Posted in Ռուսերեն

Сосульки могут расти даже вверх! Например, вот эти фото были сделаны в пещере в Башкирии. Здесь показаны ледяные сталагмиты – сосульки, которые появились из-за того, что вода все время капала точно в одно место и так и замерзала. Получается, что сосулька росла вверх

Posted in Uncategorized


327. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:

Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական  ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է:

   Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում:

Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:

Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է:

Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:

Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու  է երկու մետաղե սկավառակի միջև:

328. Տեքստը վերականգնի՛ր պարբերությունների հաջորդականությունը փոխելով: Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է  պարբերությունը (պար-հին հայերեն՝ բոլորում, պարբերություն –հին հայ.՝  շրջան): 
Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակմանի հետ պիտի համեմատվեր: Ու պիտի բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին:  
Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՛ն աշխատանք էր ծախսվել այս կամ այն առարկան կամ մթերքը ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՛նչ դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ: Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է փողը, պարզապես զանազան առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի, հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները:  
Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին մանր կտորների, կտրոներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ: Բոլորը, այդ պահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին խեցիները: