Posted in հայոց լեզու 7

Որոշել տրված գոյականների հոլովը
Աշխարհ – Ուղղական
Հագուստից – Բացառական
Երեխայով – Գործիական
Ընկուզենու – Սեռական
Մանկանը – Տրական
Սարերից – Բացառական
Ցավին – Տրական
Թշնամուց – Բացառական
Գյուղում – Ներգոյական
Օրով – Գործիական
Ընկերոջ – Սեռական
Ուրախույունով – Գործիական
Սիրուց – Բացառական
Աղջկանով – Գործիական
Լեռան – Սեռական
Պատանուց – Բացառական
Երկնքում – Ներգոյական
Գլխի – Սեռական
Գլխից – Բասառական
Գործում – Ներգոյական

330.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված եքստերը համեմատի՛ր:

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի  նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է: Յոթ հազար բնակիչ ունի: Արդեն հայուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»: Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է : Թերթերն առաքվում են հեծանիվներով: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում: Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի: Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել: Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու  գայթակղությանը չտրվեն:

334. Տեքստը համառոտի՛ր՝  տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):

Երկու ընկեր անապատով գնում էին: Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց: Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին: Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան: Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր: Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Անապատով գնացող երկու ընկերներից մեկը շատ ծարավ էր։ Ծարավից ընկավ, իսկ մյուս ընկերը նրան թողեց գնաց։ Նրան մի քարավան հանդիպեց և նա ջուր խմեց գնաց հասավ ընկերոջը։ Նրան թողած ընկերը ընկավ ոտքը կոտրեց։ Մյուց ընկերը նրան շալակեց հասցրեց տուն և ասաց դու քո ջրից պատմիր ես իմ շալակից։

335. Տեքստը համառոտի՛ր՝  դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված)  հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Մարդիկ անընդհատ մտածում են թե ինչպես անեն որ իրենց ազնհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն։ Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել։ Այդ հեռուստացույցը կարող է աշխատել ինը ժամ և այն երկու խնձորից թեթև է։ Դուք կարող եք դիտել ցանկացած պահի ձեր ուզած հաղորդումը, ֆիլմը, սպորտը և այլն։

Leave a comment