Posted in հանրահաշիվ 7

1. Բերեք գծային հավասարման հինգ  օրինակ, նշեք յուրաքանչյուր հավասարման արմատը։
4x+5=9
-2x-2=-6
3x=30
2+x=898958898
2x=100
2. Հորինիր խնդիր, լուծիր խնդիրը կազմելով հավասարում։
Մի հարուստ մարդ երկու որդի ուներ։ Նա ավելի շատ էր սիրում իր մեծ որդուն։ Մահանալուց նա իր կարողությունը բաժանեց որդիներին։ Մեծին երկու անգամ շատ տվեց քան փոքրին։ Փողը ստանալուց հետո փոքր եղբայրը իր փողի կեսը տվեց իր ընկերոջը։ Այդ ամենից հետո իր ընկեր ուներ 40 000 դրամ։ Քանի դրամ ուներ հարուստը։
լուծում
40000×2=80000
80000×3=240000
3.  -3x+15=0 հավասարման մեջ նշիր ազատ անդամը, անհայտ թվի գործակիցը։
Ազատ անդամ 15
Անհայտ թվի գործակից -3

4. Լուծիր մեկ անհայտով առաջին աստիճանի հետևյալ հավասարումները՝
2x=14
x=7
2x=15
x=7.5
-2x=0
x=0
-2x=-18
x=9

Posted in հայոց լեզու 7

1.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կարմրել- կարմիր, ածական
ըմպել- ումպ, գոյական
կռվել-կռիվ գոյական
ոչնչանալ-ոչինչ գոյական
սիրել-սեր ածական
փափկել-փափուկ ածական
գրկել-գիր գոյական
կոպտանալ-կոպիտ ածական
անրջել-անուրջ երազ
շիկանալ-շեկժածական
վարդագունել-վարդագույն ածական
ուղղել-ուղիղ ածական
ապշել-ապուշ ածական

2.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Զայրույթից նա  գունատվեց դարձավ:
Տերևները սկսել են դեղնացավ:
Նրանք միմյանց հանդեպ  ջերմացել են;
Այդ պատմությունից էլ  առաջացավ անվանումը:
Լուսացավ, և նոր օր սկսվեց:
Ուշացար, հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քարացավ  քաղաքը:

3.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:
ել-վազել,պարել,նկարել,քնել,լացել
ալ-վատանալ,գոռալ,մահանալ,հիվանդանալ,լավանալ
4.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:

Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց- երկրորդ դեմք, անցյալ ժամանակ,եզակի թիվ
կսովորես-երկրորդ դեմք, ապագա ժամանակ,եզակի թիվ
գրեցինք-առաջին դեմք, անցյալ ժամանակ,հոգնակի թիվ
գնալու են-երրորդ դեմք, ապագա ժամանակ,հոգնակի թիվ
վազել ենք-առաջին դեմք, անցյալ ժամանակ,հոգնակի թիվ
կռվեցին-երկրորդ դեմք, անցյալ ժամանակ,հոգնակիթիվ
հավատում եմ-առաջին դեմք ներկա ժամանակ,եզակի թիվ
կփայլեն-երրորդ դեմք, ապագա ժամանակ,եզակի թիվ
տխրեցիր-երկրորդ դեմք, ներկա ժամանակ,եզակի թիվ

Posted in հայոց լեզու 7

Գործնական աշխատանք

1.Փակագծերում տրված դերանունները դրեք նախադասության պահանջված ձևով:

Մարդն ինքն իր(ինքը) սովորություններին երբեք չի դավաճանում:
Ամբոխը, ինքնուրույն (ինքը) շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
Նրանք (Նա) ում ասես կարողանում են իրենց (ինքը) կամքը պարտադրել;
Նրանք (Նա) էլ կարող են մեզ (մենք) հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ իմ (ես) վրա զարմանում:
Մեզ (Մենք) համար ծնողները ոչինչ չեն խնայում:
Երեխան մեզ (մենք) հետ պտույտի դուրս եկավ:

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

լուր- բլուր
երթ- հերթ
աղեղ- բաղեղ
կար-տկար
յուղ-ճյուղ
լոր-կլոր
ութ-թութ
վազ-ավազ
աքար-շաքար
ախտ-բախտ
ճար-վճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ-կայծ

349. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես:
Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

Մի անգամ օտար երկիր էինք գնացել։ Անգլիայում շատ սիրուն էր։ Բայց մի օր ես խանութում տես շատ հետաքրքիր բաներ։ Ես կանգնեցի և նայեցի, երբ հանկարծ հասկացա որ մայրիկս ու հայրիկս ինձ հետ չեն։ Ես խուճապի մատնվեցի և սկսեցի փողոցներով վազել որ նրանց գտնեմ։ Բայց քաղաքում կորա և չգիտեյի ուր գնալ։ Հանկարծ մի միտք ծագեց գլխումս։ Մարդկանցից մեկին հարցրեցի և նրա հեռախոսով զանգեցի ծնողներիս։ Մի քանի րոպեից նրանք գտան ինձ։ Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

Posted in հանրահաշիվ 7

348.
8x-x=7x
28:7x=4
4 և 32

6x-x=5x
25:5x=5
5 և 30

349.
x=?
4×5=20
20-10=10
10:2=x=5

350.
4 կատու
6 շուն

351.
15 հավ
4 ոչխար

23 հավ
7 ոչխար


352.
8 քառանկյուն
7 եռանկյուն

Posted in երկրաչափություն 7

1. Սահմանեք զուգահեռ ուղիղները, պատկերեք GEOGEBRA ծրագրով։

2. Ո՞ր երկու հավածներն են կոչվում զուգահեռ, պատկերեք GEOGEBRA ծրագրով։
Որոնք երբեք չեն հատվում

3.Ի՞նչ է հատողը, պատկերեք GEOGEBRA ծրագրով:

4.Անվանեք այն անկյունների զույգերը, որոնք առաջանում են երկու զուգահեռ ուղիղները հատողով հատելիս, պատկերեք GEOGEBRA ծրագրով:
Եթե խաչադիր և համապատասխան անկյունները հավասար են ուրեմն ուղիղներն էլ են հավասար։

5. Գրեք զուգահեռ ուղիղներ երեք հայտանիշները, պատկերեք յուրաքանչյուր հայտանիշը GEOGEBRA ծրագրով։
Հայտանիշ 1 – Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:
Հայտանիշ 2 – Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:
Հայտանիշ 3 – Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:

6.Ի՞նչ է աքսիոմը, ի՞նչ աքսիոմներ են քեզ հայտնի, գրիր մի քանիսը։
Աքսիոմը դա պայման է, որը ընդունված է և նրան չի կարելի ապացուցել։ Օրինակ դրանցից մեկն այն է, որ երկու զուգահեռ ուղիղներ երբեք չեն հատվում։

7.Ձևակերպեք զուգահեռ ուղիղների աքսիոմը։
Երկու զուգահեռ ուղիղներ երբեք չեն հատվում

Posted in գրականություն 7

Հովհաննես Թումանյան, Փարվանա բալլադը

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,

Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:

Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:

Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:

— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.

Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:

Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *

Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

1902

Առաջադրանքներ:
1.Ի՞նչ է բալլադը:
2.Ընդգծիր այն տողերը, որոնք նկարագրում են աղջկան:
3.Ի՞նչ է անշեջ հուրը ըստ աղջկա, ըստ քեզ:
4.Ի՞նչ ավանդություններ կան ստեղծագործության մեջ:
5.Բերանացի սովորիր առաջին հատվածը:

Posted in գրականություն 7

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890

Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

1890

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916, Հունիս

Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

Posted in English 7-th

Fill in the correct form of the words in brackets (comparative or superlative).

  1. My house is bigger  than yours.
  2. This flower is more beautiful  than that one.
  3. This is the most interesting book I have ever read.
  4. Non-smokers usually live longer  than smokers.
  5. Which is the most dangerous animal in the world?
  6. A holiday by the sea is better than a holiday in the mountains.
  7. It is strange but often a coke is more expansive than a beer.
  8. Who is the richest woman on earth?
  9. The weather this summer is even worse  than last summer.
  10. He was the most cleaver  thief of all.

Comparative of adjectives exercise. Fill in the gaps with the comparative or superlative forms of the adjectives in brackets to complete the following sentences in English.

1. Our farer research should prove it. (far)
2. It will be easiest to remove it now. (easy)
3. The weather today is worse than it was yesterday. (bad)
4. My oldest brother is a lawyer. (old)
5. Hit it harder (hard)
6. It stank more badly than you could imagine. (badly)
7. Who is a better driver: you or your wife? (good)
8. Here is a  more detailed map. (detailed)
9. Neptune is  farer  away from the Sun than Jupiter. (far)
10. Mary cooks more well than I do. (well)
11. I lost  more little than I’d thought. (little)
12. He treats the boy  more badly than his dog. (badly)
13. I don’t want any farer  hints. (far)
14. It is farer away than I’ve expected. (far)
15. John is a better  actor than I am. (good)
16. This copy is in a best condition. (good)
17. I got more much  than they’d promised. (much)
18. His younger sister is nicer  than his older sister. (young / nice)
19. It took me longer  than you think. (long)
20. I sleep better now. (well)


Adjectives
ComparativeSuperlative
1. coldcoldercoldest
2.goodbetterbest
3.interestingmost interestingmost interesting
4.beautifulmost beautifulmost beautiful
5.oldolderoldest
6.littlemore littlemost little
7.importantmore importantmost important
8.farfarderfurder
9.ableablerablest
10.disagreeablemore disagreeablemost disagreeable
11.redmore redmost red
12.truemore truemost true
13.prettyprettierprettiest
14.comfortablemore comfortablemost comfortable
15.convenientmore convenientmost convenient
16.deepdeeperdeepest
17.courageousmore courageousmost courageous
18.easyeasiereasiest
19.excellentmore excellentmost excellent
20.bad, worse, worst
Posted in Uncategorized

գործնական աշխատանք

1.Կետերի փոխարեն գրի՛ր մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ մեր, մեզ մեզնից, մեզնով:

մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի տանը ապրեց:
Տատս … բողոքում է, բայց առանց … էլ չի դիմանում:

2.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերաննուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

որտեղ է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ինչքան է  ջուր հավաքվում այս փոսում:
ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
ինչքան ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ով .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

3.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք չի լսել, թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ մեկը չի փորձել բարձրաձայնել, բոլորը լուռ (նայել):

Բոլոր ճանապարհները մի տեղ են տանում :

Բոլորը հավաքվելեին եկեղեցու բակում:

Ամբողջը ոչնչացավ մեկ օրում:

Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեց:

4.Այս, այդ, նույն, ես, երբ, ոչինչ, որ, ամեն, մի, իրար, ինքն, բոլոր, ողջ դերանուններով կազմիր նոր բաղադրյալ բառեր:
այս–այսպես
այդ–այդպես
նույն–նույնպես
ես–եսասեր
երբ–երբեք
ոչինչ–ոչնչանալ
որ–որպես
ամեն–ամենինչ
մի–միամիտ
իրար–իրարանցում
ինքն–ինքնուրույն
բոլոր–բոլորովին
ողջ–ողջույն

Posted in Uncategorized

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում: