203. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ տրված էր, բոլոր պատվերները՝ ասված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
205. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը– վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև – անձրև որը վտանգավոր է դարձել ցանքերի համար, մառախուղով պատված լեռնագագաթներ – լեռնագագաթներ որոնք պատված են մառախուղով, ճանապարհորդի նկարագրված ջրվեժը – ջրվեժը որը ճանապարհորդն էր նկարագրել, դժվարին կացության մեջ ընկած մարդ – մարդ որը ընկել է դժվարին կացության մեջ, գիշերները մեր այգին այցելած չորքոտանին – չորքոտանին որը գիշերները մեր այգի է այցելում , անտառից սկիզբ առած վտակ – վտակ որը սկիզբ է առնում անտառից:
206. Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Հերքվող վարկած– վարկած, որ հերքվում էր:
Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի – չորքոտանին որը գիշերները մեր այգի էր այցելում, անտառից սկիզբ առնող վտակ – վտակ որը սիզբ է առնում անտառից, դժվարին կացության մեջ գտնվող մարդ – մարդ որը գտնվում է դժվարին կացության մեջ, ցանքերի համար վտանգավոր դարձող անձրև – անձրև որը վտանգավոր է դառնում ցանքերի համար,մառախուղով պատվող լեռնագագաթներ – լեռնագագաթներ որոնք պատվում են մառախուղով, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ – ճանապարհորդ որը նկարագրում է ջրվեժը:
207. Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:
Օրինակ`
Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:
Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով – կանգնեց անկյունում որ նրան նորից տեսնի: Խնդրեց նամակը հասցնելու մասին – խնդրեց որ նամակը հասցնի: Մի քանի վարկյան շահելու համար վազեց – վազեց որ մի քանի վայրկյան շահի: Սպասեց հոսանքների բերելուն – սպասեց որ հոսանքները բերեն: Մի քանի քայլ հեռանալով` հանդիպեց – մի քանի քայլ հեռացավ և հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ – հոսանքի ուղությամբ ցած վազեց ու տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին – խոսեցին ջրի պակասելու մասին: