Posted in հայոց լեզու 7

1. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Օրինակ՝ ազգանուն, ընտրակարգ- ազգընտիր, անվանակարգ:
Դիմագիծ, նկարագիր- դիմանկար, գծագիր
երկրագունդ, շարժուձև- երկրաշարժ, գնդաձև
գրավաճառ, սեղանատուն- գրասեղան, տնավաճառ
չարասիրտ, լեզվաբան- չարալեզու, սրտաբան
բարեգործ, կամազուրկ- բարեկամ, գործազուրկ

2. Առաջին շարքի դարձվածքների իմաստը գտիր երկրորդ շարքում;
ա. ականջը գցել, խելքը գնալ, գլուխ բերել, գլուխ տալ, թև առնել, թևաթափ լինել, հոգին հանել
բ. հմայվել, ոգևորվել, տանջել, հայտնել, հուսահատվել, բարևել, հաջողել:
ականջը գցել – հայտնել
խելքը գնալ – հմայվել
գլուխ բերել – հաջողել
գլուխ տալ – բարևել
թև առնել – ոգևորվել
թևաթափ լինել – հուսահատվել
հոգին հանել – տանջել

3. Առանձնացրու և կողք կողքի գրիր հոմանիշ դարձվածքների վեց զույգ:
Լեղաճաք լինել, լույս աշխարհ գալ, արյունը գլխին տալ, աչքը ջուր կտրել, կյանքի թելը կտրվել, ոտքերն ընկնել, սիրտը ահ ընկնել, բերան ծռել, աշխարհ գալ, աչքը ճամփին մնալ, աչքերը արյունով լցվել, շունչը փչել:
Լույս աշխարհ գալ – աշխարհ գալ
Լեղաճաք լինել – սիրտը ահ ընկնել
Արյունը գլխին տալ – աչքերը արյունով լցվել
Աչքը ջուր կտրել – աչքը ճամփին մնալ
Մյանքի թելը կտրվել – շունչը փչել
Ոտքերն ընկնել – բերան ծռել

Leave a comment