Posted in երկրաչափություն 7

Պարապմունք 4


Թեմա՝ Երկրաչափական սկզբնական տեղեկություններ
Անկյուն

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է մեկ կետից դուրս ելնող երկու ճառագայթներից, տե՛ս նկարը:

Lenkis.png

B կետը BA, BC ճառագայթների սկզբնակետն է:
Այդ կետը կոչվում է անկյան գագաթ, իսկ ճառագայթները՝ անկյան կողմեր: 

Եթե անկյունը կազմված է նույն ուղղի վրա գտնվող և նույն կետից հակառակ ուղղություններով դուրս եկող երկու ճառագայթներից, ապա այն կոչվում է փռված անկյուն

ՓՌ.png

Անկյունը հաճախ նշանակում են երեք լատիներեն մեծատառերով: Գագաթը գրվում է մեջտեղում, օրինակ՝ <ABC: Երբեմն անկյունը նշանակում են մեկ տառով, որը ցույց է տալիս գագաթը, իսկ անկյունները նշանակում են հունարեն փոքրատառերով: Հաճախ օգտագործում են α,β  և այլ տառեր:

Հարցեր-առաջադրանքներ:

1. Ո՞ր պատկերն է կոչվում անկյուն: Բացատրեք, թե ինչ է գագաթը, և ինչ են կողմերը:
Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է մեկ կետից դուրս ելնող երկու ճառագայթներից: 

2. Ո՞ր անկյունն է կոչվում փռված:
Եթե անկյունը կազմված է նույն ուղղի վրա գտնվող և նույն կետից հակառակ ուղղություններով դուրս եկող երկու ճառագայթներից, ապա այն կոչվում է փռված անկյուն: 

3. Geogebra ծրագրով պատկերիր տարբեր անկյուններ (4 հատ): Նշիր յուրաքանչյուրի անունը, գագաթը, կողմեը:


4. Գծիր փռված անկյուն, նշիր գագաթը, անկյան կողմերը:

Leave a comment