Posted in հայոց լեզու 7

Մակբայ, 26.04

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝ 
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:

Նա հաճախ է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար- Հաղթեց

աստիճանաբար- սովորեց

օրեցօր-մեծացավ

խորապես-նեղացավ

շարունակ-լռեց

կուզեկուզ-քայլեց

հավիտյան-հաստատեց

սրտանց-շնորհավորեց

գյուղեգյուղ-ընկավ

լռելյայն-

բերնեբերան-տարածվեց

արագ-արագ-տարածվեց

վերջնականապես-համոզվեց

հոտնկայս-ծափահարեց

ներքուստ-հպառտացավ

շատ-շատ-ուրախացավ

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար

(ա)պես -նմանապես

-(ա)վարի -մարդավարի 

-իվ- խստիվ

-ովին -գլխովին

-որեն -մեղմորեն

-ուստ -վերուստ

Առաջադրանք: Վերը նշված շարքերում ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ:

Posted in աշխարագրություն 7

Նշովի տարբերակով պատասխաններ․

1․ Էլեկտրակայանների տեսակները դասակարգված են ըստ էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կառուցվածքում ունեցած բաժնի՝ նվազման կարգով: Ընտրել հերթականության ճիշտ շարքը.

  1. ջրային 2. ջերմային 3. ատոմային 4. երկրաջերմային
    1) 1, 2, 3, 4
    2) 2, 1, 3, 4
    3) 4, 3, 2, 1
    4) 3, 2, 1, 4

2․ «Արտադրություն — արդյունաբերության ճյուղ» զույգերից ո՞րն է ճիշտ.
1) պլաստմասսայի արտադրություն — մետաղաձուլություն
2) կաուչուկի արտադրություն — էներգետիկա
3) պղնձի արտադրություն — քիմիական արդյունաբերություն
4) սարքաշինություն — մեքենաշինություն

3․ Տրանսպորտային ցանցի ընդհանուր երկարության և տարածքի մակերեսի
հարաբերակցությունը կոչվում է.

1) ցանցի հանգույց 3) ցանցի գծագրություն
2) ցանցի խտություն 4) ցանցի տեղաբաշխում

4․ Ո՞ր շարքում են տրանսպորտի տեսակները դասակարգված ըստ համաշխարհային բեռնաշրջանառության կառուցվածքում իրենց բաժնի՝ նվազմանկարգով.
ա. ծովային տրանսպորտ
բ. ավտոմոբիլային տրանսպորտ
գ. խողովակաշարային տրանսպորտ
դ. երկաթուղային տրանսպորտ
1) բ, ա, գ, դ
2) ա, դ, գ, բ
3) դ, գ, ա, բ
4) գ, բ, ա, դ

5․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Երկաթուղային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ
զարգացող տեսակն է:
2) Համաշխարհային տրանսպորտային բեռնաշրջանառության մեջ առաջատար
դերը պատկանում է ծովային տրանսպորտին:
3) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
4) Օդային տրանսպորտի դերը մեծ է հատկապես ուղևորների փոխադրման
գործում:

6. Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Զարգացած երկրներում մեծ է տրանսպորտային ցանցի միջին խտությունը:
2) Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ամենամեծ
բաժինն ունեն ջրային էլեկտրակայանները:
3) Բնապահպանական նկատառումներով աէկների սարքավորումների մեծ
մասն արտադրվում է զարգացող երկրներում:
4) Բրնձի համաշխարհային բերքի գերակշիռ մասն արտադրում են Լատինական
Ամերիկայի և Աֆրիկայի զարգացող երկրները:

7․ Տարվա ընթացքում փոխադրված բեռների քանակի ու փոխադրման միջին
հեռավորության արտադրյալը կոչվում է.

1) բեռնատարողություն
2) բեռնափոխադրություն
3) բեռնաշրջանառություն
4) բեռնալարվածություն

8․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Ջրային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ զարգացող
տեսակն է:

2) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
3) Երկաթուղային տրանսպորտով փոխադրում են մեծ ծավալի ու քանակի
բեռներ:
4) Խողովակաշարային տրանսպորտի դերը բացառիկ է նավթի, նավթամթերքի
ու գազի փոխադրման գործում:

Ուրվագծային քարտեզի վրա նշել․

Հացահատիկային մշակաբույսերի աշխարհի խոշոր արտադրողներ

Կարտոֆիլ արտադրող առաջատար երկրները․

Շաքարի արտադրությամբ հայտնի երկրներ․

Գինու արտադրության հետակա լիտր․