Posted in Պատմություն

Ամփոփում

1. Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

Մ.թ.ա 28-27-րդ դար — Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորման` Արատտայի մասին հիշատակություններ
Մոտ Մ.թ.ա 830 թվականի վերջ — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 782 թվական — Արգիշտի Առաջինը հիմնադրում է Էրեբունի ամրոցը
Մ.թ.ա 185 թվական — Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 95-55 թվական — Տիգրան Մեծի գահակալում
Մ.թ.ա 94 թվական — Ծոփքի միացումը Հայքին
Մ.թ.ա 69 թվականի գարուն — Հայ-հռոմեական պատերազմի սկիզբ
Մ.թ.ա 68 թվական — Արածանիի ճակատամարտ
Մ.թ.ա 66 թվական — Արտաշատ պայմանագրի կնքում
Մ.թ.ա 62 թվականի գարուն — Հռանդեայի ճակատամարտ

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:

Սարդուրի I — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
Արգիշտի I — Էրեբունի ամրոցի հիմնադրումը
Տիգրան Մեծ — Տիգրանակերտ քաղաքի հիմնադրում, Հայաստանի հարավային սահմանը հասցրեց մինչև Պարսից ծոց
Վաղարշ I — Վաղարշապատ քաղաքի հիմնադրումը
Շամ (Սամոս) Երվանդական — Սամոսատի հիմնադրումը

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները։

Առաջին պետությունների ձևավորումը Եգիպտոսում և Միջագետքում, Քեոփսի բուրգի կառուցում, Վանի թագավորության հիմնադրումը Հայաստանում, Հռոմի հիմնադրում, Քրիստոնեության առաջացումը

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:

Կրակի հայտնաբերումը, առաջին պետական կազմավորումների առաջացումը, սեպագրի ստեղծումը, փիլիսոփայության գիտության առաջացումը, թատրոնի ստեղծումը։

Posted in ձմեռային ճամբար 2024

Ոսկե վազ գինու գործարան

«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի  մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը: Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:

Posted in ձմեռային ճամբար 2024

2րդ օր ձմեռային ճամբարում

2րդ օրը մենք գնացինք գինու դպրոց այնտեղ շատ հետաքրքիրեր մեզ պատմեցին թե ինչպես են պատրաստում գինի: Մեզ պատմում էր ընկեր Մանվելը: հետո կավի դաս ունեցանք բայց ես Ալեքսը Լևոնը և Տիգրանը գնացինք ֆուտբոլ խաղալու: Քոլեջի ուսանող ընկեր Միքայելը մեզ հետ զրուցեց արհեստական բանականության