Posted in ճամփորդություն

3 օր Արատեսում

Ես երկրորդ ագամ գնում էի Արատես, ինձ հետ եկել էին Դավիթը, Գալստյան Դավիթը, Վահագը, Միքայելը, Արեգը և Արգիշտին։

Առաջին օր

Առաջին օրը մենք բոլորով հանդիպեցինք Սուրբ երրորդության եկեղեցու բակում և գնացինք Արատես։ Մենք գնացինք 4 ժամ և ճանապարհին բոլորով Երասխում կանգնեցինք և մեզ համար ուտելիքներ առանք, հետո արդեն գնացինք Արատես։ Երբ հասանք Արատես, այնտեղ շատ ուժեղ ձյուն էր գալիս։ Հետո մենք տեղավորվեցինք մեր սենյակներում և գնացինք հաց ուտելու։ Երբ կերանք վերջացրեցինք ուտելը, մեզ մոտ ազատ ժամ էր, և մենք գնացինք Արատեսի դաշտ և խաղացինք ֆուտբոլ, բայց մեզ խանգարում էր այնտեղի շունը, որի անունը Ռեքս էր։ Մենք բարձրացանք վերև և խաղացինք Ունո, Դուրակ և Դե խաղա։ Հետո մենք էլի հաց կերանք և գնացինք քնելու։ Գիշերը մենք չքնեցինք, այլ գնացինք աղջիկների սենյակ խաղ խաղալու։ Հետո մենք հետ գնացինք մեր սենյակ և քնեցինք,բայց գիշերը ժամը երեքին մեր սենյակ մտավ Ռեքսը, որը գողացավ մեր ուտելիքը և մենք մինչև ժամը հինգը չքնեցինք, բայց հետո քնեցինք։

Երկրորդ օր

Հաջորդ օրը մենք արթնացանք, դուրս եկանք և տեսանք, որ ձյունը հալել էր, իսկ հետո ընկեր Լիանային ասեցինք մեր գիշերվա արկածները և Ռեքսին կապեցին։ Հետո մենք ընկեր Դանիելի հետ նախավարժանք արեցինք։ Հետո գնացինք հաց ուտելու, որից հետո մեր մոտ մեկ ժամ հանգիստ էր։ Հետո մենք բարձրացանք վերևի գետ, որտեղ իմ ընկեր Դավիթը ընկավ գետը
և այնտեղ կար շատ վտանգավոր կամուրջ և խողովակ, որի վրայով բոլորը անցանք և հետո գնացինք հանգստանալու։
Երբ հանգստացանք, մեր ջոկատով մաթեմատիկական մրցույթ արեցինք, որտեղ մենք հաղթեցինք 44–32 հաշվով։ Հետո մեր գնդակը ընկավ ձորը և մենք գնացինք այն գտնելու, մենք իհարկե չգտանք, բայց գտանք երկու ուրիշ գնդակ, մեկը ընկեր Տարոնինն էր։ Հետո այդ գնդակով գնացինք և նորմալ ֆուտբոլ խաղացինք։ Հետո մենք որոշեցինք իջնել գետի մոտ և այնտեղ ինչպես միշտ շատ հավես էր, հետո գնացինք մեր սենյակ մի քիչ խաղացինք և քնեցինք։

Երրորդ օր

Երբ մենք արթնացանք, մենք հավաքեցինք մեր իրերը, քնապարկները և գնացինք հաց ուտելու որից հետո գնացինք մեր սենյակը մաքրելու։ Մենք մաքրեցինք մեր սենյակը և գնացինք հետ Երևան։ Մենք հասանք շատ շուտ, բայց երբ գնում եինք Արատես, հասանք 4 ժամում։ Մենք ոչ մի կանգառ չարեցինք, որ շուտ հասնենք։

Posted in հայոց լեզու 7

1.Լրացնել  բաց թողնված տառերը՝ բ, պ կամ փ:
Վարպետ Հակոբը հմուտ դարբին էր: Եղբոր՝ Գաբրիելի հետ գետափին՝ աղբյուրի մոտ, մի փոքրիկ հողակտոր մաքրել էր աղբից, ցանկապատել, դարպաս դրել և հիմնել դարբնոց: Գաղթել էին Արևմտահայաստանից: Երբեմն հավաքվում էինք վարպետի տան պատշգամբում և խնդրում պատմել իր ողբերգական կյանքից, երբեմնի, հայրենիքից: Հափշտակությամբ լսում էինք նրան: 
— Ամբարիշտ թշնամուն հակահարված տալու նպատակով հապշտապ կազմեցինք զորագնդեր, — պատմում էր նա բամբ ձայնով:
— Մեր սուրբ հողը թանկ էր բոլորիս համար: Դիմադրեցինք մի քանի շաբաթ, սարսափելի օրեր տեսանք: Վերջը հակադրաբար թողեցինք մեր տունուտեղը և հուսախաբ, ընկճված բռնեցինք օտար աշխարհների ճամփաները: Մանկության բնօրրանի մասին խոսելիս վարպետ Հակոբը սփրթնում էր, զգում էինք, որ սիրտը թփրտում է, չի կարողանում ձեր-ազատվել հոգին կրծող ցավից: Ժայռակոփ այդ մարդու ակնակապիճները սևանում էին, և կոպերի տակ ծովանում էր թախիծը: Զգում էինք հայրենիքը տեսնելու այն  ահագնացող փափագը, որից պապակվում էր սիրտը: Աչքը երկնահուպ լեռներին, ոսկեծուպ հորիզոնին` ինքնաբերաբար խաղում էր ասեղնագործ բարձի ծոպերի հետ, և  հավանաբար աչքերի առջև գծագրվում էին մայրը՝ Հռիփսիմեն, հայրը՝ Սերոբը՝ ապա լեփլեցուն ճամփաներ, որբանոց, քաղցի ու կեղտի մեջ խարխափող  որբեր: Այդ պահերին վարպետը կծկվում էր, խեղճանում, իսկ  մենք նրբանկատորեն լսում էինք:

2.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ) 

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ) 

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնըը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 

Մի քանի հոգի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բուն: (բույն, բուն) 

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորյայի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորիայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

3.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր) 

Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր) 

Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա) 

Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա) 

Սոֆիա գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա) 

Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա) 

4.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրի՛ր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Գարի….ամբար — ջուր, գարեջուր, ջրամբար
շաքար…. բլուր — ավազ շաքարավազ, ավազաբլուր
պատկեր….քանդակ — զարդ պատկերազարդ, զարդաքանդակ
գանգ….. ախտ — ոսկր գանգոսկր, ոսկրախտ
արծաթ….զարդ — գույն, արծաթագույն, գունազարդ
բարձր…. ժառանգ —
գինի….ընկեր — գործ, գինեգործ, գործընկեր
խաղ…. վայր — դաշտ, խաղադաշտ, դաշտավայր
հայր….որդի —
ականջ… բլիթ — ող ականջող, ողաբլիթ

5. Յուրաքանչյուր բառի համար գրի՛ր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Գաղտնի-թաքուն, բացահայտ
գթառատ-առատագութ, անգութ
վախկոտ-երկչոտ, անվախ
ազնիվ-առաքինի, անազնիվ
երախտագետ-շնորհակալ, երախտամոռ
ուժգին-ուժեղ, թույլ
անաղարտ-անպիղծ, աղարտական
պարկեշտ-համեստ, անհամեստ
ահռելի-խոշոր, փոքր
հանդուգն-համարձակ, խոնարհ
փութաջան- ջանասեր, ծույր
բազմազան-բազմապիսի, միատեսակ

Posted in հայոց լեզու 7

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզուկ- թիզ
խճավազ – խիճ
մշտադալար – միշտ
հրանման – հուր
հուզական – հույզ
փշրանք – փշուր
կրթասեր – կիրթ
ձիթապտուղ – ձեթ
մրջնաբույն – մրջուն
խնկաման – խունկ
կրաման – կիր
բնավեր – բուն
ալրափոշի – ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Անշնորհք, խոր-ուրդ, նիրհել, նժդեհ, նշխար-, խոնարհվել, նախագահ, ընդ-առաջ, արհեստ, ընդհամենը, ընդհանուր, օրհնություն, արհամար-ել, հայթհայթել, ապաշխար-ել, աշխար-ակալ:

3. Բառաշարքում ընդգծել բայերը՝ 8 բայ:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալբղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-բլրաշարք
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր

5.Բառաշարքում առանձնացնել 5 թվական:
Քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկույոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

6. Բառաշարքում ընդգծել հինգ ածական:

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշխեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ:

7. Բառաշարքում առանձնացնել գոյականներն ու ածականները:

Երջանիկ, ավանդ, բլիթչքնաղտխուրբոբիկհողակոշտ, գեղեցկությունսիրելիհարազատ, գորգ, դատարկ, աղմուկկարմրավունհայրենիք, մայրենի:

8.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր – ծերանալ
հարց – հարցնել
կիպ – կպչել
մահ – մահանալ
գեղեցիկ – գեղեցկանալ
վախ – վախենալ
մոտ – մոտենալ
բազում – բազմանալ
կանգ – կանգնել
կույր – կուրանալ
ոչինչ – ոչնչանալ
ուրախ ուրախանալ
առաջ – առաջանալ

9.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել – մրոտել
պատռել – պատռոտել
ցատկել – ցատկոտել
կտրել – կտրատել
նստել – նստոտել
պոկել – պոկոտել
կոտրել – կոտրատել
թռչել – թռչկոտել
խոցել – խոցտել
մորթել – մորթոտել
գրել – գրոտել

10.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել – պայթեցնել
նստել – նստեցնել
խմել – խմեցնել
խոսել – խոսեցնել
հիշել – հիշեցնել
հագնել – հագցնել
իջնել – իջեցնել
քնել – քնեցնել
մեծանալ – մեծացնել
փախչել – փախցնել
դողալ – դողեցնել
խաղալ – խաղացնել
վախենալ – վախեցնել
թռչել – թռցնել
ծիծաղել – ծիծաղեցնել
փայլել – փայլեցնել
առաջանալ – առաջացնել
կարմրել – կարմրեցնել
կատաղել – կատաղեցնել

Posted in հանրահաշիվ 7

49

1.Տրված են A = {1;3;5;7;9}  և B = {0;1;2;3;9} բազմությունները։                          

ա) Գտնել A U B   բազմությունը։
AUB = {0,1,2,3,5,7,9}

 բ) Գտնել A Ո B բազմությունը։
AՈB = {1,3,9}

գ) Գտնել A Ո B բազմության բոլոր ենթաբազմությունները։
(1 միավոր)
{1}, {3}, {9}, {1, 3}, {1, 9}, {3, 9}, {1, 3, 9}

2. Ինչպե՞ս է ընդունված նշանակել ամբողջ թվերի բազմությունը, բնական թվերի բազմությունը, ռացիոնալ թվերի բազմությունը։
(1 միավոր)
ամբողջ թվերի բազմությունը — Z
բնական թվերի բազմությունը — N
ռացիոնալ թվերի բազմությունը — Q

3. Պնդումներից յուրաքանչյուրի դիմաց նշել ճիշտ է,  սխալ։
(1միավոր)                 

1) 10 ∈ N – ճիշտ
2)   -16/25 ∈ Q – ճիշտ
3) 21,3 ∈ Z – սխալ
4) -100 ∈ N — Ոչ

4.
ա)Գտնել x­-ը, եթե {x; x+3}U {2; 5}={2;5;8} 
x=5

բ) Գտնել y-­ը, եթե {4y + 1} Ո  {28;29; 30} = {29}
(1 միավոր)                  
y=7    

5. Դասարանի 28 աշակերտներից 21-ը սովորում են անգլերեն, իսկ 12-ը՝ գերմաներեն։ Դասարանում բոլոր աշակերտները նշված լեզուներից գոնե մեկին տիրապետում են։ Գտեք

ա) Քանի՞ աշակերտ է սովորում և՛ անգլերեն, և՛ գերմաներեն։
5   

 բ ) Քանի՞ աշակերտ է սովորում միայն անգլերեն և քանի՞ աշակերտ՝ միայն  գերմաներեն։
գեր – 7
անգլ – 16

(1 միավոր)                                                                                   

 6. Գծեք АBC բութանկյուն եռանկյուն, որտեղ <А=22 աստիճան է, իսկ  <B=44 աստիճան։ Դասավորեք АBC եռանկյան կողմերը աճման կարգով։
(1 միավոր) 
BC < AC < AB

7.  Հավասարասրուն եռանկյան մի կողը 28 է, իսկ մյուս կողմը՝ 3: Գտեք եռանկյան սրունքը։
(1 միավոր)  

28

Posted in English 7-th

Peter: Hi, my name’s Peter. What’s your name?

Carla: Hi, Peter. I’m Carla. I’m new here.

Peter: Welcome to the company, Carla.

Carla: Thanks, Peter. I’m happy to be here and it’s nice to meet you.

Peter: It’s nice to meet you too.

Carla: Where do you work?

Peter: I work in the design team. We sit over there.  

Carla: I’m in the marketing team. I started last week.

Peter: You work in marketing? That’s very interesting.

Carla: Yes, it is. I’m enjoying it. But there are a lot of new things to learn.

Peter: I’m sure there are. I’m happy to help you if I can.

Carla: Thank you, Peter. What do you do in the design department?

Peter: I design new products.  

Carla: That sounds interesting. I plan marketing events for new products. So I think we’ll work together sometimes.

Peter: That would be great. So, where are you from, Carla?

Carla: Brazil. And you?

Peter: I’m from the UK.

Carla: How long have you been here?

Peter: I’ve worked here for three years but I actually moved here from the UK five years ago, to study.

Posted in հայոց լեզու 7

Գործնական աշխատանք

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից)։
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

թեյատուփ, գորգածածկ, կոճղասունկ, տասնօրյակ

3.Բաց թողած տեղում գրիր է կամ ե:
Մանրէ, հետմիջօրէ, անեանալ, այժմէական,Սևանհեկ, ծովեզր, հրեշ, գոմեշ, նախօրէ, մանրէաբան, հնեագետ, անեություն, ջրեջք, ամենաէական, դողերոցք, երբևէ

4. Բաց թողած տեղում գրիր օ կամ ո:

արծաթազօծ, պնդօղակ, գիշերուզօր, ընդօրինակել

միջօրեական, յուրօրինակ, նորորյա, արջաորս

հակաօդային, անօթևան, առորյա, ովքեր

փոխոգնություն, օրեցօր, ապօրինի, պարզորոշ

5.Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ․

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ