Posted in Մայրենի

Հաղթանակի կամուրջ և Կարմիր կամուրջ

Հաղթանակի կամուրջը գտնվում է Երևանում՝ Կենտրոն համայնքնում: Կամուրջը իրար է միացնում Իսակովի և Մաշտոցի պողոտաները: Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ Կամուրջի ծայրերին երկու փոքր հրապարակ կա։ Կամրջի աջ ափին Երևանի կոնյակի գործարանն է, ձախ ափին՝ Երևանի գինու կոմբինատը։ Մինչև Հաղթանակի կամրջի կառուցումը Երևանի գինու կոմբինատի մոտ՝ Հրազդանի ափին կար մի կամուրջ, որ կոչվում էր «Կարմիր» կամուրջ: Կամուրջը հիմա էլ պահպանվել է: Դա միջնադարյան կամուրջ է, որ կառուցվել է կարմիր քարով: Այդ կամուրջը միակն էր, որ Երևանը կապում էր Արարատյան դաշտի և Սարդարապատի հետ: Սակայն խորհրդային կարգերի հաստատումով քաղաքը մեծացավ ու խնդիր առաջացավ նոր կամուրջ կառուցելու:

Leave a comment