Posted in աշխարագրություն 7

Աշխարագրության Ամփոփում

1․ Համապատասխանեցնել․ <<Մշակաբույս-արտադրության ճյուղ>>:

 Թեյ, կաուչուկատու հևեյա,բրինձ, շաքարեղեգ, վուշ, սուրճ,  եգիպտացորեն, ջութ, սուրճ, շաքարի ճակնդեղ, սիզալ, կակաո, բամբակ, գանգրավուշ, կարտոֆիլ, ցորեն ,  ծխախոտ, արևածաղիկ։

Հացահատիկային մշակաբույսերԱռույգացնող մշակաբույսԹելատու մշակաբույսերՁիթատու մշակաբույսեր
 բրինձ,եգիպտացորեն, ցորեն,արևածաղիկ Թեյ,սուրճ,կակաո վուշ,ջութ,սիզալ,բամբակ,գանգրավուշ,արևածաղիկ

Տեխնիկական մշակաբույս

կաուչուկատու հևեյա,շաքարեղեգ, շաքարի ճակնդեղ,կարտոֆիլ,ծխախոտ,

2 Համապատասխանեցնել (երկրների անունները կրկնվում են)։

Չինաստան, Ռուսաստան, Բրազիլիա, Թուրքիա, Գերմանիա, Կորեա (Հվ․), Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա, ԱՄՆ, Իրան, ՀԱՀ

Պողպատի արտադրությամբ առաջատար երկրներՉինաստան ,Ռուսաստան,ԱՄՆ,Կորեա (Հվ․)
Երկաթաքարի արդյունահանմամբ առաջատար երկրներ Ռուսաստան,Չինաստան,,Բրազիլիա,Ավստրալիա,Գերմանիա
Թուջի և պողպատի ձուլմամբ առաջատար երկրներ Հնդկաստան,ՀԱՀ,Իրան,Թուրքիա,Ռուսաստան,Բրազիլիա

3 Համապատասխանեցնել  «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ»

Արծաթ, գործիքներ, խաղող, հագուստ,  համակարգչային տեխնիկա, կաթ , սինթետիկ կաուչուկը, կենցաղային էլեկտրոնային սարքեր, բուրդ, կաշի, երկաթ, հրթիռաշինություն, պոլիմերներ, վուշ,  պղինձ, գործվածք,  պլաստմասսաներ,  բամբակ, կապար, կոշկեղեն,  լոլիկ,  սինթետիկ մանրաթելերը, անագ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ,  սնդիկ

Մետաղաձուլություն  Մեքենաշինություն  Քիմիական արդյունաբերություն  Թեթև արդյունաբերություն  Սննդի արդյունա- բերություն  
 Արծաթ,գործիքներ,համակարգչային տեխնիկա,երկաթ,պղինձ,անագ կենցաղային էլեկտրոնային սարքեր,հրթիռաշինություն սինթետիկ կաուչուկը,պոլիմերներ,պլաստմասսաներ,կապար,սնդիկ հագուստ,բուրդ,կաշի,վուշ,գործվածք,բամբակ,կոշկեղեն,սինթետիկ մանրաթելերը, խաղող,կաթ,լոլիկ,շաքարի ճակնդեղ,շաքարեղեգ,

4․ Ինչպիսի՞ միջոցառուների համակարգ եք առաջարկում << աղտոտ արդյունաբերությունների >> կողմից առաջացած   բնապահպանական հիմնախնդիրները կարգավորելու համար։

Պետք է բոլոր գործարանները մարդիկ տեղափոխեն այնպիսի տեղեր,որտեղ բնակչություն չկա և ոչ մի մարդու չի անհանգստացնում այդ կեղտոտ օդը,քանի որ այդ օդը շատ կեղտոտ է և կարող առաջացնել տարատեսակ հիվանդություններ։

5․ Ավտոմոբիլային ընկերություն — պետություն» սկզբունքով կազմված զույգերից ընտրել սխալը.

1) «ՏՈՅՈՏԱ» — Ճապոնիա    3) «ՖՈՐԴ» — ԱՄՆ

 2) «ՊԵԺՈ» — Ֆրանսիա         4) «ՖԻԱՏ» — Իսպանիա

6 Զարգացման ագրարային փուլում գտնվող երկրներ են.

1) Մոզամբիկը և Բանգլադեշը 3) Ֆրանսիան և Իտալիան

2) Թուրքիան և Իրանը 4) Բրազիլիան և Արգենտինան

7․Ինչպիսի՞ միջոցառումների համակարգ է անհրաժեշտ գյուղատնտեսության զարգացման համար։

Մեր գյուղատնտեսության զարգացնելու համար,պետք է մեր երկրի համար գնել սարքեր,որպեսզի նրանք ավելի քիչ ջանք գործադրեն և սիրով գան աշխատանքի։Պետք է բարձրացնենք մարդկանց աշխատավարձը,որպեսզի հասկանան,որ դա շատ հարմար գործ է և նաև կարելի է սիրով գործ անել բույսերի,հողի հետ։

Posted in գրականություն 7

Վիլիամ Սարոյան «Հայ մուկը»

Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:
Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:
Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից:
Հիրավի աշխարհը նույնն է, սակայն նրանք ապրում են մի այլ աշխարհում: Այնտեղ, ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ: Ծակուծուկի մեջ՝ ծածուկ, փոքրիկ մի աշխարհ, ընտել տեղերից անդին, ուր ոչ ոք չի տենչում գնալ:
Նյու Յորքում ուզածդ փողոց, ուզածդ շենք եւ ուզածդ տուն ունի իր մկները: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե նրանք որտեղից են գալիս: Նրանց որտեղից գալն այնքան էլ կարեւոր չէ, էական հարցադրումն այն է, թե նրանք ինչ են կոչում իրենց ցեղը: Այդ հարցի պատասխանը ոչ մենք գիտենք եւ ոչ էլ գիտությունը, սակայն ինչը որ գիտենք, շատ հստակ է` մկներն ընտանեսեր են եւ ունենում են բյուր զավակներ:

Մկների սերունդները շատ արագ են աճում, եւ իրենք էլ իրեհնց հերթին են զավակներ ունենում: Մկները վաղնջական ժամանակներից ի վեր զավակներ են ունենում: Կայտառ սերնդագործող են: Նրանք միմյանց չեն ասում. «Հարկ է սերնդագործել` հավերժացնելու համար մեր գոյությունը եւ աշխարհի երեսից չանհետանալու համար»: Նրանք պարզապես աճում եւ բազմանում են եւ չեն կորչում աշխարհի երեսից: Աշխարհ են գալիս իբրեւ արու եւ էգ, ինչը որ բնական եւ լավ կերպ է տևելու համար:
Շատ բույսեր եւ կենդանիներ չեն ծնվում իբրեւ արու կամ էգ, տղա կամ աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է կիսվելով, որպեսզի կարողանա հետզհետե բազմանալ: Առաջինի բաժանումով գոյացող արարածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է նույն ձեւով, մեկը վերածվում է երկուսի, երկուսը՝ չորսի, եւ այդպես շարունակ: Այնպես որ, սկզբնական բույսը կամ կենդանին, որ բաժանվելով վերածվում է այլ մի բանի` նույնը չէ, եւ եթե հարկ լիներ անուն տալ նրան`պիտի դժվարանայինք:
Մի պահ ենթադրաբար ասենք, թե նրա սկզբնական անունը Ադամ էր, քանզի Աստվածաշունչն այդպես է կոչել առաջին մարդուն: Ուրեմն մենք էլ Ադամ կոչենք խնդրո առարկա բույսին կամ կենդանուն:
Ուրեմն, երբ սա կիսվելով վերածվում է երկուսի, առաջին կեսը կոչենք Ադամ եւ երկրորդ կեսը` Եվա, քանզի Սուրբ Գիրքը Եվա է կոչել երկրորդ արարածին, որ կին էր: Եվան ծածկամիտ էր եւ իր մտքերի մի մասը գաղտնի էր պահում: մինչդեռ Ադամը մտքին եկածն անմիջապես ասում էր: Նա ասաց. «Եկ փոքր-ինչ ննջենք, քանի որ դեռեւս աշխարհի սկիզբն է»:
Ծառ ու ծաղիկ, ստվեր ու խոտ, ամեն բան պայծառ է ու փառահեղ: Ուստի շատ բնական էր, որ Ադամը կամեցավ խոր քուն մտնել`ստուգելու համար, թե ամենայն ինչ իր շրջապատում երա՞զ էր, թե՞ ոչ: Եվ Եվային ասաց. «Եվա աղջիկ, արի այնպես քաղցր քուն մտնենք ու տեսնենք, թե արթնանալո՞ւ ենք արդյոք, եւ եթե այնպես պատահի, որ արթնանանք, այնժամ միայն կհասկանանք, որ այս ամենը երազ չէ»:
Սովորականի պես Եվայի դեմքին թեթեւ ժպիտ ուրվագծվեց, քանզի նա ծածկամիտ էր ու գաղտնիք ուներ: Այնուհետեւ Ադամը քնեց խնձորենու շվաքի ներքո: Իրականում ծառն այդ խնձորենի չէր, այլ ծիրանի ծառ: Այս տեղեկությունը գիտությունն է հայթայթել մեզ համար, եւ ուրեմն, գիտությունն էլ երբեմն օգտավետ է:
Երբ Ադամը նինջ մտավ ծիրանի ծառի տակ, ոսկեշող թիթեռնիկներ եկան հանգչելու նրա հյութեղ ծիրանների վրա, կարմիր ու դեղին թեւերով հավքերը պար բռնեցին ոսկեծամ լույսի մեջ: Մինչ Ադամն անդորրավետ խոկում էր, Եվան իր մտքի ողջ հնարամտությամբ որոշեց, որ Ադամի արթնանալուն պես, նրան մի հասուն ծիրան պիտի հրամցնի: Երբ Ադամն այն ճաշակեր, ինքն ու Ադամը` առաջին այրն ու կինը, առաջին հայրն ու մայրը լինելու ճանապարհը պիտի բռնեին:
Իսկ եթե Ադամն իմանար, թե ինչ պիտի լիներ այդ հասուն ծիրանն ուտելուց հետո, թերեւս վարաներ: Սակայն իր մտածելակերպը Եվայինին նման չէր, հետեւաբար՝ կերավ ծիրանը, որ շատ համեղ էր: Եթե առիթ լինի՝ ձեր ձեռքով մի ծիրան պոկեք ու համտեսեք, այն ժամանակ կհասկանաք, թե որքան համեղ էր Ադամի կերածը, թերեւս նաեւ համոզվեք, որ այդ համտեսելուն հաջորդող փորձանքներն էլ արժեր կրել:
Գարնանային հասուն ծիրանն աշխարհի չնաշխարհիկ ու ճաշակելիք լավագույն բաներից մեկն է: Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Նրա համն իմանալու համար հարկ է համտեսել: Նրա համը յուրահատուկ է: Նրա համը նման չի խնձորի, տանձի, դեղձի, խաղողի, թզի, մորենու, ելակի, կեռասի, սեխի, կամ որեւէ այլ մի բանի: Սրանցից յուրաքանչյուրն էլ սքանչելի համ ունի, սակայն ոչ այն համը, որ հատուկ է ծիրանին:
Կա մի բան եւս: Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:
Ծիրանի սիրտը լեղի է: Այնքան լեղի է, որ ստիպված ես լինում թքել, քանի որ չես կարողանում ծամել ու կուլ տալ այն, մինչեւ երեսունդ բոլորելը: Սակայն հաջորդ անգամ ուտելիս մի մոռացիր ծիրանի կորիզը, պահիր այն: Միջուկը լեղի է, քանի որ Ադամի ցավերը բեւեռված են այնտեղ, ու չնայած այսքան տարիների վայրիվերումներին՝ դեռեւս շարունակում է լեղի մնալ:
Չկարծեք թե մտքիցս վրիպել է այն բանը, որ ոչ արու է, որ էգ, ոչ տղա է, ոչ աղջիկ, եւ թե զավակ չի ունենում այնպես, ինչպես տղամարդն ու կինը կամ մուկը: Սրանք կիսվելով են բազմանում: Այդ բանը երբեք ուշադրությունիցս չի վրիպել: Խնդիրն այս է, որ երբ սկսում ես խոսել որեւէ անձի մասին, հայտնվում է մեկ ուրիշը, որ կամենում է իր մասին բան ասել, քանի որ աշխարհում յուրաքանչյուր անձ մի նշանաբան ունի.«Ես էլ կարեւոր մարդ եմ»: Լավ նշանաբան է: Այս նշանաբանը սկսվեց Ադամից եւ այդուհետ շարունակվում է:
Ուրեմն այն մարդը, որի մասին խոսում եմ, որոշեցի Ադամ կոչել: Ադամն ինքն իրեն բաժանեց երկուսի, եւ ուրեմն երկրորդ կեսին, որ ոմանք սիրում են լավագույն կես անվանել, որոշեցինք Եվա կոչել՝ ի պատիվ առաջին կնոջ երեւան գալուն:
Այն կեսը, որ Ադամն է, դարձյալ կիսվում է, եւ մյուս կեսը, որ Եվան է, այն էլ իր հերթին է կիսվում, հետեւաբար ի՞նչ եք կոչելու այս երկու նոր կտորները: Եկեք սրանց էլ կոչենք Աբել եւ Կայեն: Եվ այսպիսով ընդամենը չորսը կլինեն:
Հիմա, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Աբելն ու Կայենը կիսվեն, սրանցից սերած յուրաքանչյուր նոր կեսին անուն գտնելու դժվարին գործն է ծագում: Մինչեւ աչքդ թարթես, ութ կտորից յուրաքանչյուրն էլ պիտի կիսված լինի, այնպես որ, պիտի տասնվեց կտոր ունենաս, եւ եթե կամենաս սրանցից յուրաքանչյուրին անուն պարգեւել, ստիպված կլինես մեծ թվով անունների ցուցակ ունեցող մասնագետի դիմել: Մինչդեռ նա զբաղված կլինի այս տասնվեցին անուններ տալու գործով, իսկ անուն ստացողներն էլ, իրենց հերթին, պիտի բաժանվեն երեսուներկուսի, վաթսունհինգի, եւ այսպես շարունակ:
Հավանաբար, հենց այս պատճառով էլ մկներն իրենց ձագերին անուն չեն տալիս: Նորածին մկները թվով այնքան շատ են լինում, որ դժվար թե ծնողները զորու լինեն նրանց համար անուն գտնել: Ո՞ր մեկին անուն տաս:
Սակայն մի բան որոշակի է: Ծնող ամեն մի մուկ` որպես մուկ է ծնում: Մկները քաջատեղյակ են, որ ամեն մուկ մուկ է: Յուրաքանչյուր մուկ ինքն է եւ ոչ այլ մուկ: Այս գիտակցությունն էլ հիանալի բան է:
Մկներն ընդհանրապես միտված են մոռանալու իրենց պատահած անախորժ բաները, քանզի գիտեն, որ նմանատիպ բաներ հիշելն անօգուտ է: Մկան համար գերագույն հաճույք է անդորրավետ, ապահով, մութ ու չոր վայրում ապրելը`բազում այլ մկներով ու ճոխ ուտելիքով շրջապատված:
Մկան համար ամենաչարաբաստիկ բանը կատվին դեմ հանդիման գալն է, տեսնելն ու սարսելն ու սարսափի մատնվելն է այն բանից, թե ինչպես է ազատվելու նրա ճիրաններից:
Վախենալը շատ վատ բան է, սակայն մկները մշտապես սարսափել են կատուներից, քանի որ նրանք մուկ բռնելու եւ ուտելու համար հոգի են տալիս: Սա ամենաբիրտ արարքն է, որ մեկը կարող է թույլ տալ մյուսի հանդեպ, բայց կատուների համար մուկ բռնելը եւ ուտելը գերագույն հաճույք է:
Անշուշտ, եղածը լավ բան չէ, սակայն, ըստ երեւույթին, կատուն դրանից հաճույք է ապրում: Բայց, ի վերջո, ի՞նչ է կատուն: Կատուն հանդարտաբարո է ու հեզահամբույր, կես ժպտում ու բան չի ասում, սակայն, երբ մուկը մեջքը ծռում է, հանկարծ թաթով մի հարված է իջեցնում եւ սկսում է նրան վեր նետել ու վար սուրալիս բռնել:
Կատուն կատու է` մկան սարսափը: Բայց կատվի վախից առավել սարսռազդու բան էլ կա: Դա էլ օձի վախն է: Օձն ունի մի այնպիսի բան, որ մկանն այնչափ սարսափի է մատնում, որ նա քարացած, տեղից շարժվելու ուժ էլ չի ունենում: Չի կարողանում վազել ու փախչել, մնում է իր ողորմելի վիճակում՝ ուր որ է, եւ օձը հանդարտորեն սողալով կլլում է նրան` բացարձակապես անարգելով նրա արժանապատվությունը:
Մկան համար ամենաչարագույժ կենդանին օձն է: Իրապես օձն էլ այլ կենդանիների պես լավ արարած է, սակայն մկան երջանկության ակը սմքեցնող փորձանք: Նախ եւ առաջ, օձը տարօրինակ երեւույթ ունի: Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:
Անտարակույս օձերը միշտ այնտեղ են` մկների եղած վայրում: Վաղնջական ժամանակներից ի վեր մկները երկնչում են կատուներից ու սարսում օձերից: Մկան պես զգայուն կենդանու համար կատուն անբաղդատելի խոշոր թշնամի է, եւ օձն էլ՝ անհունորեն սահմռկելի կենդանի:
Ուրեմն, եթե պատահեց, որ ուրախ ու զվարթ մի մուկ դժբախտություն ունենա հանդիպելու գեղեցիկ, կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի, կորցնում է իր բարձր տրամադրությունը, անմիջապես դադարում է զվարճանալ, այլեւս չի վազում, տեղում քարանում ու ահից դողում է: Այս պատեհ առիթից օգտվելով, օձը մոտենում է մկանն ու կլլում նրան: Մուկը գլխին եկածը ոչ հասկանում է եւ ոչ էլ զորու է հիշել:
Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:
Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:
Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:
Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:
Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:
Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:
Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:
Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:
Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:
Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:
Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:
Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:
Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:
Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:
Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:
Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:
Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:
Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:
Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:
Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:
Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:
Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:
Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:
Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:
Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:
Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:
Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:
Առաջադրանքներ:
1.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանով:
2.Բնութագրիր հայ մկանը:
3.Քո վերաբերմունքը ստեղծագործության վերաբերյալ:

Posted in երկրաչափություն 7
  1. Պնդումներից յուրաքանչյուրի դիմաց նշել ճիշտ է, թե՞ սխալ.                                             (1 միավոր)
  1. եթե ∠B = ∠C, ապա  AB = AC այո
  2. եթե ∠C < ∠A, ապա AB < BC այո
  3. եթե AC > BC, ապա ∠A > ∠ոչ
  4. АBC եռանկյան մեջ  տեղի ունի այս անհավասարությունը՝  AC< AB+ BC այո

 2. 18 սմ պարագծով եռանկյան  մեջ AB= 7սմ, AC = 6սմ։

Նշվածներից որն է ճիշտ.                                                    
(1 միավոր)

  1. ∠A= ∠C > ∠B սխալ
  2. ∠C < ∠B< ∠A սխալ
  3. ∠A > ∠B > ∠C սխալ
  4. ∠A > ∠C> ∠B սխալ

 3. Ո ՞ր տվյալներով ABC  եռանկյուն  գոյություն  ունի.                                                             (1 միավոր)

  1. ∠A = 92Օ, ∠C = 88° ոչ
  2. ∠A = 32°, ∠B=97°, ∠C = 41° ոչ
  3. AB = 6, AC =11, BC= 5 ոչ
  4. AB= 4,  AC = 11, BC= 14 այո

4. Հավասարասրուն  եռանկյան պարագիծը 29 սմ է, իսկ մի կողմը՝ 7 սմ։ Գտնել եռանկյան անհայտ կաղմերը։                        (1 միավոր)
11, 11, 7

5.ABC  հավասարակողմ  եռանկյան  AC կողմի  վրա նշված է М միջնակետը։ Գտեք АBM եռանկյան ամենամեծ կողմը։   (1 միավոր)
AB 

6. Ուղղանկյուն եռանկյան  սուր անկյուններից մեկը 22 աստիճան է։ Համեմատեք ուղղանկյուն եռանկյան  կողմերը։
(1 միավոր)
Ներքնաձիգը կլինի էջերից մեծ։

7.ABC  եռանկյան AE  կիսորդը և BH բարձրությունը հատվում են Օ կետում։  Գտնել AOH եռանկյան բոլոր անկյունները նշել  AOH եռանկյան ամենափոքր կողմը, եթե  
∠A= 52° 
(1 միավոր)
OH

Posted in հանրահաշիվ 7

366.

ա)A ∪ B = {1, 2, 3, 4, 5}
A ∩ B = {2, 3}

բ)C = {3, 12, 18, 26, 32}
A ∩ C = {3}
C ∩ B = {3}
A ∩ C = C ∩ B

367.
ա)N
բ)Z
գ)Q

368.
ա)-7 ∈ N — սխալ
բ)-4 ∉ N — ճիշտ
գ)1/3 ∈ Z — սխալ
դ)2,54 ∈ Q — ճիշտ

369.
ա)A = {17/3, 16/3, 14/3, 13/3, 11/3, 10/3, 8/3, 7/3, 5/3, 4/3, 2/3, 1/3}
բ)B = {40/3}

370.
ա)A = {11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41, 43, 47}
բ)B = {5, 7, 11, 13, 17, 19, 23, 25, 29, 31, 35, 37}
գ)C = {18, 29, 40, 51, 62, 73, 84, 95}
դ)A = {96, 90, 84, 78, 72, 66, 60, 54, 48, 42, 36, 30, 24, 18, 12, 6}

Posted in հայոց լեզու 7

203. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ տրված էր, բոլոր պատվերները՝ ասված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

205. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը– վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև – անձրև որը վտանգավոր է դարձել ցանքերի համար, մառախուղով պատված լեռնագագաթներ – լեռնագագաթներ որոնք պատված են մառախուղով, ճանապարհորդի նկարագրված ջրվեժը – ջրվեժը որը ճանապարհորդն էր նկարագրել, դժվարին կացության մեջ ընկած մարդ – մարդ որը ընկել է դժվարին կացության մեջ, գիշերները մեր այգին այցելած չորքոտանին – չորքոտանին որը գիշերները մեր այգի է այցելում , անտառից սկիզբ առած վտակ – վտակ որը սկիզբ է առնում անտառից:

206. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`

Հերքվող վարկած– վարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի – չորքոտանին որը գիշերները մեր այգի էր այցելում, անտառից սկիզբ առնող վտակ – վտակ որը սիզբ է առնում անտառից, դժվարին կացության մեջ գտնվող մարդ – մարդ որը գտնվում է դժվարին կացության մեջ, ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև – անձրև որը վտանգավոր է դառնում ցանքերի համար,մառախուղով պատվող լեռնագագաթներ – լեռնագագաթներ որոնք պատվում են մառախուղով, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ – ճանապարհորդ որը նկարագրում է ջրվեժը:

207. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով – կանգնեց անկյունում որ նրան նորից տեսնի: Խնդրեց նամակը հասցնելու մասին – խնդրեց որ նամակը հասցնի: Մի քանի վարկյան շահելու համար վազեց – վազեց որ մի քանի վայրկյան շահի: Սպասեց հոսանքների բերելուն – սպասեց որ հոսանքները բերեն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց – մի քանի քայլ հեռացավ և հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ – հոսանքի ուղությամբ ցած վազեց ու տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին – խոսեցին ջրի պակասելու մասին:

Posted in հանրահաշիվ 7

1. Գրիր երկու տարր ունեցող որևէ  բազմություն:
D = {1,2}

2. Գրիր երեք տարր ունեցող որևէ  բազմություն:
M = {5,1,a}

3. Գտիր վերը նշված  բազմությունների հատումը, քանի՞ տարր եղավ։
D ∩ M = {1}

4.Գտիր վերը նշված  բազմությունների միավորումը, քանի՞ տարր եղավ։
D ∪ M = {1, 2, 5, a,}

5. Գրիր որևէ ոչ դատարկ բազմություն, նշիր այդ բազմության որևէ ենթաբազմություն։
B = {d, f, g, 1, 2}
A = {d, f, g}

6. Գրառե՛ք
ա) 10-ից մեծ և 50-ից փոքր պարզ թվերի բազմությունը:
G = {11,13,17, …. 41,43,47}

բ) 40-ից փոքր կենտ  թվերի բազմությունը:
N = {1,2,3 …. 35,37,39}

գ) այն երկնիշ թվերի բազմությունը, որոնք 11-ի բաժանելիս տալիս են 7 մնացորդ:
F = {18, 29, 40, 51, 62, 73, 84, 95}

դ) 100-ից փոքր այն զույգ թվերի բազմությունը, որոնք 3-ի բազմապատիկ են:
P = {12, 18, 24, 30, 36, 42, 48, 54, 60, 66, 72, 78, 84, 90, 96}

7. Գտեք նշված բազմությունների հատումը, միավորումը
А={-1, -2, 0, 1, 3, 45, 67, 4}
B={-1, 10, 67, 12}

A ∩ B = {-1, 67 }
A ∪ B = {-1, -2, 0, 1, 3, 45, 67, 4, 10, 12}

8. Ինչպե՞ս են նշանակում.

ա) բնական թվերի բազմությունը
բ) ամբողջ թվերի բազմությունը
գ) ռացիոնալ թվերի բազմությունը

9. Դիցուք, A-ն 12-ից փոքր և 5-ի վրա չբաժանվող բնական թվերի բազմությունն է, իսկ B-ն՝ 15-ից փոքր և 3-ի վրա բաժանվող բնական թվերի բազմությունը:
Գտեք՝

ա) A բազմության տարրերի թիվը
A = {11, 9, 8, 7, 6, 4, 3, 2, 1}

բ) B բազմության տարրերի թիվը
B = {12, 9, 6, 3}

գ) Գրառեք AՈB բազմությունը և հաշվեք նրա տարրերի թիվը
A ∩ B = {9, 6, 3}

դ) Հաշվեք AUB բազմության տարրերի թիվը։
AUB = {12, 11, 9, 8, 7, 6, 4, 3, 2, 1}

10. Կրկնողություն, լուծեք հավասարումները։
-1/2x=10
x = -20

5x=250
x = 50

41x+19x-120=120
x = 4

2(x+3)+45x=44x+42
x = 12

2x-10-x=5(x+10)
x = -15

1/2x=⅓
x = 2/3

Posted in հայոց լեզու 7

1.Ընդգծիր բայի 5 անդեմ ձև կամ դերբայ:
ա) ծավալ, ողբալ, ձնհալ, հոգալթնդալ, զուլալ, քանդողնվագելիս
բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կարի, սլանալաշխատելիսկարդացած
գ) ողբաց,) հարբած, դարձված, տարածկասկածողելնել, անցկացան, դարձած:

2. Ընդգծիր 5 դիմավոր բայ:
ա) կուտեմ, խոհեմ, լսեմվազի, մորի, մարի, ավերեցվսեմ:
բ) գնաց, քնած, ելնես, նվագող, խրախուսեմպատմեցիր, բռնկվող, լսեմ:

3. Ընդգծիր 5 հարակատար դերբայ:
ա) երգող, գրկած, նստոտել, բազմածհանգած, վարկած, հրավիրվածգործած
բ) տխրամած, քնածբարձած, համատարած, փտած, հասարակած, կռվածծաղկած:

4.Ընդգծիր 5 ենթակայական դերբայ:
ա) փոքրացող, կարճափող, շոշափողտապալող, անսքող, հազացողփախչող, սևաքող
բ) քանդող, դոնդող, ծաղկողավետող, եռակող, ստողծակող, այգացող:

5. Ընդգծիր 5 համակատար դերբայ:
Պաշտելիս, ասուլիս, ցնծալիսկռվելիս, ավետիս, մոտենալիս, պտղամիս, պատասխանելիս:

Posted in Ռուսերեն

1.Вставьте предлоги:    У? Около? Вокруг? После? С? С … до? От … до? Вместо? Для? Из? Из-за? Без?

1.У Александра есть друг.
2. Магазин находится около аптеки.
3. Вокруг дома нет цветов.
4. После лекций мы идём домой.
5. С утра до вечера шёл сильный дождь.
6.Вместо экскурсий я поеду на концерт.
7. Я купила книгу у подруги.
8. Откуда вы идёте? Я иду из церкови, она с работы.
9. Из-за тебя я опоздал на автобус.
10. Без денег невозможно жить.
11. От Таллинна до Тарту 2 часа езды на поезде.

Без? Около? Вокруг? Из? До? От? С? Из-за? У? Для? Вместо?

Я перевожу текст с словарём.
2. Чай без сахара невкусный.
3. Машина остановилась около дома.
4. Дети бегали вокруг стола.
5. Эти спортсмены приехали из России, Германии, Финляндии, Украины, Кореи, Беларуси
6. Люди выходят из театра.
7. Из Москвы до Санкт-Петербурга 649 километров.
8. С утра до вечера мы работали в библиотеке.
9. Из-за болезни профессора лекции не было.
10. Отпуск нужен для успешной работы.
11. У этой женшиный красивый голос. 12. Вместо лекций будет экскурсия по музею.
13. Стол стоит около окна.

Упражнение 3. Вместо точек поставьте слово  в нужной форме с предлогом.

1.Недавно мой друг был у глазного врача.

2. Мой брат легко достаёт до потолка.

3. Люди борются за мир против войный.

4. Лейла очень скучает по дому.

5. Я увидел декана через окна автобуса

Posted in հայոց լեզու 7

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

երգելուց ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց : (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղր լցնելուց մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ) Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց)
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին:  (կառուցել -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելիս բարի գործ կ՞ա:
Շտապելիս ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

Posted in Uncategorized

193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա–մեքենա որը սլանում է
արևի շուրջը պտտվող մոլորակ–մոլորակ որը պտտվում է արևի շուրջը
թունելից դուրս եկող գնացք–գնացք որը դուրս է գալիս թունելից
պատրաստակամորեն հորը մտնող երեխա–երեխա որը պատրաստակամորեն մտնում է հորը
փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ–մարդիք որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ

Բ. Ընկած գրիչ–գրիչ որը ընկած է
մոռացված երգ–երգ որը մոռացված է
թիթեռի հետևից ընկած երեխա–երեխա որը ընկած է թիթեռի հետևից
արձակված ու կախված վարագույր–վարագույր որը արձակված ու կախված է
լուծված խնդիր–խնդիր որը լուծված է
գիշերվա անձրևից խոնացացած օդ–օդ որը խոնավացած է գիշերվա անձրևից

194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա… երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում… հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում … բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝… հեռու մի դաշտում:

195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի … մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ … այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ … ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ … ուրիշ ելք չունեմ:
Դու երկար … այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:


198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ: