Posted in Հայոց լեզու 8

գործնական քերականություն

1.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրիր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Ոսկի….արձակ
նկար….քանդակ
սեղան….տեր
սուրբ….զարդ
մայր….պետ
գինի….ընկեր
խաղ…. վայր
մայր….որդի
խաղ…. մերձ

2. Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Դյուրին-Հեշտ,դժվարին
ապաշնորհ-Անշնորհք,շնորհալի
մեղմ-Թույլ, ուժեղ
ազնիվ-պարկեշտ,անազնիվ
ապերախտ-երախտագետ,անշնորհակալ
անդորրություն-Խաղաղություն,աղմուկ
անարատ-անբիծ, արատավոր
պարկեշտ-Համեստ, անպարկեշտ
վիթխարի-մեծ,թզուկ
հանդուգն-Համարձակ, խոնարհ
եռանդուն-Աշխույժ, պասիվ
գթառատ-Առատագութ, անգութ

Հայերենի երկհնչյունները

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայր, մայր, գայլ
  • յա- մատյան, կյանք, ոսկյա
  • ույ- լույս, բույն, գույն
  • յու-բյուր, առյուծ
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթ, յոդ
  • եյ- թեյ, Սերգեյ
  • յի- տնային, խաղայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

3. Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Լուսավորհրեղեն, աստղազարդ, վայրկենորեն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրափոշի, անկյունաչափ, բնավերգունատձկնաբուծարանդռնակ, եղջերափող, միութենական, մանկականսառցարան,  մատենագիր, բուրավետմշակութայինտարեվերջարնանմանառօրեականայգեպանմթերային, զգուշություն:

4. Տրված բառերում ընդգծիր երկհնչյունները, շարքը ավելացրու ևս 10-ը բառով:

Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:

Leave a comment