Posted in Ռուսերեն

Когда я обижаюсь

Я иногда обижаюсь тогда когда меня Давид всегда бьёт и скидывает на пол во время валейбола. Я обижаюсь на старшеклассников однажды они пришли и нас обижали и нам это не понравилось. Бывает даже когда обижаюсь со своими друзьями во дворе но это происходит не часто.

Posted in հանրահաշիվ 7

125.
(a + 1)(a + 1) = a2+a+a+1=a^2+2a+1
(x + 1)(x + 2) = x2+2x+x+2=x^2+3x+2
(2 + y)(y + 3) = 2y+6+y2+3y=5y+6+y^2
(a + b)(a + b) = a2+ab+ab+b^2=a^2+4ab+b^2

126.
(5m + 7n)(2n + 4m) = 10mn+20m2+14n2+28mn
(12a + b)(3a + 5b) = 36a2+60ab+3ab+5b2
(2− 3y)(2+ 3y) = 4x2+6xy-(-6xy)-(-9y)
(5m − 2n)(3n − 5m)=15mn-(-25mn)-(-6n^2)-10

129.
(8x−3)(4x+5) = 32x2+40x-(-12x)+(-15)
8x−3·4x+5 = 32x2+40x-(-12x)+(-15)
(4a − 3) · 2a − 3 = 8a2-6a-3
4a − 3 (2a − 3) = 4a-6a+9

136.
2x+2= 2x+2y
6a−3 = 6a-3
axab = a2x-b
2a+6ab = 10ab

Posted in հայոց լեզու 7

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկո – երեկոյի, մորաքույր, ամառ, մեղու – մեղվի, տղա – տղայի, մարդ, վարձ – վարձի, ձու – ձվի, ընկեր, ուսուցիչ – ուսուցչի:
2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսին – ամուսնու, տատ, ուռենի – ուռենու, ականջօղ, տղամարդ – տղամարդու, թագուհի – թագուհու, պապ, ոսկի – ոսկու, քեռի – քեռու:
3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարի – տարվա, ժամ – ժամվա, գագաթ, գիշեր – գիշերվա, րոպե, ամիս – ամսվա, դար, օր – օրվա, ցերեկ – ցերեկվա:
4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում – ընդմիջման, ձնաբուք, սառցալեռ – սառցալեռան, հուշասյուն, ամառ – ամռան, բեռ, ազգանուն – ազգանվան, նուռ – նռան, տեսանկյուն, գարուն – գարնան:
5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր – բաժնետիրոջ, տերտեր, տիկին – տիկնոջ, որդի, հարսնաքույր – հարսնաքրոջ, լապտեր, դասընկեր – դասընկերոջ, դուստր, տեր – տիրոջ, կին – կնոջ:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն – եռանկյան, շարժում, ձյուն – ձյան, թոնրատուն – թոնրատան, ձուկ, շուն – շան, թերություն – թերության, կորյուն, արյուն – արյան, հանգիստ:
2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայր – հոր, տիրամայր – տիրամոր, խաղընկեր, մորեղբայր – մորեղբոր, վանահայր – վանահոր, քույր, եղբայր – եղբոր, սկեսրայր, նախահայր – նախահոր:

Posted in հանրահաշիվ 7

26

1.
5a – (2a + 3b) = 3a – 3b
7x-(4x-2y) = 3x – 2y
4y-(y-3) = 3y + 3
9m + (6n – 7m) = 2m + 6n
(3a2 – 5a) – (a² – 4a) = 2a2 + 9a
5b + (-3b – 2c) + (b + 4c) = 3b + 6c
(3k – 6n) + (-2k + 6n) = 5k
(4x + 3) + (7 – 2x) = 2x + 10
(10x3 – 4x2) – (2x2 – 5x3) = 15x3-6x2
5a3b2 – 9b4 – (3a2b2 – 4b4) = 2a2b2-5b4

2.
(x + 2) * 5 = 5x + 10
6 (3y – 4) = 18y – 4
(2m+3n) * 7 = 14m + 21n
c (2a + 5b = 2ac + 5bc
-4a (3b – 2a) = -12ab + 8a
(-5x + 3y) * 2x = -10x2 + 6xy
(3a – 4b + 5c) * (-2) = -6a + 8b – 10c
x3 (x2+x-2) = x5+x4-2x3
(3y2 + 4y – 1) (-5y6) = -15y8 – 20y7 + 5y6

Posted in հայոց լեզու 7

Որոշել տրված գոյականների հոլովը
Աշխարհ – Ուղղական
Հագուստից – Բացառական
Երեխայով – Գործիական
Ընկուզենու – Սեռական
Մանկանը – Տրական
Սարերից – Բացառական
Ցավին – Տրական
Թշնամուց – Բացառական
Գյուղում – Ներգոյական
Օրով – Գործիական
Ընկերոջ – Սեռական
Ուրախույունով – Գործիական
Սիրուց – Բացառական
Աղջկանով – Գործիական
Լեռան – Սեռական
Պատանուց – Բացառական
Երկնքում – Ներգոյական
Գլխի – Սեռական
Գլխից – Բասառական
Գործում – Ներգոյական

330.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված եքստերը համեմատի՛ր:

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի  նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է: Յոթ հազար բնակիչ ունի: Արդեն հայուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»: Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է : Թերթերն առաքվում են հեծանիվներով: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում: Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի: Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել: Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու  գայթակղությանը չտրվեն:

334. Տեքստը համառոտի՛ր՝  տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):

Երկու ընկեր անապատով գնում էին: Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց: Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին: Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան: Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր: Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Անապատով գնացող երկու ընկերներից մեկը շատ ծարավ էր։ Ծարավից ընկավ, իսկ մյուս ընկերը նրան թողեց գնաց։ Նրան մի քարավան հանդիպեց և նա ջուր խմեց գնաց հասավ ընկերոջը։ Նրան թողած ընկերը ընկավ ոտքը կոտրեց։ Մյուց ընկերը նրան շալակեց հասցրեց տուն և ասաց դու քո ջրից պատմիր ես իմ շալակից։

335. Տեքստը համառոտի՛ր՝  դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված)  հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Մարդիկ անընդհատ մտածում են թե ինչպես անեն որ իրենց ազնհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն։ Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել։ Այդ հեռուստացույցը կարող է աշխատել ինը ժամ և այն երկու խնձորից թեթև է։ Դուք կարող եք դիտել ցանկացած պահի ձեր ուզած հաղորդումը, ֆիլմը, սպորտը և այլն։

Posted in երկրաչափություն 7

19

101. 75
103. Ոչ
105. Քանի որ AB=AC֊ին և ∠1 =∠2 և AD ընդհանուր է հետևաբար ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի եռանկյուններ ABD=ACD
բ․ AB=15 BD=5
106. Քանի որ BC=AD֊ին և ∠1=∠2 և AC ընդհանուր է հետևաբար ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի եռանկյուններ ABC=CDA
բ․ AB=17 bc=14
107. Քանի որ ∠DOC հակադիր է ∠BOA-ին հետևաբար իրար հավասար են և քանի որ OB=OC, OA=OD֊ին հետևաբար ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի եռանկյուն AOB=DOC֊ին
բ․ ACD=110 աստիճան

Posted in հայոց լեզու 7

1. Փակագծերի մեջ առնված բառերը դիր սեռական հոլովով: Կետերի փոխարեն գրիր բաց թողնված տառերը:

Սիրում է Արամայիսը աշնան (աշուն) բազմազան երանգները: Փռվել է գյուղը լեռան (լեռ) թեք լանջին, այգիների մեջհովտի (Հովիտ) միջով անցնում է գետակը, որի ջուրը հստակ է բյուրեղի պես: Քայլում է Արամայիսը այգու (այգի) միջով ու հիշում մանկության (մանկություն) օրերը: Այստեղ` առվի (առու), եզրին, նա շատ է խաղացել: Նա, հոր (հայր) ձեռքը բռնած, գալիս էր այգի և մնում մինչև ուշ երեկո: Մոր (Մայր) մասին նա շատ աղոտ հիշողություն ունի: Քայլում է ու լսում թափված տերևների (տերև) հաճելի խշշոցը ոտքի (ոտք) տակ: Քամու (Քամի) հոսանքով թռչում են դեղին տերևները ու պար բռնում օդի (օդ) մեջ:

2. Փակագծերի մեջ առնված բառերը դիր տրական հոլովով: Կետերի փոխարեն գրիր բաց թողնված տառերը:

Գնացքը մոտենում է հայրենի քաղաքին (քաղաք) :
Գուրգենը մոտենում է անտառին (անտառ), կանգ է առնում անտառի եզրին (եզր) և ականջ դնում թռչունների երգին (երգ):
Արևի շողերն ընկել են լեռան բարձր կատարին (կատար):
Երգում է դեղձանիկը, հեռվից մի ուրիշը ձայնակցում է նրա երգին (երգ):

3. Փակագծերի մեջ առնված բառերը դիր բացառական հոլովով:

Ծագում է մանուկ արևը գարնան
Կովկաս լեռների ձյունի պատնեշից (պատնեշ):
Զարթնում են մեկ-մեկ  սարերն աննման 
Ձմռան անվրդով քնի մշուշից (մշուշ)
Ամեն մի ձորից (ձոր)  աղբյուր է հոսում,
Ամեն մի թփից (թուփ) բլբուլ է խոսում:

4. Որոշել տրված գոյականների հոլովը
աշխարհ֊ուղղական հոլով
հագուստից֊բացառական հոլով
երեխայով֊գործիական
ընկուզենու֊սեռական հոլով
մանկանը֊տրական հոլով
սարերից֊բացառական հոլով
ցավին֊տրական հոլով
թշնամուց֊բացառական հոլով
գյուխում֊ներգոյական հոլով
օրով֊գործիական հոլով
ընկերոջ֊սեռական հոլով
ուրախությունով֊գործիական հոլով
սիրուց֊բացառական հոլով
աղջկանով֊գործիական հոլով
լեռան֊սեռական հոլով
պատանուց֊բացառական հոլով
երկնքում֊ներգոյական հոլով
գլխի֊սեռական հոլով
գլխից֊բացառական հոլով
գործում֊ներգոյական հոլով

Posted in Ռուսերեն

Геракл

Как все мы знаем Геракл смертный приговор но при этом он сын Зевса и я думаю что он много чего сделал чтобы быть похожым на своего отца и по этому очень много тренеровался и поэтому он очень сильный по моему он завидовал отцу и делал все что мог чтобы быть похожим на него.

Posted in հայոց լեզու 7

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ուղղական – քաղաք, գիրք, մարդ, ընկեր
Սեռական – քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ
Տրական – քաղաքին, գրքին, մարդուն, ընկերոջը
Հայցական – քաղաքը, գիրքը, մարդուն, ընկերոջը
Բացառական – քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից
Գործիական – քաղաքով, գրքով, մարդով, ընկերոջով
Ներգոյական- քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ

Առաջադրանքներ:

1. Տեքստի մեջ ընդգծիր ուղղական հոլովով դրված գոյականները:
Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը: Սևանի տեսքը հմայիչ է, երբ հեռվից նկատում ես՝ ինչպես է այն տարրալուծվում երկնքի կապույտի հետ և ավելի ու ավելի է մեծանում, երբ մոտենում ես։ Իսկական անակնկալ հյուրերի համար, նույնիսկ եթե նրանք շատ էին լսել Սևանի մասին և գիտեն, թե այն ինչպիսին կլինի՝ սխալվում են: Լճի ափը աննկարագրելի գեղատեսիլ է: Դուք կարող եք հիանալ դրանով չիչխանի և սոճու խիտ անտառներից, տեսնել՝ ինչպես են ամպերը դանդաղ և հպարտորեն ընկնում Հայկական լեռնաշխարհից ՝ ծածկելով լճի արծաթե հայելին: Եվ եթե դուք ամառային պարզ մի օր այցելեցիք Սևան, ապա կտեսնեք, թե ինչպես է լիճը արևի շողերի ներքո ստանում երկնքի հետ համահունչ վառ կապույտը: Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես: Հանգիստ օրերին լիճը պարզ փիրուզագույն է, ամպամած օրերին` խիստ մոխրագույն: Գիշերները ջուրը արծաթագույն է դառնում՝ լիալուսնի լույսի ներքո:

2. Հոլովել բանաստեղծ, փողոց, նավ, ծերունի բառերը:
Բանաստեղծ – բանստեղծ, բանաստեղծի, բանաստեղծին, բանաստեղծը, բանաստեղծից, բանաստեղծով, բանաստեղծի մեջ
Փողոց – փողոց, փողոցի, փողոցին, փողոցը, փողոցից, փողոցով, փողոցում
Նավ – նավ, նավի, նավին, նավը, նավից, նավով, նավում
Ծերունի – ծերունի, ծերունու, ծերունուն, ծերունին, ծերունուց, ծերունիով, ծերունու մեջ

Posted in գրականություն 7

Աշուն է , աշուն

Ընթերցարանում տեղ են գտել հայ բանաստեղծների ստեղծագործությունները աշնան մասին: Նախատեսված է 7-րդ դասարանի սովորողների համար: Շարքից սովորողները ընտրում են բանաստեղծություններ, սովորում բերանացի, ձայնագրվում կամ տեսագրվում:

Կոմիտաս

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
      Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։​

Հովհաննես Թումանյան

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Համո Սահյան
Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:



 Համո Սահյան
Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Վահան Տերյան
Աշնան տրտմություն

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ…

Համո Սահյան
Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Եղիշե Չարենց
Աշնանային

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։

Դանդաղ բարձրանում է արևն արծաթե —
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։

Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։

Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա…

Վահան Տերյան
Աշուն է

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Եղիշե Չարենց
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

Համո Սահյան
Անտառում


Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային

Եվ արձագանքներ կային անտառում,

Օրոր էր ասում աշունն անտառին,

Սակայն անտառի քունը չէր տանում։

Աշուն է, անձրև, Վահան Տերյան

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…