Posted in Uncategorized

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:
1.Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

2.Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Քաջաբար, ամբողջովին, ուժգնորեն, ամենուրեք, շատ-շատ։
Նա քաջաբար կռվում էր թշնամու հետ։
Ես մաթեմատիկայի խնդիրները ամբողջովին ճիշտ էի գրել։
Տղան ուժգնորեն հրեց ընկերոջը։

Ամենուրեք պատերազմներ են։
Բոլորը շատ-շատ ուրախ էին իրենց ընկերոջ մեծ ձեռքբերումի համար։

3.Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմդռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղվերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

4.Ընդգծիր ժամանակի երեք մակբայ:

ա. ավելի, ուշվաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

5.Ընդգծիր ձևի երեք մակբայ:

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

6.Ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևինհազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալգրեթե, վար:

7.Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս  չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց  իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր  մշտապես հուզել է իմ հոգին: Եվ այժմ  ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա ցմահ կստանա իմ թագը և այ կկառավարի իմ ժողովրդին:

8.Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և իսկույն-անմիջապես մարեց:
2. Մայրը սովորություն ուներ շուտ-շուտհաճախակի մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ այժմ   բոլորովինամբողջովին  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  հավիտյանընդմիշտ  մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները հետզհետե-հաջորդաբար սպառնալիքի ձև էին ընդունում:
6. Շարունակ-անդադար  բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը համարյագրեթե  ոչինչ չի տեսնում:

Մակբայակերտ ածանցներ
Մակբայակերտ ածանցներն են`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

9.Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի-հոգեպես
դիվանագետ-դիվանագիտորեն
ընկեր-ընկերաբար
գազան-գազանաբար
խումբ-խմբովին
եղբայր-եղբայրաբար
վերջ-վերջապես
ազգ-ազգովին
նյութ-նյութապես
գլուխ-գլխովին
բարեկամ-բարեկամաբար

10.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն-ծառայել
օրեցօր-մեծանալ
տարեցտարի-հարստանալ
խորապես-ցավակցել
մեն-մենակ-ապրել
կուզեկուզ-քայլել
հավիտյան-լռել
բարոյապես-կործանվել
հայրաբար-խնամել
լռելյայն-լացել
բերնեբերան-ասել
խումբ- խումբ-ճամփորդել
արագ-արագ-քայլել
վերջիվերջո-պատասխանել
հոտնկայս-ողջունել
ներքուստ-տառապել
նյութապես-օգնել

11.Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկորեն
խոլ—խոլաբար
դաժան—դաժանաբար
էական—էականորեն
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևաբար
բարեխիղճ—բարեխղճորեն
մեղմ—մեղմորեն
խիզախ—խիզախաբար
քաջ— քաջաբար
բարեխիղճ—բարեխղճորեն

12. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս (ժամանակի մակբայ) ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա (ժամանակի մակբայ) հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս (ժամանակի բակբայ) կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով (ձևի մակբայ) լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոննական մի ընկերություն այժմ (ժամանակի մակբայ) սկսել է գրպանի հեռուստացույցների արտադրությունը:

Զարմացած թագավորը դանդաղ (ձևի մակբայ) նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ  (ձևի մակբայ) կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց (ձևի մակբայ) սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար (ձևի մակբայ) ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս (ձևի մակբայ) էին խմում:

Մի քար ժայռից պոկվեց և ցած (ձևի մակբայ) ընկավ:

Պարի խմբերը գյուղեգյուղ (տեղի մակբայ) ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն (տեղի մակբայ) շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ (տեղի մակբայ) սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ (տեղի մակբայ), էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին (չափի մակբայ) թրջվել էր անձրևից:

Նա հաճախ (ժամանակ մակբայ) է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ (ձևի մակբայ) մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե (չափի մակբայ) չէր լսվում:

Լևոնին ամենևին (չափի մակբայ) չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

Leave a comment