Posted in Մայրենի

Կետերի փոխարեն լրացրեք ջ,ճ,չ

ա/  ալոճ, ակնակապիճ, աղջատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ(չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախջել, փարչ (կավե գավաթ), քրքիջ: 

բ/  առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, քուրջ: 

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաչանք, միջամտել, միջավայր, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռչանալ, ուռչել: 

դ/  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանջ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահչակալ, մաչկալ, մարչան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:

Posted in Մայրենի

մայրենի

1.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմիր նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Պատանի, որբ, աթոռ, մարդ, որդի, մուկ, էշ, հորթ, ծեր, կղզի, գիրք, գունդ, աղավնի, թիթեռ, հատոր, ձուկ, աղջիկ, առու, դուռ, հոգի, հյուղ, արտույտ, ծով:

պատանի-պատանյակ

որբ-որբուկ

աթոռ-աթոռակ

մարդ-մարդուկ

որդի-որդեակ

մուկ-մկնիկ

էշ-իշուկ

հորթ-հորթուկ

ծեր-ծերուկ

կղզի-կղզեակ

գիրք-գրքույկ

գունդ-գնդիկ

աղավնի-աղավնյակ

թիթեռ-թիթեռնիկ

հատոր-հատորյակ

ձուկ-ձկնիկ

աղջիկ-աղջնակ

առու-առվակ

դուռ-դռնակ

հոգի-հոգյակ

հյուղ-հյուղակ

արտույտ-արտուտիկ

ծով-ծովակ
2. Բառաշարքում առանձնացրու այն հասարակ անունները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ: Շարունակիր շարքը:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
3.Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ, Իտալիա, Հայաստան, Արցախ, Իսպանիա, Բելգիա, Նյու Յորք, Էջմիածին, Անի, Մեղրի, Իրան, Բյուզանդիա, Սյունիք, Նոր Նախիջևան, Տավուշ,  Եգիպտոս, Գյումրի, Ջավախք:

Posted in Uncategorized

Պարապմունք 19

1.Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել  երկու գյուղացիները միասին։

1500:100=15

15×30=450

1500-450=1050

1050+1500=2550

2. Մի տակառում կա 600 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10%-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։
600:100=6

6×10=60

600+60=660

3. Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։
900:100×15=135

800:100×20=160

135<160

4. Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի1/4 -ը։ Ճանապարհի քանի՞ տոկոսն է նա անցել։

4×25/1×25=25%

5. Ուսանողի թոշակն ավելացել է 2 անգամ։ Քանի՞ տոկոսով է 

ավելացել թոշակը։

2×50=100

100%

6. Բեռնատար մեքենան մեկ ուղերթով կարող է տեղափոխել պահեստում եղած ալյուրի 2 %-ը։ Քանի՞ ուղերթ պիտի կատարի այդ մեքենան՝ ամբողջ ալյուրը տեղափոխելու համար։

100:2=50%

7. Գրքում կա 400 էջ։ Գրքի էջերի 4 %-ը նկարներ են։ Գիրքն քանի էջ ունի նկարներով։

400:100×4=16


8. AB հատվածի երկարության քանի՞ տոկոսն է AC հատվածի երկարությունը (տե՛ս նկարը)

50, 25, 20

9. ֆլեշմոբից։ Գտե՛ք այն երկնիշ թվերի քանակը, որոնց միավորը մեծ կամ հավասար է տասնավորին։

45

10. ֆլեշմոբից։ Երկու հաջորդական կենտ թվերի արտադրյալը հավասար է 143: Գտե՛ք այդ թվերի գումարը:

11+13=24