Posted in Մայրենի

Հաղթանակի կամուրջ և Կարմիր կամուրջ

Հաղթանակի կամուրջը գտնվում է Երևանում՝ Կենտրոն համայնքնում: Կամուրջը իրար է միացնում Իսակովի և Մաշտոցի պողոտաները: Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ Կամուրջի ծայրերին երկու փոքր հրապարակ կա։ Կամրջի աջ ափին Երևանի կոնյակի գործարանն է, ձախ ափին՝ Երևանի գինու կոմբինատը։ Մինչև Հաղթանակի կամրջի կառուցումը Երևանի գինու կոմբինատի մոտ՝ Հրազդանի ափին կար մի կամուրջ, որ կոչվում էր «Կարմիր» կամուրջ: Կամուրջը հիմա էլ պահպանվել է: Դա միջնադարյան կամուրջ է, որ կառուցվել է կարմիր քարով: Այդ կամուրջը միակն էր, որ Երևանը կապում էր Արարատյան դաշտի և Սարդարապատի հետ: Սակայն խորհրդային կարգերի հաստատումով քաղաքը մեծացավ ու խնդիր առաջացավ նոր կամուրջ կառուցելու:

Posted in Մայրենի

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Posted in Բնագիտություն

1.Ֆիզիկական երեւույթների տարատեսակներ են … :

Լուսային, ձայնային, էլեկտրամագնիսական:


2. Քիմիական երեւույթներն անվանվում են նաեւ … :

Քիմիական ռեակցիաներ

3.Բնության մեջ հաճախ տեղի են ունենում նաեւ երևույթներ , որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի: Այսպիսի երեւույթները կոչվում են … :

Քիմիական երևույթներ

4. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում՝


ա) նյութի գույնի փոփոխություն է տեղի ունենում

Փայտը հենց, որ վառվում է, գույնը փոխում է, շականակագույնից դառնում է ածուխի գույն՝ սև:

բ) լույս է անջատ­վում

Մոմի վառվելը

գ) հոտ է տարածվում:

Երբ, որ մի բան է վառվում՝ օրինակ փայտ, դրա հոտը տարածվում է:

5. Նայե՛ք նկարին եւ պատասխանե՛ք, թե ինչու է երկրորդ դեպքում կրա­ջուրն ավելի շուտ պղտորվում։

Քանի, որ Բ նկարի ջերմությունը ավելի բարձր է, նա ավելի շուտ է աղտոտվում:

6.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիաներ.
ա) C + O2 =CO2 գ) H2 + S =H2S բ) CH4 = H2 + C դ) FeS =Fe + S

7.Ո՞ր ռեակցիան է ուղեկցվում է ջերմության եւ լույսի անջատումով:

Այրման ռեակցիա

8. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման ար­
դյունքում։

Հիմնականում առաջանում է ածուխ և ածխաթթու գազ:

9.Ի՞նչ բանաձև է գրված Vմիջ= S/ t

Արագության

10.Ի՞նչ է բնութագրում ուժը:Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

Ուժի ազդեցությամբ մարմինները կարող են փոխել իրենց արագությունը, ձևը, չափը և այլն: Ուժը նշանակում են F տառով:

11.Մարմինների ձեւափոխության ( դեֆորմացիա) ի՞նչ տեսակներ կան:

Առաձգական դեֆորմացիա և պլաստիկ դեֆորմացիա:

12.  Ի՞նչ բանաձև է գրված   A =F * S

Սա կատարած աշխատանքի բանաձևն է:

13.Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը՝

ա) մեծանում է

բ) փոքրանում է

գ) չի փոխվում

14. Նյութի գազային վիճակից հեղուկ վիճակի անցումը կոչվում է՝ա) պնդացում բ) խտացում գ) հալում

15.Ի՞նչ է պատկերված:

Նույն նշան ունեցող լիցքերը վանում են միմյանց, իսկ տարբեր նշաններ ունեցող լիցքերը ձգում են միմյանց:

Posted in Uncategorized

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Posted in Մաթեմատիկա

Պարապմունք 56


  1. Կոորդինատների սկզբնակետից ի՞նչ հեռավորության վրա և ո՞ր կողմում  են գտնվում և   կետերը:

A Կետը գտնվում է ձախ կողմում 5 միավորով, իսկ B կետը գտնվում էաջ կողմում 2 միավորով:

  1. Լրացրե՛ք բացթողումը.

ա/ +7                 
բ/  +6        
գ/ 0  
դ/  +7

  1. Հաշվե՛ք.

ա/  +5                            
բ/ +20                             
գ/  =+3


  4.Համեմատե՛ք թվերը.

ա/   <                       
բ/  -2 < +2                    
գ/ 0 > -4               

 դ/  -10 < -1                  
ե/   0 < +17                   
զ/ +7 < 100  

    5.Հաշվե՛լ.

ա/ =7                                     
բ/ =-7               
գ/ =3                                
դ/ =-3
ե/ =0                   
զ/ =9                   
է/ =0             
ը/ -11

6. Հաշվիր ամբողջ թվերի տարբերությունը.

ա/ =-1                                   
բ/ =-5                                
գ/ =8

ա/ =-14                                    
բ=22                       
գ/  =-2

7. Հաշվե՛ք. 

ա/ =+18                             
բ/ =+15                   
գ/=+4           
դ/ =+9

8. Ընտրիր ճիշտ պնդումը:

ա/ Երկու բացասական թվեր բազմապատկելիս ստացվում է դրական թիվ:

բ/ Երկու բացասական թվեր բազմապատկելիս ստացվում է բացասական թիվ:


9. Oրվա գլուխկոտրուկը:
3, 5, 9, 17, 33, 65129, թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտնել 33-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։

129+65=194

10. Օրվա գլուխկոտրուկը:
Եթե եռանիշ թվի մի թվանշանը ջնջեն, ապա կստացվի 99։ Քանի՞ հատ այդպիսի եռանիշ թիվ կա։

18

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռն-լեռնային, լեռնական

քաղաք-քաղաքական, քաղաքային

անձրև-անձրևային, անձրևանոց

բարեկամ-բարեկամական

շուն-շնային

անձ(ն)-անձնական

զինվոր-զինվորական

ցամաք-ցամաքային

ծնունդ-ծննդական

տուն-տնային, տնական

անապատ-անապատային

դև-դիվական

դյուցազն-դյուցազնական

աղաչ(ել)-աղաչական

հրեշտակ-հրեշտակային

ստրուկ-ստրկական

պետ-պետական

տոհմ-տոհմային

հանրապետ(ություն)-հանրապետական

խորհուրդ-խորհրդական, խորհրդային

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդները: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

3. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

Ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց, մեղվանոց

բ) Գոգ, ձեռ, մատ:

Գոգնոց, ձեռնոց, մատնոց

զ) Կապել, խարտել, սփռել:

Կապոց, խարտոց, սփռոց

դ) Դրամ, կիլոգրամ, մետր:

Դրամանոց, կիլոգրամանոց, մետրանոց

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:

Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց

4.Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ- ծովամարտ, ձեռնասուն

Բևեռախույզ, երկրամերձ- երկրախույզ, բևեռամերձ

Ձկնակեր, մարդավաճառ-ձկնավաճառ, մարդակեր․

Posted in Բնագիտություն

1. Որտեղի՞ց է առաջացել «էլեկտրական» բառը:
«Էլեկտրիկ» բառը առաջացել է հունարեն «էլեկտրոն» բառից, որը նշանակում է «սաթե»:
2. Ներկայացրե՛ք էլեկտրական երեւույթների օրինակներ:
Շփումը: Դրական լիցքերի ժամանակ թուխթը կամ մետաքսը շփվում են ապակու հետ: Բացասական լիցքերի ժամանակ բուրդը կամ մորթին շփվում են ճկազանգվածի հետ:
3. Ո՞ր լիցքն են անվանում դրական, ո՞րը` բացասական:
Դրական լիցքերի ժամանակ թուխթը կամ մետաքսը շփվում են ապակու հետ: Բացասական լիցքերի ժամանակ բուրդը կամ մորթին շփվում են ճկազանգվածի հետ:
4. Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցքերը, հակառակ նշանիլիցքերը:
Նույն նշան ունեցող լիցքերը իրար վանում են: Իսկ տարբեր նշան ունեցողները զգում:
5. Միմյանց հետ շփվելիս միայն մի՞ մարմինն է էլեկտրականանում, թե՞երկուսն էլ:
Երկուսն էլ
6. Մարմինները շփելիս ինչո՞ւ են դրանք լիցքավորվում: Ինչպե՞ս է դա տեղի ունենում:
Որովհետև շփման հետևանքով առաջանում են անտեսանելի լիցքեր:
7. Ինչո՞ւ, ձեռքին պահելով, չի կարելի շփումով էլեկտրականացնել մետաղե ձողը:
Որովհետև մեր միջով անցնում է էլեկտրական հոսանք:

Posted in Մաթեմատիկա

Պարապմունք 55.

Խառը առաջադրանքների օր:
1.Բանվորը 4ժ աշխատելու համար ստանում է 3000 դրամ: Քանի՞ դրամ կստանա 8ժ աշխատելու համար:

6000դրամ


2.Գնացքը հաստատուն արագությամբ 3 ժամում անցավ 150 կմ: Քանի՞ ժամում գնացքը կանցնի 300 կմ:

6 ժամ

3.Աննան ունի 1000 դրամ: Որքա՞ն գրիչ նա կարող է գնել այդ գումարով, եթե մեկ գրիչը արժենա
100 դրամ,

10

200 դրամ

5


500 դրամ:
2

4.5%-ը գրառել մասի տեսքով.

5/100

5. 23/100 մասը արտահայտել տոկոսով.

23%

6. Գտե՛ք 300 -ի 100%-ը:

300:100×100=300

7.Հատվածի երկարությունը քարտեզի վրա 2սմ է, իսկ մասշտաբը 1: 100: Որոշել հատվածի երկարության իրական չափը:

2×100=200

8. Հետևյալ թվերից ընտրիր ամբողջ թվերը:

  • 25/6    
  • -10
  • 0
  • -11/4
  • -29
  • +8

9.Գոյություն ունի՞ արդյոք.

ա/ամենամեծ բնական թիվ,

ոչ

բ/ ամենափոքր բնական թիվ,

այո

գ/ ամենամեծ բացասական ամբողջ թիվ,

այո

դ/ ամենափոքր բացասական ամբողջ թիվը:

ոչ

10. Գրե՛ք որևէ հինգ ամբողջ թվեր, որոնք մեծ են.

ա/  -101-ից,

-100, -78, -6, -10, -55

բ/ +101-ից

+1000, +751, +243, +23113, +1621
Չմոռանաս դեկտեմբերյան նախագիծը ավարտել:

Posted in Մայրենի
  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղտձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչականապաշնորհ, չտես, մեղմիկդժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտանկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղենապարդյուն, անտուն:
  1. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:

Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:
Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:
Գիշերն իր մութ թևերն է փռել:
Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

Հին-հինավուրց, կանաչ-զմրուխտ, խոշոր-մեծ, մեծ-հսկա,հին-հինավուրց, զարմանահրաշ-հիասքան, թախծալի-տխուր, զուլալ-ջինջ, անուշ-քաղցր, մութ-խավար, կայտառ-զվարթ

Posted in Մայրենի

Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:
Նուրբ, ողբալ, քաղաք, կարմիր, ուժ, հուր, թախիծ, աղետ, բույր, փառք, պողպատ, ածել, հարմար, արևմուտք, վախ, մեղմ, համ, վճար, պոչ, վստահել, լեզու, գրավել, զրնգալ, ձև:

Նուրբ-նրբագեղ

Ողբալ-ողբալի

Քաղաք-անքաղաքագետ, քաղաքավեր

Կարմիր-կարմրավուն

Ուժ-անուժ, ուժային

Հուր-անհուր, հրեղեն

Թախիծ-անթախիծ, թախիծային

Աղետ-աղետալի, աղետային

Բույր-անբույր, բուրավետ

Փառք-փառավոռ, անփառք

Պողպատ-պողպատյա

Ածել-ածելի

Հարմար-անհարմար, հարմարավետ

Արևմուտք-արևմուտքային

Վախ-անվախ, վախկոտ

Մեղմ-անմեղմ, մեղմորեն

Համ-անհամ, համեղ

Վճար-անվճար, վճարային

Պոչ-անպոչ, պոչատ

Վստահել-անվստահ, վստահելի

Լեզու-անլեզու, լեզվաբան

Գրավել-անգրավ, գրավիչ

Զրնգալ-զրնգուն, անզրնգուն

Ձև-անձև, ձևավոր

Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:
Վեճ հարուցող-վիճահարույց
հյուրին մեծարող-հյուրամեծար
միշտ բխող-հարաբուխ
սիրտ կեղեքող-սրտակեղեք  կյանք
լուրջ մտածող-լրջմիտ պապիկ
բույնն ավերված-բնավեր ժողովուրդ
աշխարհով մեկ սփռված-աշխարհասփյուռ զբոսաշրջիկներ
նոր տնկված-նորատունկ ծառ
զարդերով նախշված-նախշազարդ տոնածառ
երկնքի մեջ մխրճված-երկնամուխ աստղեր

Լրացնել  հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:

Լեզու կա անուշ է, լեզու կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ  տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
Բարի աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
Գիտունի հետ քար քաշիր, անխելքի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ , խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի հոգին դուրս կգա:
Թանկից (բառ չկա)էժան չկա: