Posted in Մաթեմատիկա

պարաուպունք 16

1.Գրեք թվային հարաբերության 5 օրինակ (օրինակ՝ 2:4,12:6)

3:8,6:9,7:5,5:6,4:3

2. Ի՞նչ է համեմատությունը:

համեմատությունը այն է երբ մենք համեմատում ենք թվերը:

Օր. 1098 և 1152

3. Ո՞րն է համեմատության տառային արտահայտությունը:

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, ապա այն անվանում են տառային արտահայտություն:

4.Համեմատություն կազմող թվերից որո՞նք են համեմատության եզրային անդամները, որո՞նք՝ միջին անդամները, ցույց տուր օրինակի վրա:

Համեմատության ցանկացած եզրային անդամ հավասար է միջին անդամների արտադրյալի հարաբերությանը մյուս եզրային անդամին:

  t/8=10/16

t⋅16=8⋅10

t=8*10/16

t=5

5. Ո՞րն է համեմատությունների հիմնական հատկությունը:

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է համեմատություն:

6. Գտե՛ք տառի թվային արժեքը

ա) x/36=1/12

x=1*36/12

x=3

բ) 2/11=x/66

x=2*66/11

x=12

7. 640մ^3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող 

ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի 

ավազանում, եթե խողովակը բաց լինի 5 ժ։

8/640 = 5/x

x=640/8*5

x=400

8)Բնակարանի մակերեսը  120մ^2 է։ Նրա հատակը ներկելու համար պահանջվում է 12կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 20մ^2 է:

x/20=12/120

x=20*12/120

x=2

Posted in Մայրենի

մայրենի

1921թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց. ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց, և սկսեցինք խոսիլ:
_ Կոմիտաս,_ ասացի,_ գիտեմ՝ չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում:
Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց.
_ Պետք չէ. հարկավոր է միայն լույս և բնություն:
Առաջարկեցի միասին Սևան գնալ:
_ Ի՞նչ անեմ այնտեղ,_ ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
_ Գնանք դուրս, ման գանք,_ ասացի:
_ Այստեղ շատ լավ է,_ ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահը գոյություն չունի, և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացնելուց հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
_ Չէ՛, եկել ես, նստիր, էլ ու՞ր ես գնում:
Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ՝ դերասանություն սովորելու:
_ Ո՛չ, ինչի՞ է պետք այդ արվեստը:_ Եվ Ագաթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթին գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց._ խոզերը, երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում են, որ լավ լոգանք են անում:
Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի՝ հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո՛», ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարով ասացի և առանց պատասխան ստանալու՝ դուրս եկա:
1928 թվին մի անգամ ևս այցելեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից:
…Որոշ է, որ Կոմիտաս ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ…»,_ կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժնվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ…»:

10957581_943316315703275_2979818377250501888_n

վերջ