Posted in աշխարագրություն 7

Մեծ Բրիտանիա

  1. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 
    Մեծ Բրիտանիան աշխարհի ամենազարգացած ու հզոր երկրներից է։ Համախառն ներքին արդյունքով և արդյունաբերական արտադրանքի ծավալով աշխարհի վեց առաջատար երկրներից մեկն է «Մեծ ութնյակի» անդամը։Տնտեսության առավել բնորոշ հատկանիշներից են։
  2. Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 
    Այն ծանրակշիռ դեր ունի աշխարհի երկրների և քաղաքական, և տնտեսական հարցերում։
  3. Որոնք են Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները
    Լիդս, Գլազգո, Շեֆիլդ, Լոնդոն, Բիրմինգեմ։
Posted in Ռուսերեն

О ЧЁМ ГОВОРЯТ КНИГИ

В книге есть очень интересные факты, сказки и романы. Роман это литературный жанр. Есть люди которые делали книги и писали там всё что с ними происходило. Для меня книга это хорошая вещь но я книги не часто читаю

Posted in գրականություն 7

ընկուզենին

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:

Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.

— Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:

Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:

Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Առաջադրանքներ

1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.

ա) ընկուզենու նկատմամբ
Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.
բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ:
Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:

2. Ընկուզենուն՝

մեղադրիր.
Նրան մեղադրել պետք չէ, որովհետև նա չգիտեր, որ այդպես վատ կլինի։
արդարացրու
Նա չգիտեր, որ այդպես վատ կլինի իր համար։
բնութագրիր
Նա շատ մեծամիտ էր ու մի քիչ անխեելք։

3. Լրացրու թերի միտքը.
Առակն այն մարդկանց մասին է, որոնք մտածում են լինել ամենալավը, բայց հետո դառնում են ամենավտը։

4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:

5. Այլ վերնագիր գրիր առակի համար:
Մեծամիտ ընկուզենին

6. Բառարանի օգնությամբ գտիր մգեցված բառերին երկուական հոմանիշ:
Պտղատու – պտղաբեր, բերքատու
Համերաշխ – համակարծիք, համամիտ
Փարթամորեն – ճոխորեն, շքեղաբար
Ամբարտավանորեն – գոռոզաբար, մեծամտորեն
Հրաշալի – սքանչելի, հիանալի
Համառորեն – համառաբար
Գեղափայլ – գեղեցկափայլ

7. Հետևյալ պարբերության մեջ ընդգծիր գոյականները:
Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներՇատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

8. Պարբերության մեջ ընդգծիր ածականները:
Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը: