Posted in Հանրահաշիվ 8

Ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրներ

  1. Չորս հաջորդական թվերի գումարը 22 է։ Ո՞րն է այդ թվերից ամենամեծը: 
    4,5,6,7
  2. Քանի՞ անգամ է 75 և 15 թվերի քանորդը փոքր 75-ից:
    5
  3. 6781253 թվից ո՞ր թվանշանը ջնջենք, որ ստանանք հնարավորինս մեծ թիվ, որը կբաժանվի 3-ի առանց մնացորդի։
    2
  4. Արմենը ամառային արձակուրդների առաջին շաբաթը կարդաց 120 էջանոց գրքի 3/5 մասը։ Որքա՞ն է կարդացած էջերի քանակի ու չկարդացած էջերի քանակի տարբերությունը։
    72-48=24
  5. Գտնելով օրինաչափությունը շարունակիր գրել ևս մեկ թիվ։
    4, 9, 19, 39, 79
  6. Գտեք այն թիվը, որի 35%-ը 28 է։
    80
  1. Արամը ավելի բարձրահասակ է, քան Անուշը, բայց ցածրահասակ է և՛ Մերիից, և՛ Դավիթից։ Մերին ավելի ցածրահասակ է, քան Դավիթը, իսկ Մարիամը ավելի  ցածրահասակ է, քան Անուշը։ Ո՞վ է ամենացածրահասակը։
    Մարիամը
  2. Զբոսաշրջիկը հաստատուն քայլերով 6կմ ճանապարհը անցնում է 12000 քայլ կատարելով։ Քանի՞ այդպիսի քայլ կկատարի  15կմ ճանապարհը անցնելու համար։
    30000
  3. Հերմինեն, Գարիկը և Ռոբերտը միշտ հերթով են մտնում հյուրասենյակ: Հերմինեն երբեք առաջինը չի մտնում, Գարիկը երբեք երկրորդը չէ, Ռոբերտը երբեք երրորդը չէ: Քանի՞ տարբեր եղանակով նրանք կարող էին մտնել այդ սենյակ:
    2
  4.  120մ լայնություն ունեցող գետի վրա կառուցել են կամուրջ: Կամրջի մեկ քառորդ մասը գետի ձախ ափին է, մեկ քառորդն էլ գետի աջ ափին: Որքա՞ն է կամրջի երկարությունը:
    240մ
  5. Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում` վեցական նստելատեղ: Քանի՞ նստելատեղ կա այդ ինքնաթիռում:
    142
  1. 35 թիվը ունի այնպիսի հատկություն․ այն բաժանվում է իր միավորների կարգում գրված թվանշանի վրա: 38 թիվը չունի այդ հատկությունը։ 21-ից մեծ և 30-ից փոքր քանի՞ այդպիսի թիվ կա, որ ունեն այդ հատկությունը։
    5
  2. 987654321 թվից ամենաշատը քանի՞ թվանաշան պետք է ջնջել, որպեսզի ստացված բնական թիվը բաժանվի 15-ի։
    7
    75:15=5
  3. Արամն ու Կարենը գնացել էին ձկնորսության։ Արամի մոտ ավելի լավ էր ստացվում ձուկ բռնելը, քան Կարենի մոտ։  Նրանք միասին քանի՞ ձուկ էին բռնել, եթե Կարենի բռնած ձկների քանակը 18-ով պակաս էր ընդհանուր բռնած ձկների քանակից և նրանցից մեկը մյուսից 14-ով քիչ ձուկ էր բռնել։
    22-18=4
    22-18=4
  4. Պատկերը կազմված է  8, 11 և 9, 7 կողմերով երկու ուղղանկյուններից և մեկ քառակուսուց, որի կողմը 2-ով փոքր է ուղղանկյան մի կողմից, տես նկարը։ Գտեք ամբողջ պատկերի մակերեսը։ Подпись отсутствует