Posted in Մաթեմ ա. բ.

12.12.2023

1.Գտնել այն բոլոր կանոնավոր կոտորակների գումարը, որոնց հայտարարը փոքր է 5-ից։


1) 2
2) 2 1/2
3) 3
4) այլ պատասխան


2․Քանի՞ եղանակով է հնարավոր 7654321 թվից ջնջել մեկ թվանշան այնպես, որ ստացված վեցանիշ թիվը բաժանվի 3-ի։

1) 1
2) 2
3) 3
4) 4

3․ Քանի՞ տոկոսով է 100-ի 60%-ը մեծ 100-ի 40%-ից։

1) 20
2) 33 1/3
3) 40
4) 50

4․Հեծանվորդը 20 րոպեում անցավ ճանապարհի 1/3մասը, որից հետո նրան մնաց անցնելու 4 կմ_ով ավելի ճանապարհ, քան արդեն անցել էր։ Գտնել հեծանվորդի արագությունը։
1) 10 կմ/ժ
2) 12 կմ/ժ
3) 14 կմ/ժ
4) 15 կմ/ժ

5․ Ժամը քանի՞սն է հիմա, եթե հայտնի է, որ կեսօրից անցել է 4 անգամ քիչ ժամանակ, քան մնացել է օրվա ավարտին։
1) 14 անց 24 րոպե
2) 15 անց 00 րոպե
3) 16 անց 48 րոպե
4) այլ պատասխան

6․ Իրար հետևից գրված են 1-ից մինչև 300 բոլոր թվերը։ Ո՞ր թվանշանն է գրված
300-րդ դիրքում։
1) 1
2) 6
3) 3
4) այլ պատասխան

7․ Ո՞ր թվանշանով է ավարտվում 100-ից փոքր բոլոր պարզ թվերի արտադրյալը։
1) 0
2) 2
3) 4
4) այլ պատասխան