Posted in ֆիզիկա 7

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Երբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը:

Երբ ինչ որ ուժի շնորհիվ մարմինը անցնում է ինչ որ ճանապարհ:

2.Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը

Այն կախված է մարմնի վրա ազդող ուժից և այդ ուժի շնորհիվ մարմնի անցած ճանապարհից:

3.Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:

A=Fs Աշխատանքը=ուժ*ճանապարհ

4.Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:

Այն արտահայտվում է ջոուլով /Ջ/:

5.Ինչն է կոչվում հզորություն:

Որոշ ժամանակում կատարված աշխատանքը կոչվում է հզորություն:

6.Ինչպես հաշվել հզորությունը:Որն է հզորություն բանաձևը:

N=A:t հզորություն=աշխատնք : ժամանակամիջոց

7.Ինչպես հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը:

A=Nt աշխատանքը= հզորություն * ժամանակամիջոց:

Posted in հանրահաշիվ 7

Երրորդ ուսումնական շրջան։
Պարապմունք 43.

Լուծիր գծային հավասարումները


Ծանոթացիր հետևյալ սահիկաշարին

645

3(x-2)=3x-6=8

3x-6=8

8+6=x

x=14/3

(x+2)4=7

4x+8=7

4x=7-8

4x=-1

x=-1/4

646

2(x-3)=6

2x-6=6
2x=6+6
2x=12
x=6

(x-2)4=15

4x-8=15
4x=15+8
15+8=23
4x=23
x=23/4

647

(2x+5)+(3x+8)=7

2x+3x=7+5+8
5x=20
x=20:5
x=4

2x+(x-3)-23-(2-3x)=0

2x+x+3x=0+3+23+2

6x=28
x=28/6

648

(x+1)9=9

x=0

0,1(1,2x-2)-(0,5+x)=0,68

Posted in հայոց լեզու 7

1. Ընդգծե՛ք ներկա ժամանակով 3 բայաձև:
ա. գրում է, տալիս ենք, մտցրել է, սովորելու են,  ասում եք, չգաս
բ. պարում են, չունեի, կնկարեմ, չքվում է, մի՛ տար, գալիս եք

2. Ընդգծե՛ք անցյալ ժամանակով 3 բայաձև:
ա. չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, պարել է, կտա
բ. խաղացինք, չի կարելի, դարձել ես, վերցնենք, եկել եմ, կընկնեմ

3. Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.
ա. չեմ հասկանում,  գնացել եմ, կլինեսկտրտմեմ, հատում եմ, կարելու եք
բ. համեղացրո՛ւ, աշխատել են, արշավեմկհատեմ, գնացինք, սովորում են:

4. Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.

ա. չմտնեն, ծարավեմդիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ. հասանք, մոռացաք, գրվելու եմ, սովորի, իմանայի, չեն խոսել

5. Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.

ա. հասկացարասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
բ. տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛։

6. Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.
ա. եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
բ. հեռացար, կտարպոկեց, տարեց, մոտեցավ, տո՛ւր
գ. կանչեր, դնչեր, կարածիկտարածի, մնամ, ենթամնա

7. Շարքերում առանձնացրե՛ք եզակի և հոգնակի թվով բայաձևերը.

ա. երդվեի, հասե՛ք, ուշանա, չափեցին, մի՛ թող, չափեիք
Եզակի-երդվեի, ուշանա, մի՛ թող
Հոգնակի-հասե՛ք, չափեցին, չափեիք

բ. ուզեն, մոլեգնեց, միացրո՛ւ, մի՛ կարդացեք, համոզելու
ես, կտանք
Եզակի-մոլեգնեց, միացրո՛ւ, համոզելու ես
Հոգնակի-ուզեն, մի՛ կարդացեք, կտանք

8.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և նշիր դեմքը, թիվը, ժամանակը:

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է։ Նա համարվում է քառագագաթ լեռ։ Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով։ Արագածի կատարը մշտապես ծածկվում է ձյունով։ Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում։ Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։

Համարվում է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

Է կոչվել-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Ծածկվում է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

Են հայտնվում-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ

Բխում են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ

Աշուն է։ Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի։ Այգու խնձորենու, տանձենու, դեղձենու և սալորենու ճուղերը ճկվել էին բերքի ծանրությունից։ Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի արդյունքով։ Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարթ թռչկոտում էին։ Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատերի տակ։

Մտան-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Ճկվել էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Նայում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Հիանում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Թռչկոտում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Օգտվում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Հավաքում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Դասավորում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Արաքս գետը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող սիրելի գետ։ Դրա համար ժողովուրդը գետը կոչել է Մայր Արաքս։ Արաքսի մեջ են լցվում Հրազդան, Ազատ, Ողջի և Որոտան գետերը։ Հնում Արաքսը լցվում էր Կասպից ծովը, իսկ այսօր միանում է Քուռ գետին։

Եղել է-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Կոչել է-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Են լցվում-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ

Լցվում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Միանում է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

Պինգվինները մարդկանց բարեկամներն են։ Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է։ Նրա մարմինը ձգված է, ճկուն։ Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում։ Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով։

Ձգված է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

Թաքցնում է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

Սնվում են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ

Posted in Uncategorized

1.99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։
99

2.Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով   20-ով,  ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։
6

3.Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ  ուզում է ուտել երկու կտոր պիցցա։
4

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:
5

5.Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 
6

6.Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
70

7. Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
3

8.Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը:
130մ

9.Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին  դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։
1620գ


10. Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։
18

Posted in հայոց լեզու 7

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել
բարձրացնում-բարձրացնել
կորցնում-կորցնել
ենթադրեց-ենթադրել
կանգնած-կանգնել
պնդեց-պնդել
թոթվեցին-թոթվել
վիճում-վիճել
մեծանում-մեծանալ
հեռանում-հեռանալ
լսեն-լսել
գոռում-գոռալ
լինում-լինել
խոսում-խոսել
գտնվում-գտնվել
ջնջվում-ջնջվել
իշխում-իշխել
շշնջում-շշնջալ
հասկանալու-հասկանալ
ասում-ասել
մոռացեք-մոռանալ
հեռացնում-հեռանալ
մեծացնում-մեծանալ
չարաշահեք-չարաշահել
գտնի- գտնել
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-կարծել
պնդել-համառել
իշխել-տիրել
արտաբերել-արտասանել
թոթվել-շարժել
ջնջել-մաքրել
շշնջալ-սոսափել
ստիպել-ճնշել
գոռալ-աղմկել
վիճել-կռվել
շփոթվել-շվարել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ, խիտ, խոր, նոսր, մահ, կույր, բազում, ուրախ, ծեր, գեղեցիկ, վախ, կամ, մոտ, հաս, անց, հագ, թիռ, սառ, կիպ, տես:

առաջանալ
խտանալ
խորանալ
նոսրանալ
մահանալ
կուրանալ
բազմանալ
ուրախանալ
ծերանալ
գեղեցկանալ
վախենալ
կամենալ
մոտենա
հասնել
անցնել
հագնել
թռնել
սառել
կպնել
տեսնել

Posted in հայոց լեզու 7

Բայեր

1.Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Հանդիպել, շքեղանալ, ժպտալ, հարստանալ, սևանալ, ներել, մթնել, կահավորել, թանկանալ, անհետանալ, խնամել, ճաքել, պայքարել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:

ինչ անել–հանդիպել, ժպտալ, ներել, կահավորել, անհետանալ, խնամել, պայքարել, վստահել, նեղանալ
ինչ լինել–շքեղանալ, հարստանալ, սևանալ, մթնել, թանկանալ, ճաքել, կապտել, ծարավել, շիկնել,

2.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Ավարտ, կռիվ, վեճ, շղթա, հաշիվ, կույտ, ժպիտ, սղոց, վճիռ, տոն, փունջ, կարոտ, վկա, կազմ, կերակուր, գործ, հունձ, սոսինձ, փայլ, անձրև, քրքիջ, ավել, գին, նվեր:

ավարտել, կռվել, վիճել, շղթայել, հաշվել, կիտել, ժպտալ, սղոցել, վճռել, տոնել, փնջել, կարոտել, վկաել, կազմել, կերակրել, գործել, հնձել, սոսնձել, փայլել, անձրևել, քրքջել, ավելել, գնել, նվիրել

ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ. խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:

գերել-կախարդել, կազդուրվել-առողջանալ, փայլել-ցոլալ, գոռոզանալ-մեծամտանալ, չքանալ-անհայտանալ, ընկղմվել-սուզվել, ոգևորել-խրախուսել

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:

ննջել-նիրհել, գողանալ-հափշտակել, դժգոհել-փնթփնթալ, ուղղել-շտկել , մտորել-խորհել, անարգել-ստորացնել, մարտնչել-պայքարել

4.Ընդգծիր բայերը:
Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալ, փսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ:

Posted in հայոց լեզու 7

Արդեն գարուն է

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Հ. Սահյան

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Վահան Տերյան
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վահան Տերյան
Գարնանամուտ


Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908


Եղիշե Չարենց

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Վահագն Դավթյան

Տաղ ձնծաղիկի

Հողի մեջ քնած գարունն արթնացավ առավուո կանուխ 

Ու դստերն ասաց.

-Ելիր, ձնծաղիկ…

Ծաղիկը ելավ, շուրջը ձյուն է դեռ ու դող է քամու, 

Իսկ ինքը մենակ, ինքը՝ մերկ ու բաց, ինքը՝ բարալիկ…

Եվ կանգնեց այդպես նա աշխարհի դեմ մենակ ու մաքուր, 

Եվ կանգնեց այդպես՝ փխրուն, արցունքոտ ու ճառագայթող, 

Վերից կարկուտը սպառնաց նրան գնդակով իր կույր, 

Ու վարից հողմը՝ իր ծանր թաթով:

Եվ կանգնած այդպես ցուրտ հողմերի մեջ, երազում էր նա. 

Շուտով, ախ, շուտով գարուն կլինի ու կանաչ թրթիռ, 

Իր հետքով կգա մանուշակների ծփանքը անափ, 

Ու քարի կրծքին կվառվի մասրին իբրև ալ հրթիռ:

Ձյունի արցունքը հողի գոլ կանչով սարերից եկած, 

Ծիծաղ կդառնա, կանաչ ծիծաղով հողից կհառնի, ՚՚

Դեղձին կբացի մաքուր առագաստն իր հարսանեկան 

Ու հարբած մեղվին իր ծոցը կառնի:

Զանգակ ծաղիկը կնազի՝ կապույտ ծարիրը կոպին, 

Եվ կապույտ նազով խոստումներ կտա սրան ու նրան, 

Զմրուխտ կհագնի ու ալ կհագնի քարափն իսկ կոպիտ

Ջրվեժի ճերմակ օրհնանքը վրան:

Հողը կդառնա հաց մի անսպառ, ու լույսը՝ գինի… 

Բոլորը կգան, բոլորը կգան այդ խրախճանքին, 

Բայց ինքը, ավաղ,

Մեռած կլինի…

Վահագն Դավթյան

Տաղ կարոտի

Գարնան օրն ասես

Դեղձենուց պոկված ծաղկաթերթ էր թաց,

Գարնան օրն ասես

Անձրևի վերջին արտասուքն էր ջինջ…

Մի խարտյաշ աղջիկ ամեն ինչ առել,

Տանում էր անդարձ

Ու չէր շնորհում, չէր տալիս ոչինչ:

Այդ գարնան օրը, 

Այդ աղջիկն ես դու:

Այնտեղ՝

Քարափի պղնձե շուրթին

Մի վանք կար ավեր,

Ու վանքից ներքև մի հովիտ կար տաք,

Եվ այդ տաք հովտի կանաչների մեջ

Լուռ արածում էր մի ալ հովատակ:

Այդ հովիտն ես դու, 

Այդ հովատակը:

Վերում թափառող ամենամաքուր երազը առել,

Փշրում էր Աստված

Ու վար էր թափում իբրև լույս մի ձյուն…

Առաջին ձյունն էր…

Իջնում էր թեթև

Ու բերում իր հետ

Խոստովանելու մի տաք ցանկություն:

Այդ մաքուր ձյունն ես, 

Այդ ցանկությունը:

Եվ ինչ-որ մեկը ասես ականջիս

Հանկարծ դնում է ծովային խեցի…

Ու ծովն է խշշում,

Ու ծովի ափին

Այդ ո՞վ է այդպես մերկ ու գեղեցիկ…

Դու ես երևի, 

Այդ դու ես նորից:.

Կար մի խուլ ձորակ,

Բարդիներ կային,

Եվ մի ջրաղաց, որ լուռ էր վաղուց,

Եվ մի ջրաղաց, որ կքել ցավից

Ու իր թախիծն էր մեն-մենակ աղում:

Այդ ձորակը խուլ, 

Այդ թախիծն ես դու:

Այդ ե՞րբ էր,

Որտե՞ղ…

ժայռի բռան մեջ աղբյուր կար մաքուր, 

Մեջը երկնքի ու արեգակի 

Բեկորներ էին փշրելով թափել

Դու կարող էիր ծնկաչոք իջած,

Մաքրություն,

Կապույտ

Ու լույս հավաքել:

Այդ աղբյուրն ես դու:

Հովհաննես Շիրազ
Թագադրում



Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Հովհաննես Շիրազ
Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։