Posted in հայոց լեզու 7

գործնական աշխատանք

1. Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:

Ո՞վ, ի՞նչը եկավ: – Մայրիկը եկավ։ – ձյուն եկավ։
Ո՞ւմ, ինչի՞ պայուսակը: – ընկերոջս պայուսակը։ ֊ դպրոցի պայուսակը։
Մոտենալ ո՞ւմ, ինչի՞ն : – Մոտենալ Դավիթին – Մոտենալ ծառին։
Հեռանալ ումի՞ց, ինչի՞ց – Հեռանալ տղայից։ – Հեռանալ տնից։
Հիանալ ումո՞վինչո՞վ: – Հիանալ եղբորով։ – Հիանալ պատկերով։

2. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ – Սենյակի, ի, տուն – տան, ա, քաղաք – քաղաքի, ի, այգի – այգու, ու, օր – օրվա, վա, գեղեցկություն – գեղեցկության, ան, լեռ – լեռան, ան, քույր – քրոջ, ոջ, դուռ – դռան, ան, փողոց – փողոցի, ի, բեռ – բեռան, ան, գիրք – գրքի, ի, ամիս – ամսվա, վա, լուսամուտ – լուսամուտի, ի, ձյուն – ձյան, ա, ընկեր – ընկերոջ, ոջ, ուսում – ուսման, ան, աշուն – աշնան, ան, գրիչ – գրչի, ի, շուն – շան, ա, ձուկ – ձկան, ան, բարդի – բարդու, ու, խաղող – խաղողի, ի, զարգացում – զարգացման, ան, դիմում – դիմումի, ի, խնձորենի – խնձորենու, ու, րոպե – րոպեյի, ի, շաբաթ – շաբաթվա, վա, ապակի – ապակու, ու, սար – սարի, ի, պապ – պապի, ի, մասրենի – մասրենու, ու, մորեղբայր – մորեղբոր, ո, գդալ – գդալի, ի, սյուն – սյան, ա, ձի – ձիու, ու, երեկ – երեկվա, վա, երեկո – երեկոյի, ի, խաղաղություն – խաղաղության – ա:

3.Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:

Մեր կապիկը (ուղղական) մի աֆրիկացուց (բացառական) էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ (գործիական) ու յուրահատուկ հումորով (գործիական) օժտված մի էակ (ուղղական) էր:Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին (տրական): Առաջին երկու օրը (ուղղական) խելոք նստում էր տան մուտքի (սեռական) մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով (գործիական) անցնում էին որսորդները (ուղղական), մեզ սննդամթերք (ուղղական) բերող պառավ կանայք (ուղղական), խումբ-խումբ վազում էին խխունջներ (ուղղական) ու միջատներ (ուղղական) բերող փոքրիկ տղաներ (ուղղական): Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը (ուղղական) կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին (սեռական): Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի (սեռական) մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի (ուղղական) բակ էր մտնում, կապիկն (ուղղական) իսկույն դուրս էր ցատկում դարանից (բացառական) ու բռնում խեղճի ոտքը (ուղղկան): Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց (ուղղական) էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն (ուղղական) ունեցող մարդը (ուղղական) չէր դիմանում:

Leave a comment