Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռն-լեռնային, լեռնական

քաղաք-քաղաքական, քաղաքային

անձրև-անձրևային, անձրևանոց

բարեկամ-բարեկամական

շուն-շնային

անձ(ն)-անձնական

զինվոր-զինվորական

ցամաք-ցամաքային

ծնունդ-ծննդական

տուն-տնային, տնական

անապատ-անապատային

դև-դիվական

դյուցազն-դյուցազնական

աղաչ(ել)-աղաչական

հրեշտակ-հրեշտակային

ստրուկ-ստրկական

պետ-պետական

տոհմ-տոհմային

հանրապետ(ություն)-հանրապետական

խորհուրդ-խորհրդական, խորհրդային

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդները: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

3. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

Ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց, մեղվանոց

բ) Գոգ, ձեռ, մատ:

Գոգնոց, ձեռնոց, մատնոց

զ) Կապել, խարտել, սփռել:

Կապոց, խարտոց, սփռոց

դ) Դրամ, կիլոգրամ, մետր:

Դրամանոց, կիլոգրամանոց, մետրանոց

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:

Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց

4.Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ- ծովամարտ, ձեռնասուն

Բևեռախույզ, երկրամերձ- երկրախույզ, բևեռամերձ

Ձկնակեր, մարդավաճառ-ձկնավաճառ, մարդակեր․

Leave a comment