Posted in կենսաբանություն 7
  1. Ներկայացնել մամուռների կառուցվածքը և տարածվածությունը։
    Մամուռները ցամաքային բույսեր են, որոնք երկար ժամանակ առաջ ապրել են ջրում և առաջին անգամ դուրս են եկել ցամաք, բնակեցնելով այն: Նրանք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, բայց արմատներ չունեն, արմատներին փոխարինում են ռիզոիդները։ Մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ մասերում: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:
  2. Համացանցից գտնել 10 հետաքրքիր փաստ մամռանմանների մասին:
    1-Մամուռը երկրի վրա առաջին բույսն էր
    2-Հյուսիսային եղջերուները սիրում են մամուռ
    3-Մամուռները արմատներ չունեն
    4-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մամուռն օգտագործվել է վերքերը բուժելու համար
    5-Մամուռները միասին ապահովում են ավելի շատ ածխածնի փոխհատուցում, քան աշխարհի բոլոր ծառերը
    6-Որոշ մամուռներ լուսավոր են
    7-Մամուռի տերևներն ունեն միայն մեկ բջջի հաստություն
    8-Մամուռները կարող են օդից ջուր հանել
    9-Մամուռը կարող է աճել գրեթե ամեն ինչի վրա
    10-Տորֆ մամուռը սնուցում է այլ բույսեր
Posted in հայոց լեզու 7

1. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Օրինակ՝ ազգանուն, ընտրակարգ- ազգընտիր, անվանակարգ:
Դիմագիծ, նկարագիր- դիմանկար, գծագիր
երկրագունդ, շարժուձև- երկրաշարժ, գնդաձև
գրավաճառ, սեղանատուն- գրասեղան, տնավաճառ
չարասիրտ, լեզվաբան- չարալեզու, սրտաբան
բարեգործ, կամազուրկ- բարեկամ, գործազուրկ

2. Առաջին շարքի դարձվածքների իմաստը գտիր երկրորդ շարքում;
ա. ականջը գցել, խելքը գնալ, գլուխ բերել, գլուխ տալ, թև առնել, թևաթափ լինել, հոգին հանել
բ. հմայվել, ոգևորվել, տանջել, հայտնել, հուսահատվել, բարևել, հաջողել:
ականջը գցել – հայտնել
խելքը գնալ – հմայվել
գլուխ բերել – հաջողել
գլուխ տալ – բարևել
թև առնել – ոգևորվել
թևաթափ լինել – հուսահատվել
հոգին հանել – տանջել

3. Առանձնացրու և կողք կողքի գրիր հոմանիշ դարձվածքների վեց զույգ:
Լեղաճաք լինել, լույս աշխարհ գալ, արյունը գլխին տալ, աչքը ջուր կտրել, կյանքի թելը կտրվել, ոտքերն ընկնել, սիրտը ահ ընկնել, բերան ծռել, աշխարհ գալ, աչքը ճամփին մնալ, աչքերը արյունով լցվել, շունչը փչել:
Լույս աշխարհ գալ – աշխարհ գալ
Լեղաճաք լինել – սիրտը ահ ընկնել
Արյունը գլխին տալ – աչքերը արյունով լցվել
Աչքը ջուր կտրել – աչքը ճամփին մնալ
Մյանքի թելը կտրվել – շունչը փչել
Ոտքերն ընկնել – բերան ծռել