Posted in Պատմություն

1․Առաջին Աշխարհամարտի պատճառները, ընթացքը, ավարտը, հետևանքները։
1914 թ. օգոստոսի 1 – Առաջին աշխարհամարտի սկիզբը
1914 թ. – Ճակատամարտ Մառն գետի շրջանում
1914–1916 թթ. – Հայոց Մեծ եղեռնը
1915 թ. հունվար – Օսմանյան զորքի պարտությունը ռուսներից Սարիղամիշում
1915 թ. – Եռյակ դաշինքի վերածումը Քառյակ դաշինքի ( Ճապոնիան)
1916 թ. – Վերդենի ճակատամարտը
1917 թ. փետրվարի 27 – Փետրվարյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում
1917 թ. ապրիլ – ԱՄՆ–ի՝ պատերազմի մեջ մտնելը
1917 թ. հոկտեմբերի 24–25 – Հոկտեմբերյան հեղաշրջումը Ռուսաստանում
1918 թ. մարտի 3 – Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագրի կնքումը, Խորհրդային

Առաջին աշխարհամարտն սկսվեց 1914 թ. օգոստոսի 1–ին (հին տոմարով՝ հուլիսի 19–ին): Մեծ տերությունների միջև հակասությունները ավելի խորացան։ Ի վերջո, դրանք
հանգեցրին համընդհանուր պատերազմի երկու ռազմաքաղաքական դաշինքների միջև։ Պատերազմի գլխավոր պատճառներն էին` տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական։ Պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների Անտանտի և Եռյակ (մեկ տարի անց՝ Քառյակ) միության միջև:

1914 թ. հունիսի 28-ին սերբերը Սարաևոյում իրականացրին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Դա էլ հանդիսացավ առիթը։ Ավստրո-Հունգարիան մեկ ամիս անց պատերազմ հայտարարեց Սերբիային։ Ռուսաստանը հանդես եկավ Սերբիայի պաշտպանությամբ։ Գերմանիան 1914 թ. օգոստոսի 1-ին (հին տոմարով` հուլիսի 19-ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Այդ օրն էլ ընդունված է անվանել Առաջին աշխարհամարտի սկիզբը։

Գլխավոր ճակատները երկուսն էին։ Առաջինը Արևմտաեվրոպական (Ֆրանսիական) ճակատն էր, որը ձգվում էր ֆրանս-գերմանական սահմանով և Բելգիայով։ Երկրորդը՝ Արևելաեվրոպական (Ռուսական) ճակատն էր, որն անցնում էր ռուս-գերմանական և
ռուս-ավստրիական սահմանների երկայնքով` Բալթիկ ծովից մինչև Սև ծով։
Պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Կովկասյան ճակատը։

Առաջին տարվա իրադարձություններից առանձնանում է Արևմտաեվրոպական ճակատում 1914 թ. սեպտեմբերին տեղի ունեցած Մառնի ճակատամարտը։
Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանացիների հարձակումը դեպի Փարիզ և ստիպեցին նահանջել։ Երկու կողմերից զոհվեց և վիրավորվեց 600 հազար
մարդ։ Ֆրանսիայի արագ ջախջախման գերմանական
ծրագիրը ձախողվեց, Արևմտյան ճակատում ուժերը հավասարվեցին։


Օգոստոսի կեսին Ճապոնիան վերջնագիր ներկայացրեց, իսկ մի քանի օր անց պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Նա ծրագրել էր զավթել Խաղաղ օվկիանոսի գերմանական տիրույթները և իրեն ենթարկել Չինաստանը։


Կովկասյան ճակատում 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը Սարի ղամիշի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թուրքական բանակը ծանր պարտություն կրեց ։

Իտալիան 1915 թ. անցավ Անտանտի, իսկ Բուլղարիան Գերմանիայի կողմը։ Եռյակ դաշինքը այդպիսով վերածվեց Քառյակ դաշինքի։ Նույն տարում Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան պարտության մատնեցին սերբերին, նվաճեցին և ավերեցին Սերբիան։

 Արևմտաեվրոպական ճակատում խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ Վերդենի մոտ։ 1916 թ. փետրվարից մինչև դեկտեմբեր ընթացած կռիվներում կողմերից ոչմեկը վճռական հաջողության չհասավ։ ֆրանս — անգլիական կողմը կորցրեց 750 հազար, իսկ գերմանացիները 450 հազար ։ Անգլո-ֆրանսիական զորքերը փորձեցին հակահարձակման անցնել Սոմ գետի մոտ։ Ճակատամարտը տևեց հունիսից մինչև նոյեմբեր, կողմերի կորուստները գերազանցեցին մեկ միլիոնը։ Սակայն ուժերի հավասարակշռությունը պահպանվեց։


Արևելաեվրոպական ճակատում ռուսական բանակը ջախջախեց Ավստրո-Հունգարիային, որով փրկեց պարտված Իտալիային։ Ռուսաստանը կարևոր հաղթանակներ տարավ նաև կովկասյան ճակատում և գրավեց Արևմտյան Հայաստանի մեծագույն մասը Տրապիզոնից մինչև Բիթլիս։

1914-1916 թթ. Անտանտի երկրների կողմն էր ընդհանուր հաջողությունը։ Քառյակ միության երկրները զգալիորեն թուլացան։

1917 թ. ավելացավ պատերազմող երկրների քանակը։ ԱՄՆ-ը, Հունաստանը, Չինաստանը և Բրազիլիան միացան Անտանտին ։

1917 թ. սկզբին Ռուսաստանում սկսվեցին հուզումներ, որոնք ընդգրկեցին հասարակության տարբեր խավեր։ Փետրվարի վերջին դրանք վերաճեցին ժողովրդավարական հուժկու հեղափոխության։ Ռոմանովների միապետությունը տապալվեց՝ Նիկոլայ 2-ը և իր ընտանիքը սպանվեց։ Ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն։

Բոլշևիկների կուսակցությունը 1917 թ. hոկտեմբեր 25-ին տապալեց Ժամանակավոր կառավարությանը և վերցրեց իշխանությունը։ Ռուսաստանը հռչակվեց Խորհրդային հանրապետություն։ Բոլշևիկները խնդիր էին դրել Ռուսաստանում կառուցել սոցիալիստական հասարակություն՝ առաջնորդ Լենինի գլխավորությամբ։

Երեք ամիս տևած բանակցություններից հետո բոլշևիկները ստիպված էին ստորացուցիչ պայմաններով միայնակ, առանց Անտանտի դաշնակիցների, առանձին (սեպարատ) պայմանագիր կնքել Քառյակ միության հետ։ 1918 թ. մարտին 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրված հաշտության պայմանագրով Ռուսաստանը հրաժարվեց
Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսի մեծ մասից, Մերձբալթիկայից։ Բացի այդ՝ վճարելու էր խոշոր ռազմատուգանք։

Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր իր զորքերն անհապաղ
դուրս բերել Արևմտյան Հայաստանից։ Ավելին, նա հանձն էր առնում նաև Թուրքիային վերադարձնել Կարսը, Արդահանը և Բաթումը։
Թուրքական զորքերը գրավեցին Արևմտյան Հայաստանը և մտան Այսրկովկաս ու Արևելյան Հայաստան։ Ռուսական բանակին փոխարինած հայկական զորքը կարողացավ կանգնեցնել նրանց առաջխաղացումը, տանել կարևոր հաղթանակներ։
1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հաշտությամբ Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց:

Անտանտը համալրեց իր ուժերը, միացան նաև ամերիկյան թարմ զորքեր, և 1918 թ. սեպտեմբերին անցավ հակահարձակման բոլոր ճակատներում։Բացի այդ` նոյեմբերի սկզբին Գերմանիայում հեղափոխություն սկսվեց և միապետությունը տապալվեց։
Գերմանիան ընդունեց իրան վերապահ պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11-ին ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Այսպես ավարտվեց ավելի քան չորս տարի տևած Մեծ պատերազմը:

Պատմության թատերաբեմից հեռացան Ավստրոհունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները։ Չորս նախկին տերությունների տարածքում առաջացան նոր բազմաթիվ ազգային պետություններ՝ Չեխոսլովակիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, Հայաստան և այլն։ Տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց կառավարման միապետական ձևը, տարածվեց ժողովրդավարությունը։ Իսկ Ռուսաստանում, առաջինը աշխարհում, սկսվեց նոր սոցիալիստական հասարակության կառուցման գործընթացը։



2․Օտտո Բիսմարի դերը Գերմանիայի միավորման և զարգացման գործում։

Ազգային պետությունների առաջացումը նոր դարաշրջանի կարևոր գործընթացներից էր։ Գերմանիայում դա տեղի ունեցավ «երկաթով և արյամբ»։ Իտալիայի վերամիավորումն ընթացավ համազգային պայքարի ուղիով։ Երկու երկրներում էլ հռչակվեցին ժողովրդավարական ազատություններ։ Բուռն զարգացում ապրեց տնտեսությունը։ XX դարի սկզբին նրանք դարձան զարգացած երկրներ։

Ինչպես գիտեք, Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Գերմանիան մնացել էր պառակտված, իսկ 1848–1849 թթ. հեղափոխությունը չլուծեց նրա վերամիավորման խնդիրը: Սակայն ՝ 1850–1860–ական թթ. Գերմանիան տնտեսապես միավորված էր։ Գերմանացիները համոզված էին, որ ունեն նույն հայրենիքը, լեզուն, մշակույթը և ազգային շահերը։Վերամիավորման նախաձեռնողը Պրուսիան էր։Ոգեշնչողը Պրուսիայի վարչապետ Օ. Բիսմարկն էր։ Նա կարճ ժամանակում Եվրոպայում դարձավ հայտնի քաղաքական դեմք։ Կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի զենքի միջոցով՝ ասպարեզից հեռացնելով բոլոր հակառակորդներին։ « Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ».։ Դա ուղղված էր առաջին հերթին Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ։1866 թ. պրուսական բանակը ջախջախեց Ավստրիային, Բիսմարկը ստեղծեց Հյուսիսգերմանական միությունը՝ բաղկացած 22 պետությունից։ Դա Գերմանիայի փաստացի վերամիավորումն էր։ Սակայն դեռ պետք էր հաղթահարել Ֆրանսիայի դիմադրությունը։1870–1871 թթ. ընթացավ ֆրանս–պրուսական պատերազմը։ Այս անգամ ևս պրուսական բանակի հաղթանակը կատարյալ էր։ Կնքված հաշտությամբ Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի վերամիավորումը և վճարեց մեծ ռազմատուգանք։1871 թ. հունվարի 18–ին Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի դղյակում հանդիսավորությամբ հռչակվեց Գերմանական տերության ստեղծումը։ Հետագայում ընդունվեց Սահմանադրություն, որով ամրագրվում էր նրա դաշնային կառուցվածքը՝ 22 պետություն և երեք ազատ քաղաք։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տեղական սահմանադրությունը։ Համագերմանական գործադիր իշխանությունը պատկանում էր կայսրին։ Նա երկիրը ղեկավարում էր համագերմանական միակ նախարարի՝ կանցլերի միջոցով։ Տերության բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր՝ Ռայխստագը։Այլ խոսքով՝ Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն։


3․ Տալ բառերի բացատրությունը՝

Աբսոլյուտիզմ – Բացարձակ՝ միահեծան իշխանություն: Ծագում է լատիներեն « բացար ձակ» բառից։ Հաճախ անվանում են նաև բացարձակ միապետություն։ Միապետի իշխանությունը ոչնչով սահմանափակված չէ, արքայի կամքը օրենք է։ Չկա սահմանադրություն։

Նշանավոր թագավորներից էր ֆրանսիացի Լուի XIV Արևը (1643–1715)։ Երկրում ամեն ինչ կատարվում էր ըստ նրա կամքի։ Մի առիթով նա հայտարարել է. « Պետությունը ե ՛ս եմ»։ Արքայի բացարձակ կամքով Ֆրանսիայում մտցվեցին միասնական օրենքներ, դատարաններ, հարկեր ու տուրքեր։ Զարկ տրվեց տնտեսությանը. ստեղծվեցին բազմաթիվ մանուֆակտուրաներ, կառուցվեցին ճանապարհներ և ջրանցներ։ Ֆրանսիան նպատակ ուներ ավելի շատ ապրանքներ արտահանել, քան ներմուծել։

Իմպերիալիզմ— Ուրիշ ազգերին տիրելու գաղափարախոսությունը ստացել էր իմպերիալիզմ (կայսերապաշտություն) անունը։
Խաղաղության կողմնակիցների շարժումը անվանում էին պացիֆիստներ (լատիներեն` խաղաղարար)։


4․ ԱՆՄ-ի Հռչակագիրը(Թվական)։
1776 թ. հուլիսի 4 — ԱՆՄ-ի Հռչակագրի ընդունումը Ֆիլադելֆիայում

Ընդունվել է 1776 թ. հուլիսի 4–ին Ֆիլադելֆիա քաղաքում հրավիրված Համաժողովի (Կոնգրես) կողմից։ Այն հռչակեց ամերիկյան ազգի իրավունքը՝ ստեղծելու իր ինքնուրույն կյանքը, ազատությունը և երջանկությունն ապահովող պետություն։ Ի լուր աշխարհի հայտարարեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորման մասին։



5․Վիեննայի վեհաժողովը։

  • Europe_1815_map_en

1814–1815 թթ. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունների ղեկավարները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել « կայուն խաղաղություն»։
Վեհաժողովում իրենց կամքն էին թելադրում Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան։ Նրանք էլ վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝
հաշվի չառնելով այլ ազգերի շահերը։
Լեհական հողերի վրա Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհաստանի տարածքը բաժանվեց Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի
միջև։ Ճանաչվեց Ֆինլանդիայի բռնակցումը Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և
հոլանդական մի շարք գաղութներ։


6․Բուռժուազիա։

 Բուռժուազիա — սոցիալական դասակարգի կատեգորիա, որը համապատասխանում է կապիտալիստական հասարակության իշխող դասին, որն ունի սեփականություն (փող, արտադրության միջոցներ, հող, արտոնագրեր կամ այլ գույք) և գոյատևում է այդ գույքից ստացված եկամուտով:

7․Գաղութացում։
Գաղութ— արդյունաբերական որևէ տերության իշխանության ներքո գտնվող երկիր, որը զրկված էր ինքնուրույն տնտեսական, քաղաքական, հասարակական զարգացման հնարավորությունից։ Այստեղից արտահանում էին բնական հարստություններ՝ շահագործելով տեղաբնիկների էժան աշխատուժը։
Գաղութացումն սկսվել է դեռ XV դ., սակայն իր ծաղկմանն է հասել XIX դ.
երկրորդ կեսին։

XX դ. սկզբին գաղութները և կիսագաղութները կազմում էին երկրագնդի բնակելի տարածքի 2/3 –ը և բնակչության կեսից ավելին։ Գաղութացված երկրները հիմնականում գտնվում էին Աֆրիկայում և Ասիայում։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ–ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրո–Հունգարիան և Ճապոնիան անհաշտ մրցակցություն ծավալեցին հատկապես հումքի հարուստ պաշարներ ունեցող տարածքների համար։ Ամենամեծ գաղութային կայսրությունը Մեծ Բրիտանիան էր, որի տիրույթները սփռված էին աշխարհով մեկ։

Բացի բացասական հետևանքներից, այն հանգեցրել է նաև դրական արդյունքների։ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ժողովուրդները ծանոթացել են արդյունաբերական հասարակության նվաճումներին:

8․Արդյունաբերական հեղափոխություն։

Արդյունաբերական հեղաշրջում – Արտադրության մեքենայացման գործընթաց, որն սկսվեց XVIII դ. 60–ա կան թթ.։ Մանուֆակտուրային փոխարինելու եկավ մեքենագործարանային արտադրությունը։ Գիտության և տեխնիկայի նվաճումներն սկսե ցին լայնորեն ներդրվել արտադրության մեջ՝ կյանքի կոչելով նոր նյութեր, սարքավորումներ, էներգիայի աղբյուրներ։

1768 թ. – Առաջին շոգեշարժիչի ստեղծումը Ջ. Ուատտի կողմից, գոլորշու ուժի  օգտագործմամբ
1784 թ.- Ջ. Ուատտը իր շոգեշարժիչի հիմքի վրա ստեղծեցստեղծեց առաջին շոգեմեքենան։
1807 թ. – Ռ. Ֆուլտոնը ԱՄՆ–ում ստեղծեց առաջին շոգենավը։
1814 թ. -անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
    ստեղծվեց առաջին շոգեքարշը
1823 թ.՝ -անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
    ստեղծվեց առաջին երկաթուղին։
1839 թ. ֆրանսիացի նկարիչ և ֆիզիկոս Լ. Դագերը ստեղծեց առաջին լուսանկարչական    սարքը
1870-ական թ.- ամերիկացի նշանավոր գյուտարար և Թ. Էդիսոնը ստեղծեց աշխարհում առաջին շիկացման էլեկտրական լամպը։
1895 թ. – Առաջին կինոսարքի գյուտը, ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրները  հայտնագործել են առաջին կինոսարքը, որն անվանվել է կինեմատոգրաֆ։ 
1896–1897 թթ. – Առաջին դիզելային շարժիչի ստեղծումը  գերմանացիճարտարագետ՝ Ռուդոլֆ Դիզելի կողմից

Նոր դարերի երկրորդ փուլում Արևմուտքի երկրների մեծ մասում հաստատվեց
արդյունաբերական հասարակությունը։ Համաշխարհային պատմական առաջընթացում տիրապետող դիրքի հասավ Եվրոպան: Չնայած անհավասարաչափ զարգացմանը՝ մյուս աշխարհամասերի երկրները և ժողովուրդները դանդաղորեն էին ընթանում արդյունաբերական հասարակության ուղիով. բացառություն էին ԱՄՆ–ն ու Ճապոնիան։

Posted in Պատմություն

Ամփոփում

1. Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

Մ.թ.ա 28-27-րդ դար — Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորման` Արատտայի մասին հիշատակություններ
Մոտ Մ.թ.ա 830 թվականի վերջ — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 782 թվական — Արգիշտի Առաջինը հիմնադրում է Էրեբունի ամրոցը
Մ.թ.ա 185 թվական — Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 95-55 թվական — Տիգրան Մեծի գահակալում
Մ.թ.ա 94 թվական — Ծոփքի միացումը Հայքին
Մ.թ.ա 69 թվականի գարուն — Հայ-հռոմեական պատերազմի սկիզբ
Մ.թ.ա 68 թվական — Արածանիի ճակատամարտ
Մ.թ.ա 66 թվական — Արտաշատ պայմանագրի կնքում
Մ.թ.ա 62 թվականի գարուն — Հռանդեայի ճակատամարտ

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:

Սարդուրի I — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
Արգիշտի I — Էրեբունի ամրոցի հիմնադրումը
Տիգրան Մեծ — Տիգրանակերտ քաղաքի հիմնադրում, Հայաստանի հարավային սահմանը հասցրեց մինչև Պարսից ծոց
Վաղարշ I — Վաղարշապատ քաղաքի հիմնադրումը
Շամ (Սամոս) Երվանդական — Սամոսատի հիմնադրումը

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները։

Առաջին պետությունների ձևավորումը Եգիպտոսում և Միջագետքում, Քեոփսի բուրգի կառուցում, Վանի թագավորության հիմնադրումը Հայաստանում, Հռոմի հիմնադրում, Քրիստոնեության առաջացումը

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:

Կրակի հայտնաբերումը, առաջին պետական կազմավորումների առաջացումը, սեպագրի ստեղծումը, փիլիսոփայության գիտության առաջացումը, թատրոնի ստեղծումը։

Posted in Պատմություն

Ամփոփում

1․ 1804-1813 ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր

Համոզվելով, որ Անդրկովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804 թ. պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ:
Ռուսական զորքերը նույն թվականի մայիսին գրավե ցին Գանձակի խանության տարածքը և պաշարեցին Արևելյան Հայաստանում պարսիկների ամենաուժեղ հենակետը՝ Երևանի բերդը: Սակայն նրանք հանդիպեցին ուժեղ դիմադրության և ստիպված էին վերադառնալ Վրաստան: 1805 թ. ռուսական բանակն անցավ նոր հարձակման և գրավեց Շիրակը։ Այսպես Շիրակը միացվեց Ռուսաստանին: Ղարաբաղի խանը հարկադրված ռուսական հրամանատարության հետ հաշտություն կնքեց և իր խանությունը հանձնեց Ռուսաստանյան կայսրությանը: Ռուսական զորքերը 1808 թ. սեպտեմբերին երկրորդ անգամ արշավեցին Երևանի վրա: Այս անգամ էլ պարսիկներին հաջողվեց անառիկ պահել բերդը: 1812 թ. հունիսին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան: Օգտվելով դրանից՝ պարսկական իշխանություններն ակտիվացրին իրենց գործողություններն Անդրկովկասում: Ֆրանսիայի ջախջախումից հետո միայն Ռուսաստանն անցավ հարձակման պարսկական ուժերի դեմ: Գահաժառանգ Աբաս–Միրզան Արցախում, Մեղրիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերում ծանր պարտություն կրեց:

Գյուլիստանի պայմանագիրը

Պարսկական կողմը հարկադրված էր 1813 թ. ոկրեմբերի 12–ին Արցախի Գյուլիսրան
գյուղում կնքել հաշտություն: Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Լոռուց, Շամշադինից:Այսպիսով` Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ:Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ:

2․ 1826-1828 ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր

1826 թ. հուլիսին Աբաս Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ: Սկսվեց ռուսպարսկական նոր պատերազմ:

Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը: Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության: Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար:

Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ: Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության: Իսկ 1826 թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը: Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց: Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի (Գանձակ) մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից: Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը: 1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց: Արցախում և այլ վայրերում ևս կազմակերպվեցին կամավորական գումարտակներ՝ ազգային դրոշներով, հայ հրամանատարներով: Լոռի–Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում` Գրիգոր Մանուչարյանի ջոկատները:

1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում: Վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով` մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը: Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոսրոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում: Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ: 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրակ վեցին Սարդարապարը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը: Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ: Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը: Քանդվեցին հարավային պարիսպները: 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ: Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայության կողմից: Այն, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը:

Թուրքմենչայի պայմանագիր

1827 թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ: Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց: 1827 թ. վերջերին և 1828 թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրա նի մայրաքաղաք Թեհրան: Շահը ստիպված հաշտություն խնդրեց։

1828 թ. փետրվարի 10 ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում։

3․ 1806-1812 ռուս թուրքական պատերազմ, պայմանագիր

XIX-դարի առաջին ռուսպարսկական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դրդմամբ Օսմանյան կայսրությունը 1806 թ. դեկտեմբերին պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ: Թեև ռուսական բանակները միաժամանակ ստիպված էին մարտեր մղել և՛ թուրքական, և՛ պարսկական զորքերի դեմ, այդուհանդերձ, ունեցան լուրջ հաջողություններ: 1807 թ. հունիսի 18–ին Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցած ճակատամարտում նրանք պարտության մատնեցին թուրքական զորքերին:

Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին օսմանյան Թուրքիային 1812 թ. մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքել հաշտություն: Սակայն Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին:

4․ 1828-1829 ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր

Ռուսաստանը չբավարարվելով Պարսկաստանի տարածքների գրավումից անցնում է նոր հարձակման։1829 թվականի հունիսին Ի․Պասկևիչի գլխավորությամբ Ռուսական զորքը անցավ Ախուրյան Գետը և ներխուժեց Կարս և շրջապատեց Կարսի բերդը,իսկ հետագայում հունիսի 23-ին տիրացավ Կարսին։Կարսի բերդի գրավումը շատ մեծ ռազմավարական նշանակություն ունեցավ։Հուլիս Օգոստոս ամիսներին Ռուսները գրավեցին Ջավախքը իր Ախալքալաք կենտրոնով։Այս ամենից Բայազետի հայ բնակիչները ոգևորվեցին։1829 թվականին Բայազետում բնակիչների մեծ մասը հայեր էին։1828 թվականի Օգոստոսին ռուսները Երևանի ջոկատի հետ և տեղացի հայերի հետ գրավվեցին Բայազետի և Ալաշկերտի գավառները։Թուրքական զորքերը հունվար-փետրվար ամիսներում Անգլիայի հրահրմամբ մեծ ուժեր ներդրեց Կարինում։Նրանք ներխուժեցին Ախալցխա և մեծ կորուստներ տվեցին այնտեղի բնակիչներին և կայազորին։Բայց հայ գեներալ Վ․Բեյբութովի շնորհիվ թուրքական զորքը վռնդվեց Ռուսաստանի սահմաններից։Դրանից հետո Ռուսաստանը գրավվեց Կարինը,Խնուսը,Մուշը,Բաբերդը,Օրթին և այլ վայրեր։Այս պատերազմում նույնպես հայ ազգը մեջ աջակցություն ունեցավ,քանի որ կարծում էր,որ Ռուսաստանը այնպես կանի,որ հայ ազգը ազատվի մահմեդականների լծից։Այս պատերազմում նույնպես հաղթեց Ռուսաստանը և 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում Ռուսաստանի կազմ անցան Սև ծովի արևելյան հատվածում մի մեծ հատված և Ախալքալաքի,Ախալցխայի գավառները։Թուրքերի համար այս պայմանագիրը նպաստավոր էր,բայց ոչ այնտեղ ապրող հայերի համար։Ռուսաստանը օգտվելով այն փաստից,որ Թուրքիայում ապրող հայերը վախենալով,որ պատերազմից հետո Թուրքիան վրեժխնդիր կլինի,Ռուսաստանը շահագռգռեց այնտեղի հայերին։Թուրքիայից եկավ մոտ 75 հազար հայ։Նրանց մեծ մասը բնակեցվեցին Ախալքալաքում և Ախալցխայում,Սևանա լճի ավազաններում,Շիրակի և Թալինի շրջաններում։Իրենց կամքով տեղահանված հայերը եկան Ռուսաստանը տնկեցին այգիներ կառուցեցին տներ և այլն։Այսինքն սկսեցին նոր կյանք։Իսկ մի մասը չկարենալով հարմարվել այստեղ հետ գնացին իրենց հին բնակավայրերը։Մի տեսանկյունից հայերը շատացան մի վ

այրում այսինքն շատ վայրեր դարձավ հայահավաք,Իսկ մյուս տեսանկյունից զոհվեցին շատ ու շատ հայեր։

5․ 1877-1878 ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր (ամպայման սան ստեֆանո և բեռլին)

Ղրիմի պատերազմում (1853–1856 թթ.) թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը: Կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877 թ. ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ:

Կովկասյան ճակատում ռուսական զորքերը հարձակ ման անցան մի քանի ուղղություններով: Նրանց գլխավոր հարվածող ուժը 52–հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Կորպուսի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար, գեներալ Միխայիլ Լոռիս–Մելիքովը (Լոռու Մելիքյան): Պատերազմին մասնակցում էին հայազգի բազմաթիվ այլ զորավարներ: Ճակատի Ճախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գե ներալ Արշակ Տեր–Ղուկասովն (Տեր–Ղուկասյան) էր: Նրա զորաջոկատը, անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով, պատերազմի առաջին ամսին գրավեց Բայազետի ու Ալաշկերտի գավառները: Մայիսին ռուսները գրոհով վերցրին Արդահանը:

Սակայն ճակատի աջ թևում ռուսական ուժերի կրած անհաջողությունից հետո Տեր–Ղուկասովի զորաջոկատը, հայտնվելով շրջապատման վտանգի մեջ, ընդհանուր հրամանատարությունից նահանջի հրաման ստացավ: Փորձառու հայ զորահրամանատարն այդ նահանջը կատարեց մեծ վարպետությամբ: Նա կարողացավ իր ջոկատի հետ ապահովել նաև բազմահազար հայ գյուղացիների անկորուստ նահանջը:

Պայմանագրեր՝

Սան Ստեֆանոյի պայմանագրում Հայակական հարցը ձևակերպվեց 16 հոդվածով։ Դրանով Սուլթանական կառավարությունը պարտավոր էր ռուսների գրաված գավառներում բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։

Պայմանագիրը նախատեսում էր, որ ռուսական զորքերը 6 ամիս ժամկետով` մինչև բարեփոխումների իրականացումը, պետք է մնային Հայաստանում: Թուրքական իշխանությունները պարտավորվում էին նաև բռնություններ չգործադրել պատերազմում ռուսական զորամասերին աջակցած քրիստոնյաների նկատմամբ: 16–րդ հոդվածն իրականում չէր կարող բավարարել արևմտահայության պահանջները: Այդուհանդերձ, պայմանագիրը պարունակում էր նաև դրական կետեր.

Բեռլին՝
1878 հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) Բեռլինում տեղի է ունեցել միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։

Posted in Պատմություն

1.
Երբ 1804 թվականին Սուրբ Աստվածամոր եկեղեցում <<բոլոր ֆրանսիացիների կայսր>> նշանակվեց Նապոլեոնը, նա առաջին իսկ օրերից զբաղվեց պետության կարգավորման գործում։ Նա ստեղծեց <<Քաղաքացիական օրենսգիրք>>-ը,որը մինչ օրս Ֆրանսիայի պաշտոնական օրենսդրությունն է ներկայացնում։ Նապոլեոնը բարենորոգում կատարեց հասարակության ոլորտում։ Նապոլեոնը ընտանիքը ճանաչեց,որպես հասարակության գլխավոր ու կարևոր բջիջ,մաս։ Նապոլեոն Բոնապարտը բարենորոգումներ կատարեց զինվորական,ռազմական ոլորտներում։ Բանակը ուժեղացրեց,որի շնորհի կարողացավ մեծացնել տարածքը ու ամբողջովին կառավարել Եվրոպան։
2.

Ֆրանսիայի համար դրանք մեծ նշանակություն ունեցան,որովհետև Նապոլեոնի ստեղծած ու ղեկավարած օրենսդրությունը մինչ օրս պահպանվում ու ղեկավարվում է Ֆրանսիայի Հանրապետության իշանության կողմից։ Ստեղծվել են ռազմական շատ մեծ բրիգադներ ու զորքեր,ուժեղացել են ռազմական ու զինվորական տեխնիկաները։ Նապոլեոնը պահպանում էր դաշնակիցների՝Անգլիայի,Իսպանիայի,Իտալիայի և մյուսների հետ հարաբերությունները,որոնք մինչ օրս ավելի բարիդրացիական են։ Զինվորական առումով,Ֆրանսիային Եվրոպայի երկրորդ երկիրն է,որն ունի միջուկային,ատոմային զենք՝ Մեծ Թագավորությունից հետ։ Ամենակարևորներից են կրոնական,դավանանքի օրենքները,որոնք մինչև Նապոլեոնի երկրորդ հեղափոխությունը եղել են աննշան։ Բայց երկրորդ հեղափոխությունից հետո Նապոլեոնը ուշադրություն դարձրեց կրոնական դավանքին։ Նա կոչեց,որ Ֆրանսիայի մեծ մասը կազմում են կաթոլիկները և ի վերջո պահպանեց այդ հիշատակը մինչ օրս։
3.
Ռազմական ուժի վրա հիմնված «Մեծ տերությունը» անընդհատ ծավալման միտում ուներ: Նապոլեոնը երազում էր հասնել համաշխարհային տիրապետության:Այդ նպատակով նա ստեղծել էր Մեծ բանակը, որի կազմում հավաքագրված էին նաև դաշնակից երկրների ուժերը: 1812 թ. Մեծ բանակը մտավ Ռուսաստան: Օգոստոսին Բորոդինոյի դաշտում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը: Ռուսական բանակը պարտվեց և հանձնեց Սոսկվան:
4.
1812 թ. Մեծ բանակը մտավ Ռուսաստան: Օգոստոսին Բորոդինոյի դաշտում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը: Ռուսական բանակը պարտվեց և հանձնեց Մոսկվան: Այրված և կողոպտված Մոսկվայում Նապոլեոնն իրեն զգում էր թակարդում: Ռուսական զորքերն անցան հակահարձակման և ստիպեցին ֆրանսիացիներին նահանջել: 1812 թ. դեկտեմբերին Մեծ բանակի մնացորդները լքեցին Ռուսաստանը: 1813 թ. Լայպցիգի ճակատամարտում դաշնակիցները հաղթանակ տարան և մտան Փարիզ: Նրանք Նապոլեոնին աքսորեցին և Ֆրանսիայում վերականգնեցին տապալված արքայատոհմը:
5.
Ֆրանսիայի դեմ միավորվեցին Անգլիան, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիավ և այլ երկրները:
6.
Այրված և կողոպտված Մոսկվայում Նապոլեոնն իրեն զգում էր թակարդում: Ռուսական զորքերն անցան հակահարձակման և ստիպեցին ֆրանսիացիներին նահանջել: 1812 թ. դեկտեմբերին Մեծ բանակի մնացորդները լքեցին Ռուսաստանը: Ֆրանսիայի դեմ ձևավորվեց նոր ռազմական դաշինք’ Ռուսաստան, Անգլիա, Պրուսիա, Ավստրիա և այլ երկրներ: 1813 թ. Լայպցիգի ճակատամարտում դաշնակիցները հաղթանակ տարան և մտան Փարիզ: Նրանք Նապոլեոնին աքսորեցին և Ֆրանսիայում վերականգնեցին տապալված արքայատոհմը:

Posted in Պատմություն

1. Բացատրել բառերը

Հավիտյանս հավիտենից – միշտ
Կեղծուրացություն – կրոնից հրաժարվել
Մոգ – կախարդ
Ատրուշան – պարսիկների եկեղեցի
Աշխարհագիր անցկացնել – մարդահամար անցկացնել

2.Նկարագրել Արշակունյաց արքայատոհմի անկումից հետո ինչ իրավիճակ էր Հայաստանում:
Հայերը որոշ չափով ինքնուրույն էին։ Բայց պարսիկները անում էին կրոնափոխություն և ուզում էին հայերին կրոնը փոխել։

3. Ներկայացնել Հազկերտ Երկրորդի վարած քաղաքականությունը հայերի նկատմամբ:
Հազկերտ երկրորդը ուզում եր կրոնափոխություն անել հայաստանում։

4. Փորձիր արդարացնել Վասակ Սյունու դիրքորքշումը:
Ինձ թվում է նա դավաճան է։ Քանի որ պատերազմի ժամանակ երբ իր երկիրը քիչ զորքով է նա փախնում է մարտի դաշտից

5.Ավարայրի ճակատամարտի արդյունքները:
Ավարայրի ճակատամարտից հետո հայերը քրիստոնյա մնացին և չկրոնափոխվեցին։ Բայց վատն այն էր որ հայերը պետք է ընդոունեին պարսիկների իշխանությունը։

6. V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը ինչ քաղաքականություն էր վարում:
Պարսիկները ուզում եին կրոնափոխություն անել հայաստանում։

7. Ներկայացրու Ակոռիի, Ներսեհապատի, Ճարմանայի ճակատամարտերի արդյունքները:/Կարող ես նաև գծապատկերի միջոցով:/
Հայերը կռվում են շատ քիչ զորքով և նույնիսկ ձախ թևը դավաճանում է հայերին, բայց հայերը հաղթում են։ Բայց հետո հայերը վրացիների հետ պարտվում են և ստիպված են լինում հետ քաշվել։

8. Ներկայացրու Նվարսակի պայմանագրի արդյունքները:
Նվարսակի պայմանագրի արդյունքներով հայերը քրիստոնյա մնացին և չկրոնափոխվեցին։ Բայց վատն այն էր որ հայերը պետք է ընդոունեին պարսիկների իշխանությունը։

9.Մի քանի նախադասությամբ ամփոփիր 5-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները:
Պարսիկներն ուզում են մեզ կրոնափող անեն։ Մենք կռվում ենք փոքրաթիվ զորքով, բայց պահպանում մեր քրիսոնեությունը։ Չնայած որ ընդունում ենք պարսիկների իշխանությունը։

Posted in Պատմություն

Վանի աշխարհակալ տերությունը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1Վանի աշխարհակալ տերությունը

Թվարկել Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները, հետրանքները:

Վանի թագավորությունը իմ կարծիքով ստեղծվեց երկրի պատմության մեջ իր հետքը թողելու և հայերի պատություն ստեղծելու համար ստեղծեցին Վանըև արքաները նույնիսկ չնկատեցին ինչքան հզորացրին և մեծացրին Վանի թագավորությունը բայց միևնույն ժամանակ չեինել պատկերացնում որ ապագայում մի քանի արքաների պատճառով իրենց տարիների կռիվները ջուրը կնգնի և պետությունը կդառնա այսորվա չափերի

Պատմել չորս ծովերի տերության մասին:

չորս ծովերի պետությունը որը ուներ բազմաթիվ անուներ հասավ իր զորացման գագաթնակետին այսինքն չորս ծովի երկրի չափերին կառավարում էին Արգիշտի առաջինը և սուրդադի երկրորդը նրանք վոքեշնչվելեին հաղթանակներով և չեինել նկատում ինչպիսի ահռելի և հզոր պետություն են ստեղծում հյուսիսից Վանը հասնում էր Սև ծով նեռառելով Կուլխան արևմութքում հասնում էր փոքր ասիա իսկ արևելքում մինչև կասպից ծով:

Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը:

Ռուսա ԲՎանի թագավորության արքա մ.թ.ա. մոտ 685-645 թթ.-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։

Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։

Արգիշտի Ա  Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։

Սարդուրի Բ Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։