Posted in Uncategorized

1.99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։
99

2.Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով   20-ով,  ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։
6

3.Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ  ուզում է ուտել երկու կտոր պիցցա։
4

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:
5

5.Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 
6

6.Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
70

7. Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
3

8.Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը:
130մ

9.Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին  դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։
1620գ


10. Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։
18

Posted in հայոց լեզու 7

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել
բարձրացնում-բարձրացնել
կորցնում-կորցնել
ենթադրեց-ենթադրել
կանգնած-կանգնել
պնդեց-պնդել
թոթվեցին-թոթվել
վիճում-վիճել
մեծանում-մեծանալ
հեռանում-հեռանալ
լսեն-լսել
գոռում-գոռալ
լինում-լինել
խոսում-խոսել
գտնվում-գտնվել
ջնջվում-ջնջվել
իշխում-իշխել
շշնջում-շշնջալ
հասկանալու-հասկանալ
ասում-ասել
մոռացեք-մոռանալ
հեռացնում-հեռանալ
մեծացնում-մեծանալ
չարաշահեք-չարաշահել
գտնի- գտնել
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-կարծել
պնդել-համառել
իշխել-տիրել
արտաբերել-արտասանել
թոթվել-շարժել
ջնջել-մաքրել
շշնջալ-սոսափել
ստիպել-ճնշել
գոռալ-աղմկել
վիճել-կռվել
շփոթվել-շվարել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ, խիտ, խոր, նոսր, մահ, կույր, բազում, ուրախ, ծեր, գեղեցիկ, վախ, կամ, մոտ, հաս, անց, հագ, թիռ, սառ, կիպ, տես:

առաջանալ
խտանալ
խորանալ
նոսրանալ
մահանալ
կուրանալ
բազմանալ
ուրախանալ
ծերանալ
գեղեցկանալ
վախենալ
կամենալ
մոտենա
հասնել
անցնել
հագնել
թռնել
սառել
կպնել
տեսնել