Posted in ֆիզիկա 7

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Երբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը:

Երբ ինչ որ ուժի շնորհիվ մարմինը անցնում է ինչ որ ճանապարհ:

2.Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը

Այն կախված է մարմնի վրա ազդող ուժից և այդ ուժի շնորհիվ մարմնի անցած ճանապարհից:

3.Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:

A=Fs Աշխատանքը=ուժ*ճանապարհ

4.Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:

Այն արտահայտվում է ջոուլով /Ջ/:

5.Ինչն է կոչվում հզորություն:

Որոշ ժամանակում կատարված աշխատանքը կոչվում է հզորություն:

6.Ինչպես հաշվել հզորությունը:Որն է հզորություն բանաձևը:

N=A:t հզորություն=աշխատնք : ժամանակամիջոց

7.Ինչպես հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը:

A=Nt աշխատանքը= հզորություն * ժամանակամիջոց:

Posted in ֆիզիկա 7

Ուժ Տիեզերական ձգողության ուժ Ծանրության ուժ

1.Ինչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):
1Ն ուժը նշանակում է, որ մեկ վարկյանում մարմինը անցնում է մեկ մետր։

3.Ինչպիսի մեծություն է ուժը:
ուժը վեկտորական մեծութունն է :

4.Որ ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար
Սկայլարը ունի արժեք ,իսկ վեկտորականը ուժը ունի ուղություն։

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված
կախված է արագությունից, տիեզերական ձգողության ուժից եւ այլն:

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով
Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական փոխազդեցության ուժով: Լուսնի փոխազդեցության հետեւանքով տեղի են ունենում մակընթացություններ եւ տեղատվություն, Մոլորակներն են Արեգակի շուրջը պտտվում նրա ձգողության հետևանքով:

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը
Մարմինների միջև հեռավորությունից է կախված ձգողության ուժը:

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը:
F=mg

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:
F=m*g
F=2000*9,8=19.600

3.Հաշվել ջրի զանգվածը,եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:

Posted in ֆիզիկա 7

Ֆիզիկական մեծություններ: Ֆիզիկական մեծությունների չափումը: Չափման սխալ:

1. ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից
Փորձի դեպքում մենք միջամտում ենք, իսկ դիտելիս՝ ոչ։

2․Ֆիզիկական մեծությունների չափումներ, չափումների դերը գիտության մեջ
Չափումները շատ կարևոր բան են։ Եթե չափումները չլինեին շատ բաներ ծուռ և սխալ կլինեին։

3.Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել որևէ ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր: Օրինակ 1 կմ = 1000 մ

4.Գրիր երկարության հիմնական և այլ միավորները: Չափման գործիք
Երկարության չափման հիմնական միավորները մետրը, ֆուտը, դյույմը և մղոնն են։

5.Ի՞նչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկեք
Կշեռք, ջերմաչափ և մետր

6.Այդ սարքերը ի՞նչ ֆիզիկական մեծություններ են չափում
Օրինակ կշեռքը չափում է գրամ և կիլոգրամ, իսկ մյուսը մետրը չափում է մետր և կիլոմետր մետր։ Ջերմաչափը չափում է ջերմությունը։

7.Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ
Գրեթե բոլոր չափիչ սարքերի վրա թվեր կան։ Դա չափիչ սարքի սանդղակն է։

8.Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը
Ամենամեծ թիվը որ կարող է ցույց տալ չափիչ սանդղակը։

9.Ի՞նչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

10.Ինչի՞ց է կախված չափման սխալը
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից

Posted in ֆիզիկա 7

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկա բառը հունարեն ֆյուզիս` բնություն բառից է առաջացել

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները։

4.քննարկել  ինչ է բնությունը
Բնությունը այն ամենն է, ինչը շրջապատում է մեզ։ 

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթ։

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ
դռան բացվելը, հեոախոսը միացնելը և այլն

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
Էլեկտրական, մեխանիկական, միջուկային, լույսային, ջերմային, ատոմային, մագնիսական։