Posted in Հայոց լեզու 8

Առաջադրանք գրքից

216.Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի ևհոգնակի բոլոր ձևերը): Ո՞ր հիմքով կազմվեցին դրանք:
Օրինակ`

մտնել – մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,

գնալ – գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):

Ա.

վերջացնել-վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք։

մանրացնել-մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք

հիանալ-հիացի՛ր, հիացե՛ք, մի՛ հիացիր, մի՛ հիացեք

կամենալ-կամեցի՛ր, կամեցե՛ք, մի՛ կամեցիր, մի՛ կամեցեք

թռչել-թռի՛, թռե՛ք, մի՛ թռի, մի՛ թռեք

անցնել-անցի՛, անցե՛ք, մի՛ անցի, մի՛ անցեք

Բ.

Վազել-վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք

կարդալ-կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք

հասնել-հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք։

կպչել-կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք

վախենալ-վախեցի՛ր, վախեցե՛ք, մի՛ վախեցիր, մի՛ վախեցեք

միանալ-միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք

հիացնել-հիացրո՛ւ, հիացրե՛ք, մի՛ հիացրու, մի՛ հիացրեք

217.Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) կրծում է (մարդու հոգին և (տակնուվրա անել) տակնուվրա անում էությունը, այլև (առաջացնել)առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը ալկոհոլի նման (թունավորել) թունավորում է նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն են եղել (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել (գտնել):

Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա (չորանալ):

224.Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել – փնտրվել:

Վազել, երգել-երգվել, ցրել-ցրվել, կոտրել-կոտրվել, դնել-դրվել, թռչել, թրջել-թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել-հեռացվել, հնարել-հարվել, ներել-ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել-մթնեցվել, բարձրանա-բարձրացվել, թխել-թխվել, մրմռալ, մաքրել-մաքրվել, դողալ, վախենալ, սրբել-սրբվել, կարել-կարվել, հավաքել-հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել-սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել-խոսվել, հուզել-հուզվել, վիճել: 

227.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճում էի բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժես` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում:

Posted in Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1. Ընդգծե՛ք ներկա ժամանակով 3 բայաձև:
ա. ապրում էգալիս ենք, մոռացել է, պատվիրելու են,  լսում եք, կգաս
բ. թռչում են, ունեի, կնկարեմ, արտասվում է, տար, տալիս եք:

2. Ընդգծե՛ք անցյալ ժամանակով 3 բայաձև:
ա. չի նվագում, կար, մի՛ նայեք, գալիս էր, պարել է, կտամ
բ. ավարտեցինք, չի նայում, վերադարձել ես, պայքարենք, եկել էի, կընկնեմ:

3. Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև
:
ա. չեմ պատմում,  գնացել ես, կերգեսպիտի սովորեմ, հագնում եմ,
կարելու են
բ. ուժեղացրո՛ւ, աշխատել են, գնամկնայեմ, գնացինք, սովորում են:

4. Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև
:
ա. չմտնեք, բարձրանամդիմադրեինք, բերեիք, գնան, ավարտեցի
բ. նվիրեցինք, մոռացաք, հաղթելու եմ, սովորի, իմանայի, չեն խոսել:

5. Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև
:
ա. պարզեցիքասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
բ. աշխատեցիր, վարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛։

6. Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև:
ա. վառվեց, կա՛ց, գրավեցի, գտավ, առարկեցին, վառեմ
բ. վախեցար, կնվիրերպոկեցին, տարեց, մոտեցավ, տո՛ւր
գ. կանչեին, երգեմ, կարածիկտարածեն, մնամ, հոգնես:

7. Շարքերում առանձնացրե՛ք եզակի և հոգնակի թվով բայաձևերը
:
ա. կանգնեի, փախե՛ք, կուշանամ, վարեցին, մի՛ թող, չափեիք
բ. ծաղկեն, վարարեցարդարացրո՛ւ, մի՛ համոզեք, տխրելու ես, կտանք:

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու, 8-րդ դասարան, 24.11

1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
հորթերին խառնվել են գառնուկները: (հորդ, հորթ)
հորդանձրևների պատճառով համերգը չեղարկվեց: (հորդ. հորթ)
Նա հաջող ելույթ ունեցավ: (հաջող, հաչող)
հաչող շան վրա քար չեն նետում: (հաջող, հաչող)
Հայրը սրեց բոլոր կտրիչ գործիքները: (կտրիչ, կտրիճ)
կտրիճ զինվորների արարքը հերոսական էր: (կտրիչ, կտրիճ

2.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նոր տուն կառուցելու  համար նա հարթ տեղ էր փնտրում: (հարդ, հարթ)
Հնձած արտերում ամբողջ հարդը մնացել էր ձյան տակ: (հարդ, հարթ)
Այդ ախտ նա ձեռք էր բերել մանուկ հասակից: (աղտ, ախտ)
Ամբողջ աղտ լցվել էր գետը: (աղտ, ախտ)
Մի ուղտ համառում էր  ու չէր քայլում: (ուղտ, ուխտ)
Մենք ուխտ ունենք կատարելու: (ուղտ, ուխտ)

3.Նախադասությունների մեջ գտի´ր բառագործածության սխալները:

Մեր մարզիկները  ավետեցին  մրցաշարում տարած  հաղթանակի լուրը:
Երկու  ընկերները շարունակ  վիճում  են:
Տուն գնալիս հանդիպեց մայրիկին:
Քեզ համար նա բանաստեղծություն է հորինել:

4.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Հրակայուն
Հրահրուն
Հրկեզ
Հրավիրել
Հրեղեն
Հրշեջ

5. Տրված բառերում գտի´ր հնչյունափոխված արմատները:
Ծնունդ, գետնուղի, կրթաթոշակ, սնափառ, մամռապատ, գիտարշավ, հնձվոր, սգվոր, քննություն, լսարան, նստացույց, լրջմիտ,  ուղեկալ, մրրկածեծ, շրջազգեստ, կավճաման, սուզորդ, չվերթ, իշուկ, պտուտակահան:

6. Շարքի բառերում ընդգծի´ր նախածանցներն ու վերջածանցները:

Տմարդի, թախծոտ, մայիսյան, փառք, խաբկանք, հաճելի, ժամանակ, սայլվոր, պարագլուխ, մակերես, ածական, բուրավետ, վայրենի, վայրի, փոխարքա, որդյակ, սնունդ, կաթված, ներամփոփ, բնույթ, ստորադաս, ապարդյուն, դժկամ, նախապապ :

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու, 20.11-24.11

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառասնօրյա, զրոհիսուներկուերորդ, քառակի, ութսուներկու-ութսուներկումեկական, հնգյակ, չորսբոլորը, երեք չորրորդ:
բ. հնգաթև, տրիլիոն, քառակի, տասը-տասը, մեկմեկու, քսանհինգերեք յոթերորդ, առաջին, տասնավոր:
գ. հարյուրտասնմեկերորդ, հնգամյա, վեց-վեց, քառանիստ, եռագույն, չորս քառորդհազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. եռակի, առաջին, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. երկրորդական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսունհազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. հարյուրերորդ, մեկ չորրորդ, բյուրավոր, երեսուներկուերորդառաջին, տասնմեկ:
բ. յոթնյակ, հինգերորդ, երկրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդչորրորդ:
գ. երեքական, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդերկրորդ, երրորդություն:

4. Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. հարյուր-հարյուր, երկակի, յոթական, ինը տասներորդ, հինգական, ութերորդ:
բ. մեկուսի, ութ-ութքսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:

5.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր – տասնօրյակ
հինգ տարի – հնգամյա
մեկ ամիս – միամսյակ
ութ ոտք ունեցող – ութոտյա
հարյուր տարի – հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած – ութնյակ
հազար տարի- հազարամյակ
չորս հոգուց բաղկացած- քառյակ
երեք ամիս- եռամյսակ
երեք հոգուց բաղկացած- եռյակ
երեք ոտք ունեցող- եռոտնյա

6. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը հպարտտությամբ (հպարտություն) էր նայում որդուն (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով (ոտք) ու կարճ շալվարով (շալվար) թռչկոտում էր պարտեզում (պարտեզ), իսկ այսօր, իր բարեկազմ հասակով (հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով (փունջ) և աչքերի (աչքեր) խելացի արտահայտությամբ (արտահայտություն) արդեն հասուն տղամարդու (տղամարդ) կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին անտառում (անտառ) ձգվող նեղ արահետով (արահետ), արևի շողերը ճյուղերի (ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգներով (երանգ) վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով (գլուխ) ցույց տվեց բարձունքի ճեղքից (ճեղք) բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչուն (կարկաչ) ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում (խոտ):

7.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Բաժանել, հմայել, հանգցնել, հուզվել, շողալ, մարել, դյութել, մասնատել, վրդովվել, պառակտել, ճառագայթել, շիջել, ալեկոծվել, կախարդել, փայլել:

Բաժանել — մասնատել, պառակտել
հմայել — դյութել, կախարդել
հանգցնել — շիջել, մարել
հուզվել — վրդովվել, ալեկոծվել
շողալ — ճառագայթել, փայլել

8.Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:

Ջուր — ջրաղաց, ջրանկար
լույս — լուսաբաց, լուսնկա
հաց — հացաման, հացագործ
որս — որսաբազե, որսկան
երգ — երգահան, երգեհոն
արյուն — արյունատար, արյուներանգ 
արվեստ — արվեստագետ, բեմարվեստ
աստղ — աստղագետ, կիսաստղ
օգուտ — օգտագործում, բազմօգուտ

9. Տրված թվականներով կազմիր բաղադրյալ ածականներ:
Մեկ-մեկտեղանոց, մեկամյա
տասը-տասնամյա, տասնօրյա տասըտեղանոց
երեք-եռյակ, եռամյա, եռօրյա
հազար-հազարավոր, հազարամյա,
հինգ-հնգամյա, հնգակ, հնգօրյա
միլիոն-միլիոնավոր
երկու-երկուական, երկօրյա, երկոտանի
հինգ հարյուր-հինգհարյուրանոց, հինգհարյուրդրամանոց
երկրորդ-երկրորդական

10. Տրված թվականները խմբավորի՛ր ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ):

Երկու հարյուր, քսան, հիսուն, յոթ,ինը, հազար ինը հարյուր իննսունվեց,երկու հազար հինզ հարյուր տասնվեցութսունինը,ութսունինը, իննսուն
յոթական, տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական,
երկրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, հարյուր ութսուներեքերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ, առաջին,

11. Ա շարքի թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրված արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

երկգլխանի, եռյակ, քառակի, յոթնյակ, իննաճյուղ, տասնապատիկ, առաջինահերթ, քառասնանի

12. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

Երեք տարում նա մասնակցեց քսանինը մրցույթի:
Նրա դպրոցում չորս հարյուր վաթսունհինգ սովորող կա:
Բոլոր մասնակիցներին երկու-երկու գիրք նվիրեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
V դարն հայ գրականության ոսկեդարն է:
Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Posted in Հայոց լեզու 8

գործնական քերականություն

1.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրիր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Ոսկի….արձակ
նկար….քանդակ
սեղան….տեր
սուրբ….զարդ
մայր….պետ
գինի….ընկեր
խաղ…. վայր
մայր….որդի
խաղ…. մերձ

2. Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Դյուրին-Հեշտ,դժվարին
ապաշնորհ-Անշնորհք,շնորհալի
մեղմ-Թույլ, ուժեղ
ազնիվ-պարկեշտ,անազնիվ
ապերախտ-երախտագետ,անշնորհակալ
անդորրություն-Խաղաղություն,աղմուկ
անարատ-անբիծ, արատավոր
պարկեշտ-Համեստ, անպարկեշտ
վիթխարի-մեծ,թզուկ
հանդուգն-Համարձակ, խոնարհ
եռանդուն-Աշխույժ, պասիվ
գթառատ-Առատագութ, անգութ

Հայերենի երկհնչյունները

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայր, մայր, գայլ
  • յա- մատյան, կյանք, ոսկյա
  • ույ- լույս, բույն, գույն
  • յու-բյուր, առյուծ
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթ, յոդ
  • եյ- թեյ, Սերգեյ
  • յի- տնային, խաղայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

3. Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Լուսավորհրեղեն, աստղազարդ, վայրկենորեն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրափոշի, անկյունաչափ, բնավերգունատձկնաբուծարանդռնակ, եղջերափող, միութենական, մանկականսառցարան,  մատենագիր, բուրավետմշակութայինտարեվերջարնանմանառօրեականայգեպանմթերային, զգուշություն:

4. Տրված բառերում ընդգծիր երկհնչյունները, շարքը ավելացրու ևս 10-ը բառով:

Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու 7, 8, 9, 10

7.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Ծովի, անկյան, ընկերուհու, կնոջ, ամսվա, առվի, մարդու, հոգուց, սրտով, մոր, ծաղկին, բալենու, գարնան, կավճով, սրբից, մանկության, պատվով, տիրոջից, շարժման, ամուսնուն, ձվի, արյան, աշնան, քեռակնոջից, քեռու, որդուն, սյան, գառան, գինու, գրքում, կատվին, շան:
Օրինակ՝ ծովի-ծով:

ծով, անկյուն, ընկերուհի, կին, ամսվա, առու, մարդ, հոգի, սիրտ, մայր, ծաղիկ, բալենի, գարուն, կավիճ, սուրբ, մանկույուն, պատիվ, տեր, շարժում, ամուսին, ձու, աշուն, քեռակին, քեռի, որդի, սյուն, գառ, գինի, գիրք, կատու, շուն

8. Կազմիր տրված բառերի հոգնակին:
Սուտ, բեռ, փունջ, կին, մարդ, աստղ, գունդ, արկղ, լեռ, դերասան, հարս, հյուրատուն, շուն, կողմնացույց, իտալացի, ձի, լու, պատշար, գրագիր, դուռ, սանր, գինեգործ, նուռ, սիրտ, ծառաբուն, սեղան, գիրք, տետր, ծունկ, կայսր:

ստեր, բռներ, փնջեր, կանայք, մարդիկ, աստղեր, գնդեր, արկղեր, լեռներ, դերասաններ, հարսեր, հյուրատներ, շներ, կողմացույցներ, իտալացիներ, ձիեր, լվեր, պատշարներ, գրագրեր, դռներ, սանրներ, գինեգործներ, նռներ, սրտեր, ծառաբներ, սեղաններ, գրքեր, տետրեր, ծնկներ, կայսրեր։

9. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. գրաբերբուսակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտերթխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասերանտերհրավեր, բնավեր, նվեր:

10. Ամենաշատը քանի՞ դարձվածք կա բերված հատվածում ընդգծի՝ր և կազմիր նրանցով մեկական նախադասություն։
 Մի ձմեռ սոված գայլը մոտեցավ գյուղին, որ իր գլխի ճարը տեսնի,  ոչխար գտնի և փորը խաբի, բայց ականջները սրած շները քնած չէին: Նա հազիվ գլուխն ազատեց: 

Գլխի ճարը տեսնել – եղբայրս մեծացավ և գնաց տնից իր գլխի ճարը տեսնելու։
Փորը խաբել – Սոված եկա տոն փորս խաբեցելով գնացի դուրս։
Ականջները սրել – Ես ականջները սրել և լսում էի դռան մյուս կողմում խոսացող ծնողներիս։
Գլուխը ազատել – Վերջերս գաղութից մի ծանոթ մարդ գլոխը այդտեղից ազատել էր

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու, 06.11-10.11

Գոյական
1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Իրանիշ-Վրաստան, պատ, թիզ, ձիակառք, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, հնդկացորեն, Հայաստան, դերանուն, հացաբույս, խոհանոց,վերելք, լրագիր, հետևանք:
անձնանիշ-որմնադիր, պատշար, վրացի, թիզ, թզուկ, կառապան, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ,

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
թանձրացական-Թռչուն, նկար, հուշարձան, վերարկու, ճաշ, երաժիշտ, քար,
ծառ, դասագիրք:
վերացական-հույս, կասկած, պատիվ, ճաշակ, տառապանք, խիղճ, չարություն, բնավորություն, արձագանք, հուշ, բողոք:

3. Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Միջին Ասիա, Բելոռուսի Հանրապետություն, Ուրմիա լիճ, Ռուսաստանի Դաշնություն, Հնդկական օվկիանոս, Կարմիր ծով, Գեղամա լեռնաշղթա, Մխիթարյան միաբանություն, Սև ծով, Շարայի լեռներ, մայրաքաղաք Երևան, Ձենով Օհան, Սասունցի Դավիթ, անբան Հուռի, Պարզ լիճ, Սյունիքի մարզ, Տիգրան Մեծ, Ախուրյան գետ, Պարույր Սևակ, Արտաշես Բարեպաշտ, Նորքի զանգված:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Քնար-Քնարիկ, թագ-Թագուհի նազ-Նազենի վարս-Վարսինե վարդ-Վարդուհի շող-Շողիկ արծիվ-Արծվիկ սաթ-Սաթիկ խաչ-խաչիկ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

5. Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. որս, գյուղ, գիծ, գիր, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

ա. հայր, պատկեր, արշավ, ճակատ, երկաթ, հաց:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

6. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. հյուր, ոսկի, թագ, գազան, հավաք, ժամ, հեծանիվ, իշխան, որս, ցույց, դատ, ճանապարհ, բառ, ներկ, երշիկ, խորհուրդ:
բ.  -անակ, -անոց, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն, -ուհի:
հյուրանոց, ոսկեղեն, թագուհի, գազանանոց, հավաքարար, ժամանակ, հեծանիվարար, իշխանուհի, իշխանավոր, որսորդ, ցուցարան, դատարան, ճանապարորդ, բառարան, ներկարար, երշիկեղեն, խորհրդարան

7.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Ծովի, անկյան, ընկերուհի, կնոջ, ամսվա, առվի, մարդու, հոգուց, սրտով, մոր, ծաղկին, բալենու, գարնան, կավճով, սրբից, մանկության, պատվով, տիրոջից, շարժման, ամուսնուն, ձվի, արյան, աշնան, քեռակնոջից, քեռու, որդուն, սյան, գառան, գինու, գրքում, կատվին, շան:
Օրինակ՝ ծովի-ծով:
Ծով, անկյուն, ընկեր, կին, ամիս, առու, մարդ, հոգ, սիրտ, մայր, ծաղիկ, բալ, գարուն, կավիճ սուրբ, մանուկ, պատիվ, տեր, շարժում, ամուսին, ձու, արուն, աշուն, քեռակին, քեռի, որդի, սյուն, գառ, գինի, գիրք, կատու, շուն:

8. Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ստեր, բեռեր, փնջեր, կանայք, մարդիկ, աստղեր, գնդեր, արկղեր, լեռներ, դերասաններ, հարսեր, հյուրատներ, շներ, կողմնացուցեր, իտալացիներ, ձիեր, լուեր, պատշարեր, գրագրեր, դռներ, սանրեր, գինեգործեր, նռեր, սռտեր, ծառաբներ, սեղաններ, գրքեր, տետրեր, ծնկներ, կայսրեր:

9. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. գրաբեր, բուսակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկերդարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվերուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:

10. Ամենաշատը քանի՞ դարձվածք կա բերված հատվածում:
 Մի ձմեռ սոված գայլը մոտեցավ գյուղին, որ իր գլխի ճարը տեսնի,  ոչխար գտնի և փորը խաբի, բայց ականջները սրած շները քնած չէին: Նա հազիվ գլուխն ազատեց: 

 

Posted in Հայոց լեզու 8

Առաջադրանքների փաթեթ, 30.10-3.11

Մենք հույս ենք դնում միայն մեր վրա։
Մենք հույս ենք դնում միայն մեզ վրա։

Ի՞նչ եղանակ է ձեր մոտ։
Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ։

Քո պես քչերը կան։
Քեզ պես քչերը կան։

Իմ համար նույնը չէ։
Ինձ համար նույնը չէ։

Ձեր նման չենք կարող։
Ձեզ նման չենք կարող։

Մեր համար նա պատրաստ է ամեն ինչի:
Մեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:

2. Աշուն
Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է։
Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։

Տեքստից դուրս գրել գոյականները, ածականները, բայերը:
գոյականներ- գեղեցկություն,  աշուն, Հայաստան, բնություն, հագուստ, ծառեր, ոսկի, տերևներ, թռչուններ, հարավ , գունդ, ամպեր, քամի, արև, կեսօր, պայծառություն, ծաղիկներ, հրաժեշտ, մայր, հմայք, թախիծ
ածականներ- յուրօրինակ, նախշազարդ,  գույնզգույն, երգեցիկ, ոսկեզօծ, անձրևաբեր, մեղմօրոր, աշնանային , գունագեղ
բայերը— ունի, հիացնում է, բոցկլտում  են , թռչում են,  ճամփորդելու  են, շողարձակում է, սահում են, փաթաթվում են, խաղում է, կորցնում են, նազում են, հասկանում են, տալու են, թաքնվել է

3. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը, ընդգծել ածանցները և յուրաքանչյուր վերջածանցով կազմել երկուական նոր բառ:
Վայրենի-մայրենի, հայրենի, խոսուն-խոհուն, թաքուն, մրգատու-թթու, ազդու, մականուն, նեղացկոտ-բրդոտ, յուղոտ, լացկան-էական, տարրական, առհավետ-բուրավետ, հոտավետ, ազդակ-տնակ, լճակ, զորեղ-գունեղ, համեղ, ոսկեգույն, առավելագույն, բանակ, խոսք-գիրք, հոսք, միածին-խորին, նրբին, ելույթ, սահնակ-բռնակ, լճակ, միաբան, ձգան, տիրացու-տոլմացու:

4. Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Սիրտ, լույս, սեր, տուն, ցավ, ձև, շող, հույզ, վաստակ, հրապույր, ժպիտ, գույն:
Սրտագին, լուսավոր, անսեր, տնական, ցավալի, ձևավոր, անշող, հուզալի, վաստակավոր, հրապուրիչ, անժպիտ, գունավոր:

5. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, խիտ, յուրային, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, նոսր, քաջարի, անտաղանդ, խորամանկ, պղտոր, թախծոտ:

վախկոտ-քաջարի
խիտ-նոսր
յուրային-օտար
զուլալ-պղտոր
շնորհալի-անտաղանդ
ցնծուն-թախծոտ
միամիտ-խորամանկ

6.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Նենգամիտ, աժդահա, ցասկոտ, ամբարտավան, հզոր, բարկացկոտ, գոռոզամիտ, վիթխարի, զորեղ, չարամիտ, զայրացկոտ, խարդախ, ինքնահավան, հուժկու, հսկա:

Նենգամիտ-խարդախ, չարամիտ
աժդահա-վիթխարի, հսկա
ցասկոտ-զայրացկոտ, բարկացկոտ
ամբարտավան-ինքնահավան, գոռոզամիտ
հզոր-զորեղ, հուժկու

7. Վար, բադ, բունծածկբանկ, սար, կարգ,մարգմատ կաթ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր
Վայր, բարդ, բույն, ծածուկ, բանակ, սայր, կարագ, մարագ, մարտ, կարթ 

10. Տրված ածականներն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
դժբախտ – թշվառ – չարաբախտ – տարաբախտ – անբախտ – ապերջանիկ
հին – հնօրյա – հինավուրց – հնամենի – վաղեմի
փնթփնթան – դժգոհ – դժկամ
տոկուն – ամուր – դիմացկուն – պինդ
խախուտ – անկայուն – անհաստատ – դողդոջուն – երերուն

11. Տրված բայերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
շրջել  – շրջագայել – թափառել – պտտել,
խորհրդածել – մտածել – մտորել – խորհել – մտմտալ
կողոպտել – հափշտակել – թալանել – գռփել
խենթանալ – խելագարվել – հիմարանալ – ցնդել
արտասվել – լալ – հեկեկալ – ողբալ

Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր – անկարևոր,

 Անհրապույր, հաճելի, մարդկային, տգետ, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն:

65.  Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիք:

Ջրի բերածը ջուրը կտանի:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց գաս:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է:

Posted in Հայոց լեզու 8

Առաջադրանքների փաթեթ, 8-րդ դասարան, 02.10-06.10

5. Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:
Ապրանք, ապաբախտապուշ, ապակի, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապերախտ, ապար, ապտակ, ապրուստ, ապազգային, ապուր:

6. Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:
Բնավեր
, խճավազ, բազմազգ, խաղասացչվերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմցլամարտ, գանձարկղ, ուղեկալ, հաղթանդամաղվեսագի, գինետուն, ձյունապատվազանց, արգավանդ, լուսանկարհերարձակ:

7. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:
Թաց գետին, դառը խոսք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտերբախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչքվարդագույն երազննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:

8 Շարքում գտնել հոմանիշ բառերի 8 զույգ:
Արի, արագ, անզոր, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, ունայն, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ:

9.Ընդգծել բառերը, որոնց մեջ կա
ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
մտրուկ, անմոռուկ, օձաձուկ, խղճուկ, ավելուկ, արջամուկ, կտրուկ, խենթուկ, շիկամուկ, մժղուկ, հայդուկ
-ում վերջածանցը
ոռոգում, շշադդում, տրտում, երդում, շարժում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, բազում
 — ուտ վերջածանցը
տարեմուտ, եղևնուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, կաղնուտ, լուսամուտ, ճահճուտ
-ք վերջածանցը
աղոթք, վազք, հավաք, շնորհք, լիաթոք, սրտաճաք, օրենք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
 -անի վերջածանցը
ավագանի, եռաժանի, անվանի, առածանի, ընտանի, նազանի, ամպհովանի, գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
հարգանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
բացատ, անապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ,  պողպատ, քննադատ, պոչատ, կիսատ:

10.Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Բանակ, քույր, ոստյուն, ամառ, գյուղացի, աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, սահնակ:
2.Եղբայր, վարք, շաբաթ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, վաղորդայն, ոտք:
3.Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4.Հնձվոր, թափոն, էտոց, նախորդ, երաժիշտ, խաղող, դիմակ,  թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:

11.Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալ, պսպղալ:
Աշխուժանալ, կազդուրվել, բուժվել,առողջանալ, ապաքինվել:
Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:
Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել, ընծայել:
Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:
Մեկեն, կրկին, նորից, դարձյալ, վերստին:
Միայն, զուտ, սոսկ, լոկ, գեթ:

Posted in Հայոց լեզու 8

Քանաքեռի բարբառ

Աշխարքը կարթացողին ա շինվել, կարդացողին էլ պիտի քանդվի:
Աշխարհը կարդացողով է կառուցվել, կարդացողով էլ կքանդվի:

Աչքի տեսածին ավելի պիտի հավատալ, քան բերնի ասածին:
Աչքի տեսածին ավելի շատ պետք է հավատաս, քան լսածին:

Առաջ լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր:
Նախ գութանդ պատրաստիր, հետո կատաղած մոզու ականջները բռնիր:

Ասածը մեկ ականջովդ մտավ, մյուսովը դուրս ելավ:
Ասածը մեկ ականջիցդ մտավ, մյուսից դուրս եկավ:

Առաջ դու արա, հետո ինձ խրատ տուր:
Նախ դու արա, հետո ինձ խրատ տուր:

Աղոթք ունիս,քեզ համար պահի, քեզ համար արա:
Աղոթք ունես,քեզ համար պահի, քեզ համար արա:

Առանց պատրուքի, ուզում ես ճրագն ինքն իրան քեզ լու՞ս տա:
Առանց պատրույգի, ուզում ես ճրագն քեզ լույս տա:

Անբանացնիլ թուրը կժանգոտի:
Չօգտագործվող թուրը կժանգոտի։

Անվարիլ հողը, թե ցանեցիր, ղուրդ ու ղուրուշ կուտի սերմդ:
Առանց վարելու հողը եթե ցանես, թռչուններ կուտեն սերմը:

Առանց ամառի պտուղդ չի հասնի:
Ամառ չլինի պտուղը չի հասնի։

Բանը պետք է առաջ մարդ լավ միտք անի, հետո խոսա:
Խոսելուց առաջ մարդը լավ պիտի մտածի։

Բանը գիտենալը չի, բանը անիլն ա:
Գործը իմանալը չէ, գործը անելն է։

Գլխիս ջրաղաց էլ աղան, թաք ըլա տեղս տաք ըլի, ձեռիս թաս, սիրտս ուրախ:
Գլխիս ջրաղացել աղան, միայն տեղ տաք լինի, ձեռքիս թաս լինի, սիրտս էլ՝ ուրախ։

Գելն ինքն իրան ա ականթի մեջն ընկել:
Գայլն ինքն իրեն թակարդն է գցել։

Նհախ տեղը դատած մալը ուտիլը ու դատարկ քնիլը հարամ ա:
Չաշխատածը ուտելը և դատարկ քնելը պիղծ է։

Դեղ ունիս քո գլխին արա:
Ճար ունես քեզ համար արա։

Դու ուզում ես անհիմք տուն շինել:
Դու ուզումես առանց հիմքի տուն կառուցել։

Եղ ունիս ձեր բղղմը պահի:
Յուղ ունես ձեր կճուճում պահիր։

Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:
Ճիշտ ասողի փափախը ծակ է։

ՈՒրագն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում:
ՈՒրագն իր փայտն է տաշում, Ծառն իր տակը շվաք անում։

Ջուրն իր ճամփեն կքթնի:
Ջուրն իր ճամփեն կգտնի:

Տո զուռնեն ենտեղ փչիր, որ պար եկող ըլի:
Զուռնեն այնտեղ նվագիր, որտեղ պարող կա։

Հազար անգամ թուք ու մուր, մեկ անգամ օրինակ տուր:
Հազար անգամ վիրավորելու փոխարեն մի անգամ օրինակ ցույց տուր։

Մարդ ինչ անի, էն իրա առաջը կգա:
Մարդ ինչ անի, իրեն կանի։

Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում ա կապած:
Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում է կապած:

Անողը պրծել ա, ասողը՝ չէ:
Անողը վերջացել է, ասողն՝ ոչ։

Արտը խախուտ, մահանեն կարկուտ:
Արտը չմշակածի պատճառը կարկուտն է։

Ծվածղի խաթեր թավի պոչն են պաչմ:
Հանուն ձվածեղի թավայի պոչն են համբուրում։

Կեղցու փորը քաղաքըմը չի կշտանա:
Գյուղացու փորը փորը քաղաքում չի կշտանա։

Դմբզով բզի կլխին չեն տա:
Բզի գլխին բռունցքով չեն հարվածի։

Կացինն իրա պոչն չի տաշի:
Կացինը իր պոչը չի տաշում։

Տարդագ կարասը կզնգա:
Դատարկ կարասն է զնգում։

Էշին թողած փալանին են ծեծոմ:
Էշին ծեծելու փոխարեն փալանն են ծեծում։

Էշն էլ էն էշն ա, փալանն ա փոխված:
Էշը նույն էշն է, փալանն է փոխված։

Էշը նիլնիլը մի այիբ ա, վեկենալը՝ երկու:
Էշը բարձանալը մեկ է իսկ իջնելը երկու։

Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:
Թող ասեն գեշ է, բայց չասեն էշ է։

Ժամից ես եմ կալի, ըղորմի ասածը տու ես տալի:
Եկեղեցուց ես եմ գալիս, ողորմին դու ես տալիս։

Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:
Մոտ հարևանը հեռու բարեկամից լավ է։

Հարամը էկավ, հալալին կտանի:
Պիղծը, որ գա, արդարին կտանի։

Խուփը թոլ ա ելել, կճուճը քթել:
Կափարիչը գլորվել է, կճուճին գտել։

Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:
Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:

Ճրագը իրա տակին լիս չի տա:
Ճրագը իր տակը լույս չի տալիս։

Շունը շան թաթ չի ծամի:
Շունը շան թաթ չի կծի։

Սուտն ասում ա, մեռելներին էլ վկա կանչեմ:
Սուտ է խոսում և մահացածներին վկա կանչում։

Ցորեն հացին պոզեր ունի:
Ցորեն հացը պոզեր ունի։

Քամու պերածը քամին կտանի:
Քամու բերածը քամին կտանի։

Չրի պես կնաց, ավազի պես մնաց:
Ջրի պես գնաց, ավազի պես մնաց:

Խանչալի յարեն կլավանա, լիզվի յարեն չի լավանա:
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը՝ ոչ։