱՄՆ–ի՝ պատերազմի մեջ մտնելը
1917 թ. հոկտեմբերի 24–25 – Հոկտեմբերյան հեղաշրջումը Ռուսաստանում
1918 թ. մարտի 3 – Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագրի կնքումը, Խորհրդային

Առաջին աշխարհամարտն սկսվեց 1914 թ. օգոստոսի 1–ին (հին տոմարով՝ հուլիսի 19–ին): Մեծ տերությունների միջև հակասությունները ավելի խորացան։ Ի վերջո, դրանք
հանգեցրին համընդհանուր պատերազմի երկու ռազմաքաղաքական դաշինքների միջև։ Պատերազմի գլխավոր պատճառներն էին` տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական։ Պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների Անտանտի և Եռյակ (մեկ տարի անց՝ Քառյակ) միության միջև:

1914 թ. հունիսի 28-ին սերբերը Սարաևոյում իրականացրին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Դա էլ հանդիսացավ առիթը։ Ավստրո-Հունգարիան մեկ ամիս անց պատերազմ հայտարարեց Սերբիային։ Ռուսաստանը հանդես եկավ Սերբիայի պաշտպանությամբ։ Գերմանիան 1914 թ. օգոստոսի 1-ին (հին տոմարով` հուլիսի 19-ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Այդ օրն էլ ընդունված է անվանել Առաջին աշխարհամարտի սկիզբը։

Գլխավոր ճակատները երկուսն էին։ Առաջինը Արևմտաեվրոպական (Ֆրանսիական) ճակատն էր, որը ձգվում էր ֆրանս-գերմանական սահմանով և Բելգիայով։ Երկրորդը՝ Արևելաեվրոպական (Ռուսական) ճակատն էր, որն անցնում էր ռուս-գերմանական և
ռուս-ավստրիական սահմանների երկայնքով` Բալթիկ ծովից մինչև Սև ծով։
Պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Կովկասյան ճակատը։

Առաջին տարվա իրադարձություններից առանձնանում է Արևմտաեվրոպական ճակատում 1914 թ. սեպտեմբերին տեղի ունեցած Մառնի ճակատամարտը։
Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանացիների հարձակումը դեպի Փարիզ և ստիպեցին նահանջել։ Երկու կողմերից զոհվեց և վիրավորվեց 600 հազար
մարդ։ Ֆրանսիայի արագ ջախջախման գերմանական
ծրագիրը ձախողվեց, Արևմտյան ճակատում ուժերը հավասարվեցին։


Օգոստոսի կեսին Ճապոնիան վերջնագիր ներկայացրեց, իսկ մի քանի օր անց պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Նա ծրագրել էր զավթել Խաղաղ օվկիանոսի գերմանական տիրույթները և իրեն ենթարկել Չինաստանը։


Կովկասյան ճակատում 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը Սարի ղամիշի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թուրքական բանակը ծանր պարտություն կրեց ։

Իտալիան 1915 թ. անցավ Անտանտի, իսկ Բուլղարիան Գերմանիայի կողմը։ Եռյակ դաշինքը այդպիսով վերածվեց Քառյակ դաշինքի։ Նույն տարում Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան պարտության մատնեցին սերբերին, նվաճեցին և ավերեցին Սերբիան։

 Արևմտաեվրոպական ճակատում խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ Վերդենի մոտ։ 1916 թ. փետրվարից մինչև դեկտեմբեր ընթացած կռիվներում կողմերից ոչմեկը վճռական հաջողության չհասավ։ ֆրանս — անգլիական կողմը կորցրեց 750 հազար, իսկ գերմանացիները 450 հազար ։ Անգլո-ֆրանսիական զորքերը փորձեցին հակահարձակման անցնել Սոմ գետի մոտ։ Ճակատամարտը տևեց հունիսից մինչև նոյեմբեր, կողմերի կորուստները գերազանցեցին մեկ միլիոնը։ Սակայն ուժերի հավասարակշռությունը պահպանվեց։


Արևելաեվրոպական ճակատում ռուսական բանակը ջախջախեց Ավստրո-Հունգարիային, որով փրկեց պարտված Իտալիային։ Ռուսաստանը կարևոր հաղթանակներ տարավ նաև կովկասյան ճակատում և գրավեց Արևմտյան Հայաստանի մեծագույն մասը Տրապիզոնից մինչև Բիթլիս։

1914-1916 թթ. Անտանտի երկրների կողմն էր ընդհանուր հաջողությունը։ Քառյակ միության երկրները զգալիորեն թուլացան։

1917 թ. ավելացավ պատերազմող երկրների քանակը։ ԱՄՆ-ը, Հունաստանը, Չինաստանը և Բրազիլիան միացան Անտանտին ։

1917 թ. սկզբին Ռուսաստանում սկսվեցին հուզումներ, որոնք ընդգրկեցին հասարակության տարբեր խավեր։ Փետրվարի վերջին դրանք վերաճեցին ժողովրդավարական հուժկու հեղափոխության։ Ռոմանովների միապետությունը տապալվեց՝ Նիկոլայ 2-ը և իր ընտանիքը սպանվեց։ Ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն։

Բոլշևիկների կուսակցությունը 1917 թ. hոկտեմբեր 25-ին տապալեց Ժամանակավոր կառավարությանը և վերցրեց իշխանությունը։ Ռուսաստանը հռչակվեց Խորհրդային հանրապետություն։ Բոլշևիկները խնդիր էին դրել Ռուսաստանում կառուցել սոցիալիստական հասարակություն՝ առաջնորդ Լենինի գլխավորությամբ։

Երեք ամիս տևած բանակցություններից հետո բոլշևիկները ստիպված էին ստորացուցիչ պայմաններով միայնակ, առանց Անտանտի դաշնակիցների, առանձին (սեպարատ) պայմանագիր կնքել Քառյակ միության հետ։ 1918 թ. մարտին 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրված հաշտության պայմանագրով Ռուսաստանը հրաժարվեց
Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսի մեծ մասից, Մերձբալթիկայից։ Բացի այդ՝ վճարելու էր խոշոր ռազմատուգանք։

Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր իր զորքերն անհապաղ
դուրս բերել Արևմտյան Հայաստանից։ Ավելին, նա հանձն էր առնում նաև Թուրքիային վերադարձնել Կարսը, Արդահանը և Բաթումը։
Թուրքական զորքերը գրավեցին Արևմտյան Հայաստանը և մտան Այսրկովկաս ու Արևելյան Հայաստան։ Ռուսական բանակին փոխարինած հայկական զորքը կարողացավ կանգնեցնել նրանց առաջխաղացումը, տանել կարևոր հաղթանակներ։
1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հաշտությամբ Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց:

Անտանտը համալրեց իր ուժերը, միացան նաև ամերիկյան թարմ զորքեր, և 1918 թ. սեպտեմբերին անցավ հակահարձակման բոլոր ճակատներում։Բացի այդ` նոյեմբերի սկզբին Գերմանիայում հեղափոխություն սկսվեց և միապետությունը տապալվեց։
Գերմանիան ընդունեց իրան վերապահ պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11-ին ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Այսպես ավարտվեց ավելի քան չորս տարի տևած Մեծ պատերազմը:

Պատմության թատերաբեմից հեռացան Ավստրոհունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները։ Չորս նախկին տերությունների տարածքում առաջացան նոր բազմաթիվ ազգային պետություններ՝ Չեխոսլովակիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, Հայաստան և այլն։ Տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց կառավարման միապետական ձևը, տարածվեց ժողովրդավարությունը։ Իսկ Ռուսաստանում, առաջինը աշխարհում, սկսվեց նոր սոցիալիստական հասարակության կառուցման գործընթացը։



2․Օտտո Բիսմարի դերը Գերմանիայի միավորման և զարգացման գործում։

Ազգային պետությունների առաջացումը նոր դարաշրջանի կարևոր գործընթացներից էր։ Գերմանիայում դա տեղի ունեցավ «երկաթով և արյամբ»։ Իտալիայի վերամիավորումն ընթացավ համազգային պայքարի ուղիով։ Երկու երկրներում էլ հռչակվեցին ժողովրդավարական ազատություններ։ Բուռն զարգացում ապրեց տնտեսությունը։ XX դարի սկզբին նրանք դարձան զարգացած երկրներ։

Ինչպես գիտեք, Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Գերմանիան մնացել էր պառակտված, իսկ 1848–1849 թթ. հեղափոխությունը չլուծեց նրա վերամիավորման խնդիրը: Սակայն ՝ 1850–1860–ական թթ. Գերմանիան տնտեսապես միավորված էր։ Գերմանացիները համոզված էին, որ ունեն նույն հայրենիքը, լեզուն, մշակույթը և ազգային շահերը։Վերամիավորման նախաձեռնողը Պրուսիան էր։Ոգեշնչողը Պրուսիայի վարչապետ Օ. Բիսմարկն էր։ Նա կարճ ժամանակում Եվրոպայում դարձավ հայտնի քաղաքական դեմք։ Կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի զենքի միջոցով՝ ասպարեզից հեռացնելով բոլոր հակառակորդներին։ « Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ».։ Դա ուղղված էր առաջին հերթին Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ։1866 թ. պրուսական բանակը ջախջախեց Ավստրիային, Բիսմարկը ստեղծեց Հյուսիսգերմանական միությունը՝ բաղկացած 22 պետությունից։ Դա Գերմանիայի փաստացի վերամիավորումն էր։ Սակայն դեռ պետք էր հաղթահարել Ֆրանսիայի դիմադրությունը։1870–1871 թթ. ընթացավ ֆրանս–պրուսական պատերազմը։ Այս անգամ ևս պրուսական բանակի հաղթանակը կատարյալ էր։ Կնքված հաշտությամբ Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի վերամիավորումը և վճարեց մեծ ռազմատուգանք։1871 թ. հունվարի 18–ին Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի դղյակում հանդիսավորությամբ հռչակվեց Գերմանական տերության ստեղծումը։ Հետագայում ընդունվեց Սահմանադրություն, որով ամրագրվում էր նրա դաշնային կառուցվածքը՝ 22 պետություն և երեք ազատ քաղաք։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տեղական սահմանադրությունը։ Համագերմանական գործադիր իշխանությունը պատկանում էր կայսրին։ Նա երկիրը ղեկավարում էր համագերմանական միակ նախարարի՝ կանցլերի միջոցով։ Տերության բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր՝ Ռայխստագը։Այլ խոսքով՝ Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն։


3․ Տալ բառերի բացատրությունը՝

Աբսոլյուտիզմ – Բացարձակ՝ միահեծան իշխանություն: Ծագում է լատիներեն « բացար ձակ» բառից։ Հաճախ անվանում են նաև բացարձակ միապետություն։ Միապետի իշխանությունը ոչնչով սահմանափակված չէ, արքայի կամքը օրենք է։ Չկա սահմանադրություն։

Նշանավոր թագավորներից էր ֆրանսիացի Լուի XIV Արևը (1643–1715)։ Երկրում ամեն ինչ կատարվում էր ըստ նրա կամքի։ Մի առիթով նա հայտարարել է. « Պետությունը ե ՛ս եմ»։ Արքայի բացարձակ կամքով Ֆրանսիայում մտցվեցին միասնական օրենքներ, դատարաններ, հարկեր ու տուրքեր։ Զարկ տրվեց տնտեսությանը. ստեղծվեցին բազմաթիվ մանուֆակտուրաներ, կառուցվեցին ճանապարհներ և ջրանցներ։ Ֆրանսիան նպատակ ուներ ավելի շատ ապրանքներ արտահանել, քան ներմուծել։

Իմպերիալիզմ— Ուրիշ ազգերին տիրելու գաղափարախոսությունը ստացել էր իմպերիալիզմ (կայսերապաշտություն) անունը։
Խաղաղության կողմնակիցների շարժումը անվանում էին պացիֆիստներ (լատիներեն` խաղաղարար)։


4․ ԱՆՄ-ի Հռչակագիրը(Թվական)։
1776 թ. հուլիսի 4 — ԱՆՄ-ի Հռչակագրի ընդունումը Ֆիլադելֆիայում

Ընդունվել է 1776 թ. հուլիսի 4–ին Ֆիլադելֆիա քաղաքում հրավիրված Համաժողովի (Կոնգրես) կողմից։ Այն հռչակեց ամերիկյան ազգի իրավունքը՝ ստեղծելու իր ինքնուրույն կյանքը, ազատությունը և երջանկությունն ապահովող պետություն։ Ի լուր աշխարհի հայտարարեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորման մասին։



5․Վիեննայի վեհաժողովը։

  • Europe_1815_map_en

1814–1815 թթ. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունների ղեկավարները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել « կայուն խաղաղություն»։
Վեհաժողովում իրենց կամքն էին թելադրում Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան։ Նրանք էլ վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝
հաշվի չառնելով այլ ազգերի շահերը։
Լեհական հողերի վրա Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհաստանի տարածքը բաժանվեց Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի
միջև։ Ճանաչվեց Ֆինլանդիայի բռնակցումը Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և
հոլանդական մի շարք գաղութներ։


6․Բուռժուազիա։

 Բուռժուազիա — սոցիալական դասակարգի կատեգորիա, որը համապատասխանում է կապիտալիստական հասարակության իշխող դասին, որն ունի սեփականություն (փող, արտադրության միջոցներ, հող, արտոնագրեր կամ այլ գույք) և գոյատևում է այդ գույքից ստացված եկամուտով:

7․Գաղութացում։
Գաղութ— արդյունաբերական որևէ տերության իշխանության ներքո գտնվող երկիր, որը զրկված էր ինքնուրույն տնտեսական, քաղաքական, հասարակական զարգացման հնարավորությունից։ Այստեղից արտահանում էին բնական հարստություններ՝ շահագործելով տեղաբնիկների էժան աշխատուժը։
Գաղութացումն սկսվել է դեռ XV դ., սակայն իր ծաղկմանն է հասել XIX դ.
երկրորդ կեսին։

XX դ. սկզբին գաղութները և կիսագաղութները կազմում էին երկրագնդի բնակելի տարածքի 2/3 –ը և բնակչության կեսից ավելին։ Գաղութացված երկրները հիմնականում գտնվում էին Աֆրիկայում և Ասիայում։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ–ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրո–Հունգարիան և Ճապոնիան անհաշտ մրցակցություն ծավալեցին հատկապես հումքի հարուստ պաշարներ ունեցող տարածքների համար։ Ամենամեծ գաղութային կայսրությունը Մեծ Բրիտանիան էր, որի տիրույթները սփռված էին աշխարհով մեկ։

Բացի բացասական հետևանքներից, այն հանգեցրել է նաև դրական արդյունքների։ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ժողովուրդները ծանոթացել են արդյունաբերական հասարակության նվաճումներին:

8․Արդյունաբերական հեղափոխություն։

Արդյունաբերական հեղաշրջում – Արտադրության մեքենայացման գործընթաց, որն սկսվեց XVIII դ. 60–ա կան թթ.։ Մանուֆակտուրային փոխարինելու եկավ մեքենագործարանային արտադրությունը։ Գիտության և տեխնիկայի նվաճումներն սկսե ցին լայնորեն ներդրվել արտադրության մեջ՝ կյանքի կոչելով նոր նյութեր, սարքավորումներ, էներգիայի աղբյուրներ։

1768 թ. – Առաջին շոգեշարժիչի ստեղծումը Ջ. Ուատտի կողմից, գոլորշու ուժի  օգտագործմամբ
1784 թ.- Ջ. Ուատտը իր շոգեշարժիչի հիմքի վրա ստեղծեցստեղծեց առաջին շոգեմեքենան։
1807 թ. – Ռ. Ֆուլտոնը ԱՄՆ–ում ստեղծեց առաջին շոգենավը։
1814 թ. -անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
    ստեղծվեց առաջին շոգեքարշը
1823 թ.՝ -անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
    ստեղծվեց առաջին երկաթուղին։
1839 թ. ֆրանսիացի նկարիչ և ֆիզիկոս Լ. Դագերը ստեղծեց առաջին լուսանկարչական    սարքը
1870-ական թ.- ամերիկացի նշանավոր գյուտարար և Թ. Էդիսոնը ստեղծեց աշխարհում առաջին շիկացման էլեկտրական լամպը։
1895 թ. – Առաջին կինոսարքի գյուտը, ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրները  հայտնագործել են առաջին կինոսարքը, որն անվանվել է կինեմատոգրաֆ։ 
1896–1897 թթ. – Առաջին դիզելային շարժիչի ստեղծումը  գերմանացիճարտարագետ՝ Ռուդոլֆ Դիզելի կողմից

Նոր դարերի երկրորդ փուլում Արևմուտքի երկրների մեծ մասում հաստատվեց
արդյունաբերական հասարակությունը։ Համաշխարհային պատմական առաջընթացում տիրապետող դիրքի հասավ Եվրոպան: Չնայած անհավասարաչափ զարգացմանը՝ մյուս աշխարհամասերի երկրները և ժողովուրդները դանդաղորեն էին ընթանում արդյունաբերական հասարակության ուղիով. բացառություն էին ԱՄՆ–ն ու Ճապոնիան։

Posted in Uncategorized

մարտի 4-10

Առաջին աշխարհամարտի ավարտը, հետևանքները/143-149/

Հայոց պատմություն 8
https://lib.mskh.am/images/books/Hayoc-patm-8_Melqonyan.pdf

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:

Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

Վերլուծել Երզնկայի զինադադարը:

Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:

Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,
Երզնկայի զինադադար
1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ
Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/
Իրադրությունը Երզնկայում
Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը